Saturday, 11 07 2026
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին
19:30
Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
19:10
Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը

Այս ապրիլի 24-ը կարող է անկյունաքար լինել. Մուրադ Փափազյան

Ֆրանսիայի նախագահի ընտրությունների առաջին փուլը տեղի կունենա այս կիրակի՝ ապրիլի 23-ին: Առաջատար թեկնածուներն են՝ «Հանրապետականներ» կուսակցության կողմից առաջադրված Ֆրանսուա Ֆիյոնը, աջ-ծայրահեղական «Ազգային ճակատի» առաջնորդ Մարին Լե Պենը, Ֆրանսիայի էկոնոմիկայի նախկին նախարար, անկախ թեկնածու Էմանուել Մակրոնը, սոցիալիստ Բենուա Ամոնը, ձախակողմյան Ժան-Լյուկ Մելանշոնը: Այս գործիչների մեծ մասը վերջին օրերին հայտարարություններ են արել Հայաստանի, հայկական հարցերի մասին՝ խոսելով Հայոց ցեղասպանության, ղարաբաղյան հարցի, Հայաստանին վերաբերող այլ խնդիրների մասին: Ֆրանսահայ կազմակերպությունները, սակայն, այս թեկնածուներից որևէ մեկին առայժմ աջակցություն չեն հայտնել, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեղեկացրեց Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը:

Մեր զրուցակցի խոսքերով՝ բոլոր թեկնածուներն էլ ընդհանուր առմամբ լավ տպավորություն են թողնում, բայց մամուլում արված մի քանի տող հայտարարությունները, այն էլ՝ հայկական ամսագրի կազմակերպած հարցազրույցների ընթացքում, բավարար չեն հայկական գաղութի համակրանքը շահելու համար: Նախագահի ընտրություններին մասնակցող թեկնածուներից որևէ մեկը, ըստ Մուրադ Փափազյանի, իր անցյալով, իր գործունեությամբ չի փաստել, որ ինքը հայամետ գործիչ է՝ ի տարբերություն գործող նախագահ Ֆրանսուա Օլանդի, և բավական ճիգ չի գործադրել՝ համոզելու հայ համայնքին և շահելու հայերի ձայները: Բայց այս դիրքորոշումը վերաբերում է միայն առաջին փուլին: Ընտրությունների հաջորդ օրը՝ ապրիլի 24-ին, կազմակերպելու են ցույց, որին մասնակցելու է նաև նախագահ Օլանդը: Հենց այդ միջոցառման ընթացքում երկրորդ փուլ անցած թեկնածուների վարքագիծը, հայտարարությունները կօգնեն հայ համայնքին կողմնորոշվելու, թե ում պիտի աջակցեն երկրորդ փուլում:

«Նախագահի թեկնածուներն անձնապես բավարար չափով չեն փաստել իրենց համակրանքը հայերի հանդեպ: Նրանք պիտի մեզ հավաքեին, ժողովներ կազմակերպեին, քաղաքական բանակցության մեջ մտնեին մեզ հետ և հստակ հայտարարություններ անեին գաղութի առջև: Հարցազրույցը, մի քանի տողերը մամուլում բավարար չեն, որպեսզի շահեն հայկական գաղութի քվեն: Ուզում եմ հիշեցնել, որ Ֆրանսուա Օլանդը, երբ ներկայացավ 2012-ին որպես նախագահի թեկնածու, արդեն 10 տարի աշխատել էր մեզ հետ, մենք իր հետ գործակցում էինք, 2001 թ. Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը եղավ նաև շնորհիվ իրեն, նա խորհրդարան տարավ ուրացման դեմ օրինագիծը, միշտ ներկա էր գտնվում ապրիլի 24-ի նախաձեռնություններին, 2017-ին հայտարարություն արեց Ղարաբաղի մասին, այսինքն՝ Օլանդը փաստել է, որ ինքն անձնապես տարել է իր կուսակցությունը դեպի պրոհայկական քաղաքականություն: Ուրեմն մենք արժանի չենք համարում հայկական քվեները ուղղել դեպի մեկ թեկնածու, բայց այս խոսքը վերաբերում է առաջին փուլին: Առաջին փուլը տեղի կունենա կիրակի օրը՝ ապրիլի 23-ին: Մինչև առաջին փուլը մենք հայտարարություններ չենք անելու: Երկրորդ փուլը տեղի կունենա մայիսի 7-ին: Առաջին փուլից մեկ օր անց ապրիլի 24-ն է: Պիտի նայենք՝ ով ներկա կլինի ապրիլի 24-ին, ինչ խոսքեր կուղղեն հայկական գաղութին: Մենք հրավիրել ենք բոլոր թեկնածուներին, որոնք հնարավորություն ունեն երկրորդ փուլ անցնելու՝ բացի Մարի Լե Պենից, որը ներկայացնում է ծայրահեղ աջ «Ազգային ճակատը»: Բոլորին ուղարկել ենք հրավեր և կտեսնենք՝ ով ինչ խոստումներ պիտի տա: Ուրեմն այս ապրիլի 24-ը կարող է անկյունաքար լինել»,- նշեց Մուրադ Փափազյանը:

Ինչ վերաբերում է կոնկրետ հայկական խնդիրներին, որոնք կարևորում է հայ համայնքը այս համատեքստում, Մուրադ Փափազյանը չհամաձայնեց, թե իրենց համար միակ կարևոր հարցը Հայոց ցեղասպանության ճանաչումն է կամ ցեղասպանության ժխտման քրեականացումը. «Ցեղասպանության հարցը չէ միայն: Կա Թուրքիայի, Ադրբեջանի պարագան, Ղարաբաղի անկախության և անվտանգության հարցը և այլ խնդիրներ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում