Այսօր՝ մարտի 23-ին ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանը ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով Գագիկ Ծառուկյանի հետ կոալիցիա կազմելու հավանականության մասին հարցին՝ նշել է. «Հայաստանի Հանրապետական կուսակցությունը որեւէ կուսակցության հետ, բացառությամբ ՀՅԴ-ի, որի հետ այս պահին գտնվում է կոալիցիայում, հետընտրական զարգացումների հարց չի քննարկել»:
Նա նաև հավելել է. «Չեմ կարծում, որ «Ծառուկյան» դաշինքը արմատական ընդդիմադիր են: Մեր քաղաքացիներից շատերը, այդ թվում՝ այդ դաշինքում ընդգրկված որոշ գործիչներ այդ դաշինքը ընդդիմադիր չեն համարում: Ինչ վերաբերում է ապագայում կկազմե՞նք, թե՞ ոչ, ամեն ինչ ցույց կտան ապրիլի 2-ի արդյունքները»:
Շարմազանովն ասել է, որ դրանից հետո կֆիքսեն. ա/ Ո՞ր ուժերն են իրավունք ձեռքբերել խմբակցություն կազմել խորհրդարանում, բ/ Կա՞ ուժ, որը կարող է մեծամասնություն կազմել խորհրդարանում:
«Կոալիցիան ինքնանատակ չի լինելու: Բոլոր կոալիցիաների, մանավանդ խորհրդարանական կառավարման համակարգում, հիմքը պետք է լինի ընդհանուր ծրագրային տեսլականը: ՀՀԿ-ն առանց ընդհհանուր տեսլականի չի պատրաստվում որեւէ ուժի հետ կոալիցիա կազմել»,- նշել է ՀՀԿ խոսնակը: