Սանկտ Պետերբուրգի մետրոյում ապրիլի 3-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 14-ի: Ավելի վաղ հաղորդել էինք 11 զոհի մասին:
Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով ՌԴ առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովային, նրանցից 11-ը մահացել է դեպքի վայրում, 3-ը՝ հիվանդանոցում կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ ստանալու հետևանքով:
Տեղեկատվության համաձայն՝ հիվանդանոցում շարունակում է մնալ շուրջ 50 մարդ:
Հիշեցնենք, որ պարզվել է Սանկտ Պետերբուրգի մետրոյում իրականացված պայթյունի կազմակերպման համար կասկածվող մահապարտի ինքնությունը:Նա ծնունդով Ղրղըզստանից, 1995 թվականին ծնված Ռուսաստանի քաղաքացի Աքբարժոն Ջալիլովն է:







































