«Ամելի» ֆիլմը կվերածեն բրոդվեյյան մյուզիքլի: Այդ մասին Facebook-ի իր էջում հաղորդել է Hem ինդի-ֆոլք խմբի կոմպոզիտոր, երաժշտության ու տեքստերի հեղինակ Դեն Մեսսը:
Մեսսի խոսքով՝ հենց նա է զբաղվելու հանրահայտ ֆիլմի թատերական բեմադրմամբ:
Կոմպոզիտորի հետ «Ամելիի» բեմադրմամբ կզբաղվեն սցենարիստ Քրեյգ Լուկասը և կոմպոզիտոր Նեյթան Թեյսենը:
Բեմադրման տարբերակի համար օրիգինալ երաժշտություն կգրվի: Ֆիլմի սաունդթրեքը մյուզիքլում չի օգտագործվի:
«Վան Տիրսենը հիանալի կոմպոզիտոր է, բայց մենք միմյանց ընդհանրապես նման չենք: Փարիզյան հնչողությունն էլ ինձ ընդհանրապես չի գրավում: Չեմ կարծում, որ երբևէ ակորդիոն կօգտագործեմ իմ ստեղծագործություններում»,- հայտարարել է Մեսսը Paste ամսագրին տված հարցազրույցում:







































