Սեպտեմբերի սկզբին Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին բարձրացել է Վրաստանի ու Ռուսաստանի սահմանին տեղակայված Կազբեկ՝ այն նվաճելու:
Սաակաշվիլիին ուղեկցել է պատգամավոր Գոգա Խաչիձեն և ռուս ընդդիմադիր, ՌԴ նախագահի նախկին խորհրդական Անդրեյ Իլարիոնովը:
Նրանք, այնուամենայնիվ, մնացել են ճանապարհի կեսին եղանակային վատ պայմանների պատճառով: «Նստած եմ հիդրոբազայում ու սպասում եմ եղանակի լավացմանը: Զվարճանքներ չկան, գործ չկա … Ժամանակը դանդաղ է ընթանում»,- Facebook-ում գրել է Խաչիձեն:
Կազբեկի նվաճումը, ինչպես պնդում են, նպաստելու է զբոսաշրջության զարգացմանը:
Անձամբ Սաակաշվիլին խոստովանել է, որ վերջին շրջանում ինքն առանձնապես զբաղված չէ: Մինչ այդ նա այցելել էր բարձրլեռնային Տոբավարչխիլի լիճ: