Tuesday, 07 05 2024
ՀՀ էկոնոմիկայի նախարարը կգործուղվի ԱՄՆ
ԲՏԱ նախարարն այցեր է կատարում ռազմարդյունաբերական ընկերություններ
Այրվել է 5 բնակարան, հայտնաբերվել է դի
Արամ Ա-ն զորակցություն է հայտնել Գերագույն հոգևոր խորհրդին
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի․ ՀՀ ՊՆ
Ալիևի նոր դաշնակիցը Եվրոպայում. մտահոգիչ ազդակներ
3 հեկտարի չափով ի շահ մեզ է. ամենացավալի մասն է մնացել. Կիրանցի գյուղապետ
Թող թշնամին մտածի՝ մենք էստեղ ենք ապրելու. կիրանցեցի
Հայաստանին սպառնացող հիմնական մարտահրավերը
Փաշինյանը հակագրոհի անցավ. հիմնական թեզերը
Փաշինյանի տեսլականի բազմակետերը. ո՞րն է դեպի ԵՄ տանող ՀՀ ճանպարհային քարտեզը
Սա աշխարհի առաջին առաջնությունն է օլիմպիական մարզաձևից, որը կանցկացվի Հայաստանում. Ա. Հարությունյան
Մենք ԵՄ գործընկերների հետ կրթական բարեփոխումները իրականություն ենք դարձնում. Ժաննա Անդրեասյան
23:00
Բորելին կոչ են արել զրկել Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակից
22:45
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կգործի մայիսի 20-ից
Իրան-Թուրքիա. անվտանգությու՞ն, թե՞ պայքար տարածաշրջանային առաջնորդության համար
Բագրատ Սրբազանը «սրբադասում է» չգողանալու պատվիրանը խախտած նախկիններին. սա խարան է եկեղեցուն
Հայաստանում հեղաշրջման փորձ է արվում. հերթականը՝ Կրեմլի պատվերով
21:50
Բայդենն հայտարարել է, որ ԱՄՆ-ը կաջակցի Իսրայելին՝ չնայած տարաձայնություններին
Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս 2-3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
21:30
ՄԱԿ-ի ԱԽ-ում կքննարկվի պաղեստինա-իսրայելական հակամարտությունը
Հայաստանը և ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը երեք ուղղություններով կշարունակեն ակտիվ համագործակցությունը
21:10
Եգիպտոսը դատապարտել է Իսրայելի գործողությունները
Եկեղեցու կարեւոր հայտարարությունն ու բաց հարցերը
ՌԴ-ն չի ցանկանում, որ այլ երկրներ միջամտեն իր ընտրական գործընթացներին․ Դմիտրի Պեսկով
Շիրակի մարզի Քեթի գյուղում երեք ավտոմեքենա է բախվել, տուժել է 5 մարդ
20:30
Ավստրիան հայտնել է, որ մտադիր չէ ՆԱՏՕ-ի անդամ դառնալ
ՄԱԿ-ի ՊԳԿ-ի կողմից մեկնարկել է արցախահայության աջակցության նոր ծրագիր
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Լարսը փակ է բեռնատարների համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

Ադրբեջանը Ղարաբաղին երբեք անկախություն չի տրամադրի. Իլհամ Ալիևը մեկնաբանել է

Ադրբեջանական Anspress.com կայքի փոխանցմամբ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր մեկնաբանել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը.

«Ադրբեջանի առջև ծառացած ամենացավոտ խնդիրը ղարաբաղյան հակամարտության չլուծված լինելն է։ Մեր բոլոր ջանքերն արդյունք չեն տվել, և խնդիրը մնում է չկարգավորված։ Ցայժմ կատարված չեն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ՄԱԿ-ի ԱԽ ընդունած 4 բանաձևերը, որոնցով պահանջվում է հայկական զորքերի դուրսբերումը։ Հայաստանը չի կատարում նաև ԵԱՀԿ-ի, Եվրախորհրդարանի, Եվրոպայի խորհրդի և միջազգային այլ կառույցների ընդունած բանաձևերը։

Այս խնդիրը պետք է շատ շուտով լուծում ստանա։ Մենք հուսով ենք, որ բանակցություններն արդյունք կտան։ Վերջին մի քանի ամիսներին առկա են այդ հույսերն ամրագրող բազմաթիվ գործոններ։ Կարող եմ ասել, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն առաջին անգամ հայտարարեցին ստատուս քվոյի փոփոխման մասին։

Խնդրի կարգավորումից հետո տարածաշրջանում կտիրի խաղաղություն ու համագործակցություն, և բոլոր կողմերն օգուտներ կքաղեն իրադարձությունների զարգացման նմանատիպ սցենարից։ Ադրբեջանը երբեք չի համաձայնի անկախություն տրամադրել Ղարաբաղին»։

Հիշեցնենք, որ երեկ էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների հայտարարության ինքնատիպ մեկնաբանությամբ էր հանդես եկել Ադրբեջանի ԱԳՆ-ն. «Այդ հայտարարությունից «հետևում» է, որ Հայաստանը պետք է իր զինված ուժերը դուրս բերի Ադրբեջանի «օկուպացված» տարածքներից, որպեսզի դրանով հնարավորություն ընձեռի ադրբեջանցի փախստականներին վերադառնալ իրենց տները և տարածաշրջանը դարձնել առավել կանխատեսելի:

Ադրբեջանի դիրքորոշումը մնում է նույնը, այն չի փոխվել: Հայկական զորքերի դուրսբերումը և հարկադիր վերաբնակների վերադարձը հնարավորություն կընձեռեն հետագա քայլեր անելու համար»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում