Մեծ յոթնյակին (G7) անդամակցող երկրների ԱԳ նախարարները Իտալիայում հանդիպանը չեն կարողացել միասնական դիրքորոշում ձեռք բերել՝ Ռուսաստանի և Սիրիայի դեմ պատժամիջոցների հավանական ընլայնման հարցում: Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Մարկ-Էրոն::
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ Իտլիայում կայանալիք հանդիպմանը քննարկվելու են ռուս և սիրիացի բարձրաստիճան զինվորականների դեմ պատժամիջոցների հավանական ընդլայնման հարցը:
Արևմտյան երկրները Ռուսստանի դեմ պատժամիջոցների ընդլայնման հարցը սկսել են քննարկել այն բանից հետո, երբ Սիրիայի Խան-Շեյխուն քաղաքը քիմիական հարձակման է ենթարկվել, որին զոհ է դարձել ավելի քաան 80 մարդ, այդ թվում՝ երեխաներ: ԱՄՆ-ը և եվրոպական երկրները տեղի ունեցած պատասխանատվությունը դրել են սիրիական բանակի և Ռուսաստանի վրա, որն աջակցում է երկրի իշխանություններին:






































