Thursday, 16 07 2026
Մեղրաշատում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ
Դատապարտյալին այցելած փաստաբանի մոտից հայտնաբերվել են թաքցված արգելված իրեր
Շիրակի մարզպետը մարզում գործող պոլիկլինիկաների տնօրենների հետ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
Ամփոփվել են ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզի ստորաբաժանումների կիսամյակային արդյունքները․ մեկնարկել են ՆԳ նախարարի մարզային այցերը
Կասեցվել է Ստեփանավանի «88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները
Սևանա լճի հանրային լողափի տարածքում հեծանվանավակ է շրջվել. ջրափրկարարները 3 քաղաքացու է ափ դուրս բերել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է
Տիգրան Ավինյանը վաղը կլինի Արաբկիրում
Թեստավորումը հաղթահարած բազմաբնակարան շենքերի կառավարիչների առաջին խումբը վկայականներ է ստացել
21:30
ԵՄ-ն և Ուկրաինան համատեղ ԱԹՍ-ներ կարտադրեն
21:08
Ուկրաինայում ռուսական հարձակումներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Թրամփը կարտոնի՞, որ Ադրբեջանը Ռուսաստան-Իրան առանցքի կապող օղակ դառնա
20:50
Ուկրաինան տարեկան արտադրում է 10 միլիոն ԱԹՍ և առաջիկայում ցուցանիշը կհասցնի 20 միլիոնի. Զելենսկի
Անցկացվել է շախմատի հուշամրցաշար
Պեսկովը հերքել է Լիտվայի պնդումները, թե Մոսկվան հարձակումներ է պլանավորում Բալթյան երկրների վրա
Մայիսի 9-ի փողոցում 2020-ին տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
20:10
ՌԴ-ն ռուս և ամերիկացի տիեզերագնացների նոր անձնակազմ է ուղարկել Միջազգային տիեզերական կայան
ՀՀ օմբուդսմենը ԵՄ խորհրդարանի պատգամավորին է ներկայացրել ՀՀ-ում մարդու իրավունքներին առնչվող խնդիրները
Հունվար-հունիսին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել շուրջ 17 մլն դոլարի ապրանք
Կառավարությունն ԱԺ կներկայացնի TRIPP-ի վերաբերյալ օրինագիծը
19:30
Թուրքիայի արտգործնախարարը Կիևում կհանդիպի Ուկրաինայի նախագահի հետ
Անհամբեր սպասում եմ Հայաստանի հետ հարաբերություններն ամրապնդելու և երկրի եվրոպական օրակարգին աջակցելու համատեղ ջանքերի շարունակությանը. Կեստուտիս Բուդրիս
19:10
Թրամփը հայտարարել է, որ իր կարծիքով՝ Պուտինը պատրաստ է խաղաղության համաձայնագիր կնքել
Կանցկացվի «Գարեջրի օրեր» խորագրով ցուցահանդես-տոնավաճառ
18:50
ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների նոր ալիքը
ՀՀ նախագահն առանցնազրույց է ունեցել Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ
18:30
ԱՄՆ-ի 250-ամյակին նվիրված նոր հուշադրամները կկրեն Թրամփի պատկերը
Էստոնիայի դեսպանի հետ քննարկվել են թվայնացման և մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտներում ՀՀ օրակարգին աջակցելու հնարավորությունները

«Ամենասիրածս բանը կարտոշկեն ա, մենակ ճաշի մեջ ենք ուտում». 40 հազար դրամով գոյատևող ընտանիք

Վանաձորցի 17-ամյա Մարգարիտայի խոսքերով` իրենց ընտանիքն ամենաաղքատն է քաղաքի ծայրամասային` «Տաջիկներ» կոչվող թաղամասում: «Շենքերում որի տուն մտնես, հաստատ մեզնից սաղ լավ են ապրում, դրա համար էլ հարևանները որ հետներս կռիվ են անում, ասում են` բոմժեր, հենց գիտեն` իրանք մեզնից բարձր են: Բայց դե էդ բարձրությունն էլ հո տնով չի, իրանց հագնվելով չի, թող իրանց ներքինը բարձր ըլնի, իրանք բարձր ըլնեն»,- ասում է Մարգարիտան:

Հիմա նա սովորում է Վանաձորի արհեստագործական ուսումնարանի դիզայնի բաժնի 3-րդ կուրսում: Այս տարվա արձակուրդին` ամռան ամիսներին, փորձել է աշխատանք գտնել քաղաքի խանութներում` թե՛ կենտրոնական, թե՛ ծայրամասային, հագուստի, կոշիկի բաժիններում, չի հաջողվել։ Ամեն տեղ պարտադիր աշխատանքային փորձ են պահանջում կամ պատճառաբանում, թե տարիքը չի բավարարում:

«Որտեղ դիմում եմ` աշխատանքային փորձը պարտադիր ա, բայց չեն գրում, որ պարտադիր ա։ Կամ ասում են` փոքր ես, արդեն վեր ենք կալել, բայց որ նայում ես, այդ պահին էլ խանութի վրա գրված ա` «պահանջվում է վաճառողուհի»: Ծաղկի սրահ եմ գնացել, դա էլ իմ մասնագիտությամբ ա, ասում են` 2 ամիս պետք ա պրակտիկա ձեռք բերես, նոր աշխատես»:

Եթե աշխատանք գտնի, իր աշխատավարձով Մարգարիտան առաջին հերթին բնակարանի բաղնիքը կվերանորոգի, որ ցնցուղով լողանան, հիմա «լցնովի» են լողանում` խոհանոցի գազօջախի վրա ջուրը տաքացնելով: Երիտասարդ աղջկա խոսքերով` «նեղություն են կրում. սննդի հարցում: Խանութում պարտքերը փակելուց հետո հազիվ մեկ շաբաթ կարողանում են գումարով գնումներ կատարել, հետո նորից ապառիկի ցուցակում են հայտնվում: Իսկ մթերքներ կան, որ նույնիսկ ապառիկ չեն վերցնում. չեն կարող դրանց գինը վճարել: «Ամենասիրածս բանը եփած կարտոշկեն ա, միշտ չենք առնում, քիչ-քիչ ենք առնում, որ կարենանք ճաշ եփենք, մենակ ճաշի մեջ ենք ուտում»,- ասում է Մարգարիտան:

5 անձից բաղկացած ընտանիքը 1 սենյականոց բնակարանում է ապրում` Ռիման, Լուսինեն, Մարգարիտան` 20, 19, 17 տարեկան, հայրը և տատիկը: 5 տարի գիշերօթիկ դպրոցում սովորելուց հետո աղջիկները տեղափոխվել են միջնակարգ դպրոց: Մարգարիտան հետո ուսումնարան է ընդունվել: Քույրերից Լուսինեն ու Մարգարիտան դեռ գիշերօթիկից հեծանվորդների խմբում մասնակցում են տարբեր մրցումների, պատվոգրեր ունեն: Բայց որպես հեծանվորդուհիներ գումարային մրցանակներ չեն ստանում. Մարգարիտայի խոսքով՝ 80 հոգու մեջ կարող են 10-15-րդը լինել, այնինչ առաջին 3 տեղերն են մրցանակային: Ավագ քույրը` Ռիման, հիվանդ է էպիլեպսիայով: Նրա չնչին թոշակն էլ դարձյալ ընտանիքի կարիքների վրա է ծախսվում: Քույրիկներն են հոգ տանում նրա մասին, հետևում են, որ դեղերը ժամանակին ընդունի, որ ցնցումներ չունենա, տաք հագնվի: «Չնայած ինքը միշտ տաք ա հագնված` ամառ-ձմեռ։ Շատ վախտ, որ պապան կոշիկ ա բերում, կոշիկները սաղ իրան ա էղնում, փոքր հագնող ա, սաղ իրան ա էղնում, հազարից մեկն ա պատահում, որ մեզ էղնի»,- Ռիմայի մասին ասում է քույրը: Աղջիկներն ուրիշների հագուստն են հագնում, նույնիսկ ոչ թե բարեկամ-մտերիմների, այլ ուղղակի ծանոթների, որ, իմանալով նրանց անապահովության մասին` փորձում են օգնել: «Հագուստն էլ ուրիշի հագած հագուստով ենք էլի ման գալիս, կոշիկներն էլ` ուրիշի հագած կոշիկներով, փող չունենք էդքան, որ առնենք, էլի»,- ասում են աղջիկները:

7 տարի աղջիկներին հայրն է մեծացրել՝ տատիկի օգնությամբ, առանց մոր խնամքի, որը, երեխաներին լքելով՝ հեռացել է: Գիշերօթիկում նրանց սովորելու տարիներին հոր հոգսն ինչ-որ չափով թեթև էր, նաև նպաստ էին ստանում` 21 հազար դրամ: Հիմա անապահովության նպաստից էլ չեն օգտվում, նոր օրենքով` եթե ընտանիքում գրանցված մեկը նպաստից բարձր թոշակ է ստանում, ընտանիքը զրկվում է այդ գումարից: Տատիկը ՌԴ քաղաքացի է, թոշակն այնտեղից է ստանում: Այդ գումարի մի մասն էլ դեղերի, մնացածը ընտանիքի համար է ծախսում: Հայրը` Վազգենը, երբեմն-երբեմն օրավարձով մասնավոր գործեր է անում, բայց թեթև բանվորության համար շատ քիչ են վարձատրում: Եվ ընտանիքի ամբողջ ամսվա բյուջեն հազիվ 40 հազար դրամի է հասնում:

«Ապրում եմ չնչին աշխատավարձով, ստեղ-ընդեղ փող վաստակելով, օրավարձով եմ աշխատում, մարդից ա կախված, մարդ կա` 2000 ա տալիս, մարդ կա` 2500 ա տալիս, մարդ էլ կա` վաբշե չի տալիս, ասում ա` չի հասնում: Մի կտոր հաց կտա, կասի՝ հերիք ա, էլ չի ասում, որ ընտանիք պահող մարդ ա։ Անառողջ եմ, ուղղակի թոշակառու չեմ, էդ էլ ա մեծ գումարներ պետք, որ գնամ,պառկեմ, թոշակի ընկնեմ: Աշխատում եմ, կոպեկ-կոպեկ բերում հավաքում, ամեն ամիս մի մեշոկ ալյուր ենք վեր ունում, որ քիչ-քիչ ուտելով՝ կարենանք ձգենք, պատերազմի ժամանակ ոնց ա եղել, եթե մեծերից հիշում եք: Մենակ հասցնում եմ տան վարձերը տամ` ջուրը, գազը, մեկ էլ խանութին որ պարտք ենք անում, էդ պարտքերը մուծենք, էդ ա: Բայց երեխեքը հագնել են ուզում, ուտել են ուզում` չհաշված մեր մեծերին: Էս տարի ոնց որ երևում ա` փետ պըտի վառենք, եթե կարենամ բերեմ: Վառարանի համար անցք եմ արել, ընգնիլ տեմ անտառներից ճախ հավաքեմ, բերեմ, որ ձմեռը վառեմ, ինչ ա տունը տաքանա, գազ չենք կարող վառել, թանկ ա: Անցած տարի էլ մի ամիս գազ վառեցի ու էլ չկարացի: Փետ էի բերում, փետն էլ նենց տեղերից եմ բերում, որ կարող ա բռնեն, էդ սուտի փետի հըմար էլ տուգանեն. գերեզմանների վերևը քանդում են անտառները, տոնածառի էդ կտրատած փետերից բերում եմ: Թենց ապրում ենք, գոյատևում:

Ղեկավարությունն ա մեղավոր, քանի հատ գործարան ենք ունեցել, ես աշխատել եմ Շոլկում` «Քիմիական մանրաթելերի գործարանում», նորմալ աշխատել եմ, խի՞ քանդեցին, խելոք աշխատող մարդ եմ եղել, գնացել եմ աշխատել, իմ ժամին եկել, հիմի որտե՞ղ աշխատեմ: Խի տի գործարանի աշխատողը գնա շինարարության վրա աշխատի, շինարարության մասնագետը իրա տեղն ունի, գործարանի աշխատողը` իրա: Բայց հիմի հավասարություն ա, լրիվն էլ գնում են, քիչ ստանում: Լրիվ վաճառեցին հիմնարկությունները, հետո էլ ասում են` չունենք, խի՞ չունենք»,- ասում է Վազգենը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում