Tuesday, 07 05 2024
ՀՀ էկոնոմիկայի նախարարը կգործուղվի ԱՄՆ
ԲՏԱ նախարարն այցեր է կատարում ռազմարդյունաբերական ընկերություններ
Այրվել է 5 բնակարան, հայտնաբերվել է դի
Արամ Ա-ն զորակցություն է հայտնել Գերագույն հոգևոր խորհրդին
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի․ ՀՀ ՊՆ
Ալիևի նոր դաշնակիցը Եվրոպայում. մտահոգիչ ազդակներ
3 հեկտարի չափով ի շահ մեզ է. ամենացավալի մասն է մնացել. Կիրանցի գյուղապետ
Թող թշնամին մտածի՝ մենք էստեղ ենք ապրելու. կիրանցեցի
Հայաստանին սպառնացող հիմնական մարտահրավերը
Փաշինյանը հակագրոհի անցավ. հիմնական թեզերը
Փաշինյանի տեսլականի բազմակետերը. ո՞րն է դեպի ԵՄ տանող ՀՀ ճանպարհային քարտեզը
Սա աշխարհի առաջին առաջնությունն է օլիմպիական մարզաձևից, որը կանցկացվի Հայաստանում. Ա. Հարությունյան
Մենք ԵՄ գործընկերների հետ կրթական բարեփոխումները իրականություն ենք դարձնում. Ժաննա Անդրեասյան
23:00
Բորելին կոչ են արել զրկել Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակից
22:45
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կգործի մայիսի 20-ից
Իրան-Թուրքիա. անվտանգությու՞ն, թե՞ պայքար տարածաշրջանային առաջնորդության համար
Բագրատ Սրբազանը «սրբադասում է» չգողանալու պատվիրանը խախտած նախկիններին. սա խարան է եկեղեցուն
Հայաստանում հեղաշրջման փորձ է արվում. հերթականը՝ Կրեմլի պատվերով
21:50
Բայդենն հայտարարել է, որ ԱՄՆ-ը կաջակցի Իսրայելին՝ չնայած տարաձայնություններին
Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս 2-3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
21:30
ՄԱԿ-ի ԱԽ-ում կքննարկվի պաղեստինա-իսրայելական հակամարտությունը
Հայաստանը և ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը երեք ուղղություններով կշարունակեն ակտիվ համագործակցությունը
21:10
Եգիպտոսը դատապարտել է Իսրայելի գործողությունները
Եկեղեցու կարեւոր հայտարարությունն ու բաց հարցերը
ՌԴ-ն չի ցանկանում, որ այլ երկրներ միջամտեն իր ընտրական գործընթացներին․ Դմիտրի Պեսկով
Շիրակի մարզի Քեթի գյուղում երեք ավտոմեքենա է բախվել, տուժել է 5 մարդ
20:30
Ավստրիան հայտնել է, որ մտադիր չէ ՆԱՏՕ-ի անդամ դառնալ
ՄԱԿ-ի ՊԳԿ-ի կողմից մեկնարկել է արցախահայության աջակցության նոր ծրագիր
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Լարսը փակ է բեռնատարների համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

Հայաստանը ներդրումային գրավչություն չունի. զեկույց

Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի ութ երկրների շարքում Հայաստանը  զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը ներդրումային գրավչության առումով:  Այս մասին վկայում է Եվրասիական կենտրոնի ( (ECED) «Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի ներդրումային գրավչության քարտեզ» զեկույցը:

Զեկույցում ներառված է 8 երկիր՝  Հայաստան, Ղազախստան, Ադրբեջան, Ուզբեկստան, Վրաստան, Ղրղըզստան, Տաջիկստան և Թուրքմենստան: Երկրների ներդրումային գրավչությունը գնահատվել է մի քանի գործոններով, ինչպիսիք են՝ տրանսպորտային հասանելիություն, քաղաքական կայունություն, տնտեսական զարգացման ծրագրերի իրագործում և այլն:

Ամփոփիչ վարկանիշի առաջին եռյակում են Ղազախստանը, Ադրբեջանը, Ուզբեկստանը: Վրաստանը  գտնվում է 4-րդ հորիզոնականում: Ղրղըզստանը, Տաջիկստանը և Թուրքմենստանը զբաղեցրել են համապտասխանաբար 5-րդ, 7-րդ և 8-րդ տեղերը:

Հայաստանի վերաբերյալ հատվածում նշվում է, որ ներդրումային առումով դրական կողմերից է տնտեսության դիվերսիֆիկացված լինելը, որակավորված աշխատուժը, համեմատաբար բարենպաստ ներդրումային միջավայրը: Բացասական կողմերից են՝  արտաքին քաղաքական բարձր վտանգները (Ադրբեջանի հետ զինված հակամարտության սպառնալիքը), տրանսպորտային  շրջափակումը, պաշարների աննշան բազան, սոցիալական հակասությունների առկայությունը, քաղաքական ապակայունացման վտանգները:

Զեկույցը, անդրադառանալով ներդրումային և վարկային միջազգային վարկնիշներին,  նշում է, որ Moody’s-ը Հայաստանի վարկանիշը 2015-թի հունվարին նվազեցրել է  մինչև Ba3 մակարդակ՝ բացասական կանխատեսմամբ: Միևնույն ժամանակ Fitch-ը նվազեցրել է վարկային կայունության գնահատականը՝ կայուն կանխատեսմամբ: Doing Business վարկանիշում Հայաստանը 2016թ. զբաղեցրել է 35-րդ հորիզոնականը: Այս ցուցանիշով Հայաստանն առաջ է մյուս պետություններից և զիջում է միայն Վրաստանին:

Նշվում է նաև, որ 2016թ. երկիրը բախվել է բավականին լուրջ տնտեսական խնդիրների հետ: Հայաստանի ՀՆԱ-ն մեկ տրվա ընթացքում կրճատվել է 2.6 տոկոսով Անցած տարի ՀՀ-ում գործազրկության մակարդակը կազմել է 18.1 տոկոս, ինչն ամենաբարձրն է Կենտրոնական Ասիայի և Անդրկովկասի երկրների շրջանում:

Հայաստանի ներդրումային միջավայրի համար կանխատեսումը բացասական բնույթ է կրում։

Զեկույցին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում