Saturday, 11 07 2026
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին
19:30
Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
19:10
Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը

Մնացածը ֆոկուսնիկություն է. Հայաստանին մի քանի տարի անընդմեջ գոնե 7-8% տնտեսական աճ է պետք

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2016թ.-ի ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող օպերատիվ հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները: Նախ՝ համաձայն ներկայացված օպերատիվ տվյալների՝ 2016թ. դեկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատությամբ տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) կազմել է 99.9%: Իսկ դեկտեմբերի ցուցանիշը նոյեմբերի նկատմամբ աճել է գրեթե 18%-ով: Ամբողջ տարվա կտրվածքով այն կազմել է 100.5%: Այսինքն՝ կանխատեսվող 2.2% տնտեսական աճը տեղի չի ունեցել:

Համաձայն ԱՎԾ-ի՝ մինչև մայիս ամիս մեր տնտեսությունը բավականին լուրջ ակտիվություն էր դրսևորում՝ նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատությամբ 4-5, նույնիսկ 6%-անոց աճ արձանագրելով: Հունիս ամսին այդ ցուցանիշը նվազեց պակաս, քան 2%-ի, իսկ սկսած հուլիսից մինչև հոկտեմբեր կայուն, հաստատակամ անկման փուլ էր: Նոյեմբեր ամսի 2.6%-անոց համեստ աճից հետո դեկտեմբերին դարձյալ աննշան անկում է, և վերջնարդյունքում ունեցանք ընդամենը 0.5%-անոց տնտեսական աճ:

2015թ. տարեվերջին թե՛ ՀՀ կառավարությունը և թե՛ միջազգային կառույցները, այդ թվում՝ Համաշխարհային բանկը, Արժույթի միջազգային հիմնադրամը, նույնիսկ ՄԱԿ-ը ձեռք ձեռքի տված կանխատեսում էին 2.2-2.4% տնտեսական աճ, ՄԱԿ-ը՝ նույնիսկ 2.5%-անոց: Ու չնայած նրան, որ տարվա առաջին մի քանի ամիսներին մեր տնտեսությունը «վերելքի» փուլում էր, այդուհանդերձ՝ արդեն ապրիլ ամսին ԱՄՀ-ն «Համաշխարհային տնտեսության զարգացման հեռանկարները» ապրիլյան զեկույցում կես քայլ նահանջեց ու Հայաստանի տնտեսության համար նախապես ակնկալած ՀՆԱ–ի 2,2%-ից աճի կանխատեսման տոկոսադրույքը իջեցրեց 1,9%-ի։

Կառավարության փոփոխությունից հետո իրավիճակը բավականին հստակ գնահատեց նաև գործող վարչապետ Կարեն Կարապետյանը, ով ի սկզբանե ապահովագրելով իրեն ու իր հետագա գործունեությունը՝ ի լուր աշխարհի հայտարարեց, որ տնտեսության վիճակը շատ ծանր է: Իսկ տարեվերջին արդեն ՀՀ ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը շատ հեռատեսորեն արձանագրեց, որ 2016թ. բյուջետային տարին Հայաստանը կավարտի 0.5% տնտեսական աճով, և չսխալվեց:

Այնինչ դեռ 2015թ. դեկտեմբերին հայ մասնագետները, տնտեսությանը մոտ կանգնածները միանշանակ չէին վերաբերվում 2.2-2.4%-ոց աճին: Ավելին. հստակ փաստարկելով տնտեսությունում ստեղծված ճգնաժամային իրավիճակը՝ նշում էին, որ նման պայմաններում տնտեսական աճ սպասելը առնվազն անլուրջ է: Իսկ նման կանխատեսման համար լուրջ նախադրյալներ կային ու կան. 2016թ.-ը սկսեցինք ՀՆԱ-ի նկատմամբ հարկերի հավաքման ծավալների կրճատումով, տրանսֆերտների էական ու կայուն կրճատումներով, վերջին տարիներին արտաքին պարտքի ծավալների գրեթե եռակի աճով, Հայաստանի արտահանման հիմնական՝ ռուսական շուկայում տիրող ճգնաժամային իրավիճակով, վերջին տարիներին Հայաստանից արտագաղթած ավելի քան 200 հազար տնտեսապես ակտիվ մարդկանց բացակայությամբ, դոլարային արտահայտությամբ ՀՆԱ-ի նվազմամբ, ներքին ու արտաքին ներդրումների Հայաստանի բոլոր տսարիների համար թերևս ամենավատ ցուցանիշներով ու հեռանկարների բացակայությամբ: Այս իրավիճակում տնտեսական աճ սպասելը առնվազն անլուրջ էր:

Նման պայմաններում անհրաժեշտ էին (ու ե՛ն) համարձակ և հիմնավորված քայլեր տնտեսական մոդելի փոփոխման ուղղությամբ: Իսկ դրա համար տնտեսական այլևայլ միջոցառումները, որ իրականում մի կարգին չէին էլ արվում, որևէ արդյունքի չէին հասցնելու: Վերջին ամիսների զարգացումները ցույց են տալիս, որ փորձ է արվում գեղեցիկ, հնչեղ խոսքերով, 100 օրվա, վեց ամսվա ու անորոշ ժամկետների ծրագրերով մարդկանց մոլորության մեջ գցելով «հարցի լուծման» ժամանակավոր, «այլընտրանքային» տարբերակներ շրջանառել՝ մինչև ժողովրդական հայտնի «կամ…կամ-ի» ասացվածքը կլինի:

Հիմա համաշխարհային շուկայում մի քիչ նավթի գներն են բարձրացել, մի քիչ ԱՄՆ-ի վերաբերմունքի փոփոխության հույս կա Ռուսաստանի նկատմամբ, գուցե մի քիչ պղնձի գները բարձրանան, ՌԴ-ի հայ գործարարները մի քիչ ներդրումներ անեն ու հնարավոր լինի 2017թ.-ին 3-3.2%-ոց տնտեսական աճ ապահովել: Այսօր մեկ տարի առաջվա համեմատությամբ վարչապետի կողմից ներկայացված ծրագրից բացի՝ ուրիշ բան չի փոխվել:

Ավելին՝ այս տարվա բյուջեն նախորդի օրգանական շարունակությունն է: Դրանում ոչ մի անսպասելի, կտրուկ թռիչքային բան չկա: Հավելած, որ ընտրությունների տարի է՝ տրամաբանական բոլոր հետևանքներով: Բայց այդ ամենը ոչինչ է: Եթե նույնիսկ հաջողվի 5%-անոց տնտեսական աճ ապահովել, միևնույն է՝ իրավիճակ չի փոխվելու: Իրավիճակ կփոխվի, եթե առաջիկա մի քանի տարիներին անընդմեջ գոնե 7-8%-անոց տնտեսական աճ լինի: Իսկ դա հնարավոր է միայն, եթե փոխվի տնտեսության կառուցման փիլիսոփայությունը, որի բանալին գտնվում է քաղաքական դաշտում: Դրա համար քաղաքական քայլեր են պետք, իսկ մնացածը աճպարարություն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում