Saturday, 11 07 2026
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին
19:30
Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
19:10
Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը

Հայաստանյան դպրոցներում կմտցվի ձեռնարկատիրական կրթություն

Հանրակրթական ուսումնական հաստատություններում այսուհետև ներդրվելու է ձեռնարկատիրական կրթություն՝ 4 տարի տևողությամբ։ ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպությանը, որ Հայաստանի անկախության այս 26 տարում միշտ եղել է ԿԳՆ-ի կողքին։

«Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպությունը առաջինն էր, որ սկսեց մեր երկրում տնտեսագիտության նոր համակարգի դասածրագրերի ուսուցումը և աստիճանաբար ներմուծումը կրթական համակարգ։ Իրենք ինքնուրույն ձևավորել են իրենց համակարգը, որը հասնում է հարյուրավոր դպրոցներ և հազարից ավելի ուսուցիչների։ Մեր համագործակցությունը հաստատ շարունակական կլինի։ Այս հուշագիրը թույլ է տալիս մեզ, որպեսզի տարիներ շարունակ իրականացվող այս ծրագիրը դարձնենք հանրակրթական։ Այս փաստաթղթով աստիճանաբար սկսում ենք ներառել ձեռնարկատիրական կրթությունը։ Ծրագիրը իջեցնելու ենք մինչև կրտսեր դասարաններ, որպեսզի ունենանք արդեն պատրաստի դպրոցների այն համախումբը, որտեղ կսկսենք ծրագիրը»,- նշեց նախարարը։

Տարրական դպրոցի 2-4 դասարաններում երեխաները այս առարկան կուսանեն որպես ինտեգրվող բաղադրիչ «Տեխնոլոգիա» կամ այլ առարկայի մեջ, հիմնական դպրոցի 5-7 դասարանի աշակերտներն էլ` որպես ինտեգրվող բաղադրիչ «Տեխնոլոգիա» կամ այլ առարկայի մեջ, ավագ դպրոցի 10-րդ դասարանում` որպես տեսական և 11-րդ դասարանում` որպես գործնական բաղադրիչներ։

«Հայաստանի պատանեկան նվաճ ումներ» կազմակերպության տնօրեն Արմինե Հովհաննիսյանն ասաց, որ արդեն 26 տարի է Հայաստանի տարբեր մարզերում դասավանդվում է այս առարկան։

«Այսօր նոր փուլ է տեղափոխվում այս նախագիծը՝ ավելի լավ, ավելի պաշտոնական։ Շատ կարևորում եմ նաև, որ փոքրիկ երեխաների ենք ընդգրկելու։ Ես շատ ուրախ եմ, որ Հայաստանը համընթաց է քայլում արտասահմանյան այլ երկրների հետ։ Այս առարկան այսօր շատ է կարևորվում տարբեր երկրներում»,- ասաց Հովհաննիսյանը։
ՀՀ կրթության և գիտության նախարարության և «Հայաստանի պատանեկան նվաճումներ&raquo ; կազմակերպության միջև ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր՝ ՀՀ հանրակրթական դպրոցներում ձեռնարկատիրական կրթության ներդրման և զարգացման վերաբերյալ։

Հուշագիրը ստորագրել են ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը և «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության տնօրեն Արմինե Հովհաննիսյանը։

Ծրագրի ներդրման սկիզբը կտրվի 2017 թվականի սեպտեմբեր ամսին և կավարտվի 2020 թվականին սեպտեմբերին։

Հաշվի առնելով 2011 թվականից սկսած ՀՊՆ-ի ձեռնարկատիրական կրթության հաջողված ծրագիրը` Կրթության և գիտության նախարարությունը դիմեց կազմակերպությանը, և վերջինս համաձայնվեց ստանձնել ձեռնարկատիրական կրթության ինտեգրման գործընթացում ուսումնական նյութերը և ձեռնարկները մշակելու, ինչպես նաև ուսուցիչների վերապատրաստման դասընթացները կազմակերպելու և անցկացնելու պարտականությունները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում