Նախորդ տարի քրեակատարողական վարչությունում անցկացվել է 44 ծառայողական քննություն, որի արդյունքում 43 ծառայողներ ենթարկվել են կարգապահական տույժերի: Հունվարի 20-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփելով 2016 թվականին քրեակատարողական հիմնարկներում իրականացված աշխատանքները այս մասին տեղեկացրել է ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչության ներքին անվտանգության բաժնի պետ Արսեն Մնացականյանը:
« Ծառայողական քննության արդյունքում եղել են պաշտոնից հեռացումներ կամ իջեցումներ, վարչական տուգանքներ, նկատողություններ և այլն»,- ասել է Մնացականյանը:
Նրա խոսքով` 187 ծառայողական քննություն անցկացվել է քրեակատարողական հիմնարկներում, 96 աշխատակից ենթարկվել է կարգապահական տույժի:
«Մեր նպատակն է ոչ թե ծառայողական քննության ժամանակ խախտման համար պատժի ենթարկել քրեակատարողական հիմնարկների ծառայողներին,այլև նախադրյալներ ստեղծել հետագայում նմանատիպ դեպքերը բացառելու համար»,- ընդգծել է նա:








































