Wednesday, 15 05 2024
Մոսկվայի շարունակվող երեսպաշտ ինքնարդարացումները
20:50
ԵՄ-ն Իսրայելին կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Ռաֆահում
Դեռևս պարզ չէ՝ կհաջողվի՞ փրկել վարչապետ Ֆիցոյի կյանքը. վարկածներ՝ մահափորձի պատճառների վերաբերյալ
Փողոցները փակ կմնան մինչև 22։00-ն․ ՀՀ ՆԳՆ
Դիաբետի բարդությունների դեմ պայքարի ծրագիր` բոլոր մարզերում
Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղում ավտոմեքենա է այրվել, վարորդը հոսպիտալացվել է
20:00
Հայտնի է Դոնալդ Թրամփի և Ջո Բայդենի բանավեճի հավանական ժամկետը
ՎԶԵԲ նախագահը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը բանկի համաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու համար
Ավանեսյանն այցելել է ԱՄԷ «Դաման» ազգային ապահովագրական կազմակերպություն
19:30
Գերմանիայի կանցլերը դատապարտել է Սլովակիայի վարչապետի դեմ մահափորձը
2014 թ աշխարհագրության դասագրքում երեխաներին սովորեցնում են՝ Հայաստանը 29․743 կմ² է. Ղազարյան
Կրթության բարեփոխումներ, ինստիտուցիոնալ զարգացում, խաղաղության օրակարգի իրացում. Փաշինյանը՝ ՎԶԵԲ համաժողովի բացմանը
19:00
Լուկաշենկոն կայցելի Ադրբեջան
Իսրայելի ճնշման ներքո Ռաֆահը 450.000 պաղեստինցի է լքել
18:40
Շվեյցարիան պարզեցրել է ԵՄ-ի ռազմական առաքելություններին իր բանակի մասնակցության ընթացակարգերը
Համաշխարհային բանկի հետ քննարկվել է պետական հատվածի արդիականացման չորրորդ վարկային ծրագրի իրականացման ընթացքը
18:30
Սլովակիայի վարչապետի վիճակը գնահատվում է ծանր
18:30
ՆԱՏՕ-ն և Եվրահանձնաժողովը քննադատել են «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի ընդունումը Վրաստանի խորհրդարանի կողմից
Անահիտ Ավանեսյանն ԱՄԷ-ում ներկայացրել է առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայաստանյան մոտեցումները
18:20
Հնդկաստանի ԱԳՆ-ն պատասխանել է ԱՄՆ-ին Իրանի նավահանգստի վերաբերյալ
Բագրատ Գայստանյանի կոչով քաղաքացիները հավաքվում են Օպերայում
18:10
Ուկրաինայի նախագահը չեղարկել է իր այցը Իսպանիա և Պորտուգալիա
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Աննա Վարդապետյանն ընդունել է Հայաստանում ԵԽ գրասենյակի նորանշանակ ղեկավարին
18:08
Եվրահանձնաժողովի նախագահ Ֆոն դեր Լեյենը դատապարտել է Ֆիցոյի դեմ մահափորձը
18:06
Մանրամասներ՝ Սլովակիայի վարչապետի դեմ մահափորձից
Վերահսկող մարմինը կասեցրել է հացի 3 արտադրամասերի արտադրական գործունեությունը
Հո չե՞ն թողնելու, որ ցուցարարները մտնեն համաժողովի տարածք կամ տապալեն այն». Իոաննիսյան
Զախարովայի բացահայտումն Ալմաթիի վերաբերյալ
Վրաստանի նախագահը հանդիպել է ԵՄ արտգործնախարարներին

Դրվագ, որ մնաց Աբրահամյանի ստվերում

Երեկ՝ ՀՀԿ-ից Հովիկ Աբրահամյանի դուրս գալու մասին հայտարարությանը զուգահեռ, լրահոսում տեղ գտավ մի ուշագրավ տեղեկություն ևս, որը, սակայն, չարժանացավ հասարակական մեծ հնչեղության: Իհարկե այդ տեղեկությունն իր ինտրիգով մրցունակ չէր Հովիկ Աբրահամյանի հայտարարության համեմատ, սակայն, այնուհանդերձ, տեղեկությունն ուշագրավ էր և թերևս դեռ «իր խոսքը կասի» Հայաստանի նախընտրական և ներիշխանական իրադարձությունների համատեքստում: Խոսքը այն մասին է, որ երեկ տեղեկություն տարածվեց Հայաստանի հատուկ քննչական ծառայությունում «պանամական օֆշորի» հետ կապված գործը կարճելու մասին, որով անցնում էր օֆշորային այդ սկանդալի մեջ իր անունով շոշափվող ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը:

Ինչպես հայտնի է, Պողոսյանն իր պաշտոնից հրաժարական տվեց այդ սկանդալից հետո: Եվ ահա հայտարարվում է, որ ՀՔԾ-ն կարճել է այդ գործով քննությունը, բնականաբար հանցակազմի բացակայության պատճառով: Ընդ որում, ուշագրավն այն է, որ հաղորդագրությունն առաջինը տարածել է ոչ թե ՀՔԾ-ն, այլ Միհրան Պողոսյանի գրասենյակը: Միհրան Պողոսյանը Սերժ Սարգսյանի մտերիմներից է, նրա ամենամեծ աջակցությունը վայելող անձանցից: Ուշագրավ է սակայն մեկ այլ հանգամանք էլ՝ Պողոսյանը հանդիսանում է Հայաստան բանանի ներկրման մենատերը, դե ֆակտո մենատերը: Այդ մասին գրում է մամուլը, թեև Պողոսյանն իհարկե հերքում է, թե կապ ունի բանանի ներկրման հետ: Իսկ բանանի ներկրման թեման «կարմիր թելի» նման անցնում է Հայաստանի նոր կառավարության ձևավորման և նոր իրավիճակի զարգացման ամբողջ կոնտեքստում, դառնալով ամենաշատ քննարկվող հարցերից մեկը:

Ընդ որում հետաքրքիր է, որ այս թեման զարգացրել է նոր կառավարությունը՝ հայտարարելով բանանի մենաշնորհը կոտրելու մասին: Եվ ահա, տարածվում է տեղեկություն այն մասին, որ Միհրան Պողոսյանը, փաստորեն, «անկոտրելի» է և ՀՔԾ-ն կարճել է նրա դեմ գործը, քանի որ բացակայում է հանցակազմը: Սա ըստ էության կանաչ լույս է Միհրան Պողոսյանի քաղաքականությամբ զբաղվելու համար, որի հավանականության մասին նա հայտարարել էր ՀՀԿ համագումարի օրը լրագրողների հետ զրույցում:

Մամուլի տեղեկությամբ՝ Պողոսյանը ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու է Ավանի և Նոր Նորքի ընտրատարածքում: Ըստ որում, այստեղ նրա շահերը կարող են բախվել Տարոն Մարգարյանի հետ: Երևանի քաղաքապետը այստեղ փորձում է անցկացնել իր աներորդուն՝ ներկայումս պատգամավոր Ռոբերտ Սարգսյանին: Այստեղ, սակայն Պողոսյան-Մարգարյան շահերի բախումն ընդամենը դրվագ է, քանի որ Միհրան Պողոսյանի վերաբերյալ ՀՔԾ որոշման կայացման տեղեկատվության տարածումը հուշում է ներիշխանական շահերի բախման առավել լայն հեռանկարի մասին: Եվ երևի թե պատահական չէ նաև, որ տեղեկությունը տարածվում է այն ժամանակ, երբ վարչապետ Կարեն Կարապետյանը գտնվում է Մոսկվայում: Շատ հավանական է, որ Կարապետյանը այնտեղից վերադառնա որոշակի աջակցությամբ: Սերժ Սարգսյանն այստեղից ցույց է տալիս, որ բոլորովին մտադիր չէ զիջել դիրքերը և մարտի է պատրաստվում դուրս բերել Միհրան Պողոսյանին, ՀՀԿ-ի այսպես ասած՝ «նոր ոգու» շրջանակում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում