Թուրքիայում սահմանադրական հանրաքվեի անցկացումը չի համապատասխանել Եվրոպայի խորհրդի չափորոշիչներին: Այս մասին ասվում է ԵԱՀԿ Ժողովրդավարական կառույցների և մարդու իրավունքների դիտորդական առաքելությունների հայտարարությունում:
Ապրիլի 16-ին Թուրքիայում տեղի ունեցած հանրաքվեն ավարտվել է կառավարման նախագահական ձևին անցում կատարելու կողմնակիցների հաղթանակով՝ ձայների աննշան գերակայությամբ։ Նախնական տվյալներով՝ նրանք հավաքել են ձայների 51.2 տոկոսը, ինչը 1.25 միլիոնով ավելի է, քան սահմանադրական բարեփոխումների հակառակորդներինը:
ԵԱՀԿ դիտորդները փաստել են, որ սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ հանրաքվեն տեղի է ունեցել, որտեղ «երկու կողմերը հավասար հնարավորություններ չեն ունեցել»։ «Ընտրողներն օբյեկտիվ տեղեկություն չեն ստացել բարեփոխումների գլխավոր բնագավառների մասին»,-ասվում է փաստաթղթում։
Դիտորդները միևնույն ժամանակ նշել են, որ քվեարկության օրը լավ է կազմակերպված եղել: Բացի այդ դիտորդները կարծում են, որ ընտրությունների օրը ընտրական հանձնաժողովների աշխատանքին չի բավարարել թափանցիկությունը, նիստերը փակ են եղել հասարակության և դիտորդների համար, և միայն սահմանափակ թվով որոշումներ են հրապարակվել:










































