Առնվազն 26 մարդ է տուժել Պերուի Խաուխա քաղաքի օդանավակայանում վայրէջքի ժամանակ Peruvian Airlines ավիաընկերության ինքնաթիռի բռնկման հետևանքով։ Այս մասին հայտնում է La Republica-ն՝ հղում անելով ոստիկանության տվյալներին։
Բոլոր տուժածները հոսպիտալացվել են։ Նրանց թվում կա մեկ երեխա։ Ինքնաթիռում գտնվել է 141 ուղևոր։ Տեղի ունեցածի պատճառները պարզվում են։
Ականատեսներից մեկի խոսքով՝ վայրէջքի պահին ուժգին քամի է եղել, օդաչուն մանևրում է կատարել և դուրս եկել թռիչքուղուց, ինչի հետևանքով շասսին կոտրվել է, վառելիքի բաքը՝ վնասվել, որից հետո պայթյունի ձայն է լսվել։
#ÚltimoMinuto Avión de Peruvian Airlines en Jauja. Pilotos Dennis Khan y Augusto Fajardo. Afortunadamente, pasajeros y tripulación ilesos pic.twitter.com/yGCBR6zBaa
— Alexandra Hörler (@AlexandraHorler) March 28, 2017