Saturday, 11 07 2026
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին
19:30
Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
19:10
Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը

Մեկ օրում ընդդիմադիր չեն դառնում. Վահրամ Բաղդասարյանը՝ Հովիկ Աբրահամյանի ՀՀԿ-ն լքելու մասին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

-Պարոն Բաղդասարյան, Հովիկ Աբրահամյանն այսօր մեզ հետ զրույցում հաստատեց, որ դուրս է գալիս ՀՀԿ-ից, Ձեզ համար անակնկա՞լ էր արդյոք այս որոշումը:

-Բնականաբար նման որոշումները հետաքրքրական են, բայց դեռ դա նախաձեռնություն է, դեռ հայտարարության տեքստ չի եղել, ես ծանոթ չեմ, համենայնդեպս մեր երկիրն ազատ երկիր է, և յուրաքանչյուր ոք ինքն է որոշում իր քաղաքական ճակատագիը և ընդհանրապես՝ իր անձնական խնդիրն է, իսկ ՀՀԿ-ն ընթանում է առաջ:

-Պարոն Բաղդասարյան, Դուք չե՞ք կարծում, որ սա նախընտրական այս փուլում, որոշակի առումով, կբարդացնի Ձեր պայքարը՝ հաշվի առնելով, որ Հ. Աբրահամյանը մեծ ռեսուրսներ ուներ՝ թե՛ նյութական և թե՛ նաև համակիրների առումով:

-Մի փոքր համաձայն չեմ ձեզ հետ՝ նյութական առումով, համակիրների՝ բնականաբար, երկար տարիներ մեր գործընկերը բավական լուրջ դերակատարություն է ունեցել և կունենա համակիրներ, բայց քաղաքական իրավիճակն այնպիսին է, որ լինում են ելքեր, մուտքեր, տեղաշարժեր, բնականաբար, եթե մեկը դուրս է գալիս, համալրվում է այլ մարդկանցով, որոնք իրենց համակիրների հետ նորից լրացնում են հանրապետականի շարքերը: Եվ ավելի է հետաքրքրանում քաղաքական դաշտը:

-Պարոն Բաղդասարյան, հետաքրքրանո՞ւմ է, Դուք, օրինակ, Հովիկ Աբրահամյանին որպես ընդդիմադիր գործիչ պատկերացնո՞ւմ եք, ընդդիմադիր հանրապետականին:

-Ես իմ կարծիքը բազմաթիվ անգամներ ասել եմ, որ մեկ օրում ընդդիմադիր չեն դառնում, համենայնդեպս պարոն Աբրահամյանն ինքն այդ մասին հայտարարություն կանի, ես խնդրում եմ այդ հարցերով դիմեք իրեն:

Պարոն Բաղդասարյան, Դուք մեր նախորդ զրույցում ասում էիք, որ խորհրդի նիստին նրա չգալը, նրա՝ ընդհանրապես ԳՄ նիստերին ներկա չլինելը մեծ բան չի պարունակում, նա տեղեկացրել է և այլն, բայց, ըստ էության, վարչապետությունից հետո ՀՀԿ-ի և Աբրահամյանի ջրերը մի առվով չէին հոսում:

-Ջուրն իր ճամփան գտնում է: Եվ մենք այդ բոլոր բացակայություններից տեղյակ ենք եղել, պարոն Աբրահամյանի բացակայությունները հարգելի պատճառով են եղել, և դրա համար դուք մի անհանգստացեք, դուք ավելի անհանգիստ եք:

Իսկ Մհեր Սեդրակյանի որդու հետ կապված, Մհեր Սեդրակյանը ՀՀԿ-ի հետ խնդիր ունի, Գայանե Սողոմոնյանը դադարեցրեց անդամակցությունը… Ի՞նչ է կատարվում, պարոն Բաղդասարյան, Ձեր կուսակցության հետ:

-Անձնական վերադասավորումներ են, շատ նորմալ է այս ամեն ինչը, սա քաղաքական գործընթաց է, որը ծանոթ է մեր քաղաքական կյանքին, անակնկալներ չկան, մի՛ անհանգստացեք, ամեն ինչ կկարգավորվի:

-Դուք չե՞ք մտահոգվում, որ այս մարդիկ, ովքեր ամեն ընտրությանը շատ ձայն են բերել իշխանությանը՝ ՀՀԿ-ին, այս անգամ չեն բերի:

-Մենք անհանգստանալու ոչինչ չունենք, մենք հետևում ենք գործընթացներին և կարգավորում ենք գործընթացները:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում