Wednesday, 15 05 2024
Մոսկվայի շարունակվող երեսպաշտ ինքնարդարացումները
20:50
ԵՄ-ն Իսրայելին կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Ռաֆահում
Դեռևս պարզ չէ՝ կհաջողվի՞ փրկել վարչապետ Ֆիցոյի կյանքը. վարկածներ՝ մահափորձի պատճառների վերաբերյալ
Փողոցները փակ կմնան մինչև 22։00-ն․ ՀՀ ՆԳՆ
Դիաբետի բարդությունների դեմ պայքարի ծրագիր` բոլոր մարզերում
Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղում ավտոմեքենա է այրվել, վարորդը հոսպիտալացվել է
20:00
Հայտնի է Դոնալդ Թրամփի և Ջո Բայդենի բանավեճի հավանական ժամկետը
ՎԶԵԲ նախագահը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը բանկի համաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու համար
Ավանեսյանն այցելել է ԱՄԷ «Դաման» ազգային ապահովագրական կազմակերպություն
19:30
Գերմանիայի կանցլերը դատապարտել է Սլովակիայի վարչապետի դեմ մահափորձը
2014 թ աշխարհագրության դասագրքում երեխաներին սովորեցնում են՝ Հայաստանը 29․743 կմ² է. Ղազարյան
Կրթության բարեփոխումներ, ինստիտուցիոնալ զարգացում, խաղաղության օրակարգի իրացում. Փաշինյանը՝ ՎԶԵԲ համաժողովի բացմանը
19:00
Լուկաշենկոն կայցելի Ադրբեջան
Իսրայելի ճնշման ներքո Ռաֆահը 450.000 պաղեստինցի է լքել
18:40
Շվեյցարիան պարզեցրել է ԵՄ-ի ռազմական առաքելություններին իր բանակի մասնակցության ընթացակարգերը
Համաշխարհային բանկի հետ քննարկվել է պետական հատվածի արդիականացման չորրորդ վարկային ծրագրի իրականացման ընթացքը
18:30
Սլովակիայի վարչապետի վիճակը գնահատվում է ծանր
18:30
ՆԱՏՕ-ն և Եվրահանձնաժողովը քննադատել են «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի ընդունումը Վրաստանի խորհրդարանի կողմից
Անահիտ Ավանեսյանն ԱՄԷ-ում ներկայացրել է առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայաստանյան մոտեցումները
18:20
Հնդկաստանի ԱԳՆ-ն պատասխանել է ԱՄՆ-ին Իրանի նավահանգստի վերաբերյալ
Բագրատ Գայստանյանի կոչով քաղաքացիները հավաքվում են Օպերայում
18:10
Ուկրաինայի նախագահը չեղարկել է իր այցը Իսպանիա և Պորտուգալիա
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Աննա Վարդապետյանն ընդունել է Հայաստանում ԵԽ գրասենյակի նորանշանակ ղեկավարին
18:08
Եվրահանձնաժողովի նախագահ Ֆոն դեր Լեյենը դատապարտել է Ֆիցոյի դեմ մահափորձը
18:06
Մանրամասներ՝ Սլովակիայի վարչապետի դեմ մահափորձից
Վերահսկող մարմինը կասեցրել է հացի 3 արտադրամասերի արտադրական գործունեությունը
Հո չե՞ն թողնելու, որ ցուցարարները մտնեն համաժողովի տարածք կամ տապալեն այն». Իոաննիսյան
Զախարովայի բացահայտումն Ալմաթիի վերաբերյալ
Վրաստանի նախագահը հանդիպել է ԵՄ արտգործնախարարներին

Վլադիմիր Գասպարյանն ի՞նչ է զգուշացնում Հովիկ Աբրահամյանին

Շատ անսպասելիորեն փետրվարի 15-ին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ոստիկանության Արարատի վարչության ու ենթակա ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ: Թվում է, թե այստեղ որևէ տարօրինակ բան չկա, ոստիկանապետն իր ենթակաների հետ ընդամենը խորհրդակցություն է անցկացրել: Բայց եթե մի փոքր ավելի հեռուն մտածենք ու դիտարկենք այն հանգամանքը, որ նա այդ խորհրդակցությունն Արարատի մարզում է անցկացրել՝ կհասկանանք Վ.Գասպարյանի այդ քայլի ողջ էությունը:

Այն նախընտրական նշանակություն ուներ: Ավելին, այն Արարատի մարզում հնարավոր բախումները կանխելու մտադրություն ուներ: Երկու օր առաջ հայտնի դարձավ, որ այդ մարզում «Ծառուկյան» դաշինքով ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու է Աշտարակի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը՝ Հովիկ Աբրահամյանի որդին և Գագիկ Ծառուկյանի փեսան: Դա նշանակում է, որ Աբրահամյան-Ծառուկյան զույգն ամեն ինչ անելու է, որ իրենց որդին առավելագույն ձայներ բերի դաշինքին ու ինքն էլ դառնա պատգամավոր: Եվ ոչ միայն: Հ.Աբրահամյանը հեռացվեց վարչապետի պաշտոնից քիչ է, որևէ կերպ չընդգրկվեց Հանրապետական կուսակցության նախընտրական գործընթացներին ու այդ պատճառով ինքն էլ հեռացավ հարազատ կուսակցությունից: Նա տարիներ շարունակ իշխանության ներսում խնդիրներ է ունեցել և մեծ դժվարությամբ է ձեռք բերել իր պաշտոնները: Եվ հիմա, երբ հեռացվեց այդ ամենից, նա չի կարող հանգիստ նայել իր կողքով անցնող ընտրություններին ու իշխանությանը: Հենց դրա համար էլ որդուն մտցրեց «Ծառուկյան» դաշինք ու առաջադրեց հայրենի Արարատում:

Գ.Ծառուկյանն էլ իր հերթին խնդիրներ ունի իշխանությունների հետ, որոնք 2015թ. շատ դաժան վարվեցին նրա հետ: Ճիշտ է, նա ընդամենը երկու տարով քաղաքականությունից հեռացվեց և հիմա կրկին վերադառնալու հնարավորություն է ստեղծվել, միևնույն է այդ դեպքերի՝ իրեն հրապարակավ պախարակելու վրեժը սրտում է: Եվ Աբրահամյան-Ծառուկյան զույգը հոգու խորքում իշխանություն են փափագում, որ այդ վրեժը գործողներից հանեն: Այս ընտրությունները դրան հասնելու ամենամոտ հնարավորություններից մեկն է, ինչը պետք է նրանք փորձեն ամեն գնով, և օգտագործելով իրենց բոլոր հնարավորությունները:

Իսկ հնարավորություններ, հատկապես Արարատի մարզում, նրանք շատ ունեն: Նախ այն, որ տարիներ շարունակ Հ.Աբրահամյանն այնտեղ պետական ու մասնավոր բոլոր հնարավոր պաշտոններում իր համախոհներին է նշանակել: Այնտեղ խնամիներով ունեն բազմաթիվ օբյեկտներ՝ գործարաններ, խանութներ, ձկնաբուծարաններ, հողատարածքներ, որտեղ մարզի բնակիչներն են աշխատում: Եվ նրանք այդ աշխատանքային, ֆինանսական ու այլ լծակներով աշխատելու են, որ մարզում ոչ թե ՀՀԿ-ն, այլև «Ծառուկյան» դաշինքը առաջին տեղը զբաղեցնի:

Իսկ այդ վտանգը նկատի ունենալով՝ իշխանություններն այնտեղ մարզպետ նշանակեցին Աբրահամյանների վաղեմի հակառակորդ Արամայիս Գրիգորյանին, իսկ ՀՀԿ-ի կառույցի ղեկավար՝ նորից նրանց հետ լարված հարաբեություններ ունեցող Ալիկ Սարգսյանին: ՀՀԿ-ն էլ իր հերթին հիմա աշխատում է ազդեցության այդ լծակները Աբրահամյաններից հետ բերել ու ընտրություններում իր հիմնական մրցակից դաշինքին թույլ չտալ, որ մարզում առավել դիրքեր ունենա: Եվ իզուր չէ, որ նա մարզ է գործուղել հենց Աբրահամյանների հետ կռիվ տվող մարդկանց: Իսկ ընտրական բախումն այնտեղ այդ երկու կողմերի միջև շատ հնարավոր է:

Եվ ահա, մարզում Վ.Գասպարյանի խորհրդակցությունը պետք է այս համատեքստում դիտարկել: «Ոստիկանությունը դա օրենքն է, օրինականությունը, ոստիկանությունը դա արդարությունն է: Ոստիկանն ուժեղ է, երբ արդարամիտ ու ճշմարիտ է, և ոչ թե «ճշտով»: «Ճշտովը» դա գողական հասկացողություն է, «թայֆի» հասկացողություն է: Էդ «ճշտով» ժողովրդին են խաբում»,- այդ խորհրդակցության ժամանակ կարծես թե սպառնում էր Վ.Գասպարյանը:

Եվ ակնհատ է, որ իշխանություններն ամեն կերպ փորձում են մարզում ոչ միայն ընտրական գործընթացները, այլև հնարավոր բացասական զարգացումները վերահսկողության տակ պահել, որ հանկարծ դրանցից որևէ մեկը դուրս չգա իրենց ազդեցության շրջանակներից: Որ հանկարծ իրենք Արարատում չպարտվեն, և որ հանկարծ մրցակիցների հետ բախում չլինի: Եվ տպավորությունն այնպիսին է, որ Վ.Գասպարյանը խորհրդակցության այդ օրվանից մինչև հետընտրական գործընթացները՝ մոտ երկու ամիս Արարատի մարզը պահելու է իր ուշադրության կենտրոնում:

Մի կարևոր հանգամանք ևս՝ իշխանական համակարգում Աբրահամյան-Ծառուկյան զույգը միշտ խնդիր է ունեցել նաև Վ.Գասպարյանի հետ, նրանց հարաբերությունները միշտ լարված են եղել: Այդ զույգը Վ.Գասպարյանից միշտ զգուշացել է, չէ որ ոստիկանապետն իր լծակներով ցանկացած պահի նրանց համար կարող էր խնդիրներ առաջացնել: Իսկ դրա համար պատճառներ ու հիմքեր խնամիները շատ էին տվել: Հիշեցնենք, որ 2011թ. Նոյեմբերին, երբ իշխանությունները Հ.Աբրահամյանի կողմից դավադրություն հայտնաբերելով՝ նրան հրաժարականի պահանջ էին ներկայացրել, նա դիմադրում էր մինչև այն պահը, երբ ոստիկանապետ նշանակվեց Վ.Գասպարյանը: Նրա նշանակումից անմիջապես հետո Հ.Աբրահամյանը հրաժարական տվեց: Իսկ 2013-2015թթ. ներիշխանական պայքարի ժամանակ, երբ նրանց հաջողվեց վարչապետի պաշտոնից հեռացնել Տիգրան Սարգսյանին և այն տալ Հ.Աբրահամյանին, ապա արդեն իսկ շրջանառում էին այն միտքը, թե հաջորդը Վ.Գասպարյանն է:

Հայտնի է, թե 2015թ. փետրվարին իրադարձություններն ինչ հունով ընթացան, ով մնաց իր պաշտոնին, ով որտեղ հայտնվեց, բայց այդ լարվածությունն ուժեղացավ, ինչը կարող է գագաթնակետին հասնել ընտրական պրոցեսներում, և ինչի համար զգուշացումներ է անում Վ.Գասպարյանը:

 

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում