Sunday, 28 04 2024
Հայոց ցեղասպանության լիարժեք ճանաչման համար միջազգային պայքարը կշարունակվի մինչև դրա վերջնական հատուցումը․ Պրոկոպիոս Պավլոպուլոս
Սյունիքի մարզում իրանական ավտոբուսի վթարի զոհերի թիվն ավելանում է. նոր մանրամասներ ՆԳՆ-ից
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար
23:15
Մեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային
Վրաստանը եվրոպական ճանապարհից շեղվելու նպատակ չունի. Իրակլի Ղարիբաշվիլի
Մենք կանգնած ենք «հայրենիք» և «պետություն» հասկացությունների նույնականացման անհրաժեշտության առաջ
Քաղաքացու օրվա առթիվ վարչապետը հանդես է եկել բանախոսությամբ
Նիկոլ Փաշինյանն այցելել է Բերդկունք ամրոց
Վարչապետը Գավառում ծանոթացել է կրթամշակութային հաստատությունների սաների աշխատանքներին
Իսկ եթե Ռուսաստանն է Հարավային Կովկասում «միջազգային իմպերիալիզմի դեմ երկրորդ ճակատ ստեղծու՞մ»
Այս ամենը ունի զուգահեռներ Կարսը հանձնող բոլշեվիկյան տականքի հետ
Եկեղեցին իրավունք չունի սահմանազատման պրոցեսին միջամտել․ քաղաքացիական պատերազմ են հրահրում
Գլենդելում էլ են հայեր ապրում, իմ հայրենի՞քն է. Նիկոլ Փաշինյան
3 զոհ, 6 տուժած․ Սյունիքում ավտոբուսը գլորվել է ձորը
Սահմանազատումը բախվում է անվտանգային խնդիրների. անկայունություն կարող է բերել, ոչ թե՝ խաղաղություն
Էրդողանը «ոտքը կախ է գցում». մաքոքի արագացող պտույտները
Գավառի կենտրոնական հրապարակում ծանոթացել է կրթամշակութային հաստատությունների սաների ձեռքի աշխատանքներին
20:30
Կուբայում մահացած կանադացու մարմինը սխալմամբ ուղարկել են Ռուսաստան
Քաղաքացու օրվա կապակցությամբ ՀՀ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար
19:45
Մեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային
14,000 ծառ՝ Հայաստանի երեք մարզում իրականացված համապետական ծառատունկի ընթացքում
Վրաստանը եվրոպական ճանապարհից շեղվելու նպատակ չունի. Իրակլի Ղարիբաշվիլի
ՀՀ ԱԳՆ-ը շնորհավորել է Հարավաֆրիկյան Հանրապետությանն՝ Ազատության օրվա կապակցությամբ
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիդեռլանդների թագավորին
Շուշիում ադրբեջանցի սակրավոր է վիրվորվել
Այլընտրանքը հավերժ պատերազմն է. ուռա-հայրենասիրությունից գիտակցաբար ենք հրաժարվել
Վահանավանքի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար. կան տուժածներ
Պուտինն ու Ալիևը ձեռք-ձեռքի տված շարունակելու են կծոտել Հայաստանը

«Ներդրողների ակումբը» պոտենցիալ ներդրողների մոտ Հայաստանից հեռու մնալու ցանկություն է առաջացնում

«Առաջին լրատվական»ի զրուցակիցն է «Հայկական վերածնունդ» շարժման Պրահայի մասնաճյուղի ներկայացուցիչ, տնտեսագետ Բագրատ Առաքելյանը:

Պարոն Առաքելյան, մեկ ամիս առաջ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարությամբ հանդես եկավ՝ հրավիրելով Սփյուռքի մեր կառավարիչներին, մշակութային գործիչներին, կրթության և գիտության ոլորտի միջազգային ճանաչում ունեցող հայրենակիցներին մասնակից դառնալ երկրում ընթացող բարեփոխումներին՝ առաջին հերթին կառավարման նոր մշակույթ բերելու, Սփյուռքի մեր լավագույն մասնագետների գիտելիքներն ու ներուժը համահայկական նպատակներին ծառայեցնելու համար:

Օրերս մենք ականատես եղանք ներդրողների ակումբի ստեղծմանը: Ըստ էության՝ այդ հայտարարությունները եկան պարփակվեցին ռուսական շրջանակի մեջ: Ինչո՞ւ այդ կոչին ականջալուր չեղավ արևմտյան սփյուռքը:

Ինչպես արդեն նշել էի իմ նախորդ հարցազրույցներում, պարոն վարչապետի կոչը միանգամայն ողջունելի է, բայց եկեք հասկանաք, թե ինչ հիմք ունի նման հայտարարությունը: Օրինակ՝ վերցնենք մշակույթը և գիտությունը: Այդ բնագավառներում արտասահմանում հաջողությամբ աշխատող յուրաքանչյուր գործիչ ունի երկարատև, արդեն ծրագրավորած աշխատանքային ծրագիր և իր  վրա վերցրած պարտավորություններ, որոնցից դժվար է հրաժարվել, բայց մի պահ պատկերացնենք, որ նման բան տեղի ունեցավ ու մի շարք հայտնի գիտնականներ և մշակույթի գործիչներ վերադարձան հայրենիք: Հայաստանի կառավարությունը պատրաստ է իրենց առջև կոնկրետ խնդիրներ դնել և, ամենակարևորը, ֆինանսավորել նրանց իրականացումը: Որտե՞ղ են  այն ծրագրերը, որի  համար երկիր են հրավիրում նման մարդկանց: Արդյոք Հայաստանի պետական բյուջեն դրան այսօր պատրա՞ստ է:

Իսկ ինչ վերաբերում է արևմուտքի՝ բիզնես բնագավառում աշխատող մեր հաջողակ հայրենակիցներին, ապա հարկ է նշել, որ Եվրոպայի կամ Միացյալ Նահանգների աշխատանքային բարգավաճ մթնոլորտը կտրականապես տարբերվում է Հայաստանում ստեղծված կոռուպցիոն իրավիճակից, որտեղ ասենք չինովնիկը պիտի անձնական շատ ունենա կամ էլ իշխանավորների մտերիմները կարող են պարտադրել իրենց հետ  փայ մտնել և այլն…

Ինչ խոսք,  Ռուսաստանում աշխատող մեր հայրենակիցները այդ տեսակետից անհամեմատ ավելի կոփված են, երևի հենց այդ պատճառով էլ ունեն որոշ հետաքրքրվածություն…

Մամուլում հրապարակումներ եղան, թե ովքեր են իրականում այդ ակումբին միանալու հայտ ներկայացրել, հիմնականում քրեական ծագում ունեն: Սա սփյուռքի մոտ Հայաստանում ներդրում անելու ցանկություն կառաջանցի, թե՞, ընդհակառակը, կվանի:

Ցավոք, նման փաստերը միայն մի ցանկություն են առաջացնում հնարավոր ներդրողների մոտ. Իբրև ներդրող՝ հեռու մնալ Հայաստանից: Քանի՞ ներդրում արած սփյուռքահայ գործարար թալանվեց  և հափշտակվեց Հայաստանում վերջին 20 տարվա ընթացքում, պետական և կիսապետական կառուցվածքների կողմից: Նման հիշողությունները սփյուռքում դեռ շատ վառ են,  և իրավիճակը փոխելու համար միայն հռետորաբանությունը շատ քիչ է…

Դուք արդյոք այս կառավարության 7-րդ ամսում ականատես եղե՞լ եք այնպիսի ծրագրերի մշակմանը, որոնք իրատեսական են և միտված տնտեսության մեջ առկա բացերի վերացնելուն:

Գիտեք, Հայաստանի կառավարության աշխատանքը այս վերջին ամիսների ընթացքում ինձ հիշեցնում է մի հեքիաթ, որտեղ պատմվածքի հերոսները փորձում են ջարդած կճուճի մեջ ջուր  լցնել, բայց ոչ մի բան չի ստացվում և հազրի չեն գալիս, որ ջուրը հավաքելու համար նոր կճուճ է անհրաժեշտ: Գուցե ես լավատես չեմ,  բայց իմ կարծիքով,  մոտ ապագայում Հայաստանի տնտեսական բացերը միայն ընդլայնվելու են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում