Պորտուգալիայից տարեկան արտագաղթում է մինչև 100 հազար մարդ՝ հայտնում է The Financial Times-ը:
«100 հազարը հսկայական ալիք է 10 մլն բնակչություն ունեցող երկրի համար»,- ասում է սոցիոլոգ Ժոաո Պեյշոտոն:
Նման մակարդակ երկրում դիտվել է 1960-ականներին, սակայն այն ժամանակ երկիրը լքում էին հիմնականում ցածր կրթություն ունեցողները, գյուղատնտեսության ոլորտի աշխատակիցները: Ներկայում արտագաղթում են քաղաքների բարձր որակավորում ունեցող մասնագետները:
Երկրում գործազրկությունը պահպանվում է 16.4%-ի մակարդակում: Աշխատաշուկայի նման վիճակի հիմնական պատճառ խորը տնտեսական անկումն է:
Պորտուգալացի երիտասարդ մասնագետները հիմնականում նախընտրում են հաստատվել Լոնդոնում:










































