Tuesday, 14 05 2024
Նախկին փոխքաղաքապետից պահանջվում է Երևանում 3 տուն, ավելի քան 330 մլն. դրամ գումար
Գալստանյանին բացահայտ համակրում են Կրեմլի պրոպագանդիստները
«Հաշտարարները» թիրախավորել են սահմանազատման գործընթացը
Փաշինյանի պահած երազանքը. շտապո՞ւմ ենք ԵՄ
Գալստանյանը պատրաստվում է հանդիպել ՔՊ պատգամավորների հետ՝ «չնայած նրանք իրենց լավ չեն պահում»
Վրաստանը մեկուսանում է Արևմուտքից. արտաքին վեկտորի ընտրությունը ձևակերպված է
Ընդդիմադիր չորս քաղաքական ուժերը ձևավորեցին Ժողովրդավարական ուժերի միասնական հարթակ
Կայացել է «Հայաստան» հիմնադրամի նախկին տնօրենի ապօրինի գույքի բռնագանձման գործով քննությունը
Օբյեկտիվություն՝ լրագրողի միակ զենքը
Վրաստանն ընտրում է մեկուսացումը. իրավիճակը ծայրահեղ լարվել է
Մասիսում մահակներով հարվածել են ուղևորներին, վարորդն էլ ատրճանակից կրակոցներ է արձակել
Համաձայնվելով Մինսկի խումբը վերացնելու Ալիևի պահանջին՝ Հայաստանը կկրակի սեփական ոտքին
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Դանիայի խորհրդարանի՝ Ֆոլկետինգի խոսնակ Սյորեն Գադեի հետ
Հայաստանի և Հնդկաստանի ՊՆ-ները ստորագրել են արձանագրություն
Հայտնաբերվել է Սուրբ Աստվածածին եկեղեցու այգում գտնված նորածնի մայրը
Արմավիրի մարզի Դողս բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
22:45
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Վրաստանի իշխանություններին և հասարակությանը կոչ է արել երկխոսություն վարել
Ու՞մ ձեռքում է «վրացական աքցանը»
Ադրբեջանի դեմ փաթեթը կամաց-կամաց ձևավորվում է. Կոսովոյի գործընթացն է հիշեցնում
Գալստանյանը նախ պետք է պատասխանի հետևյալ հարցին՝ Քոչարյանը հանցագո՞րծ է, թե՞ ոչ
Պապոյանն ԱՄՆ-ում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
21:40
Աշխաբադում կկայանա ԱՊՀ կառավարության ղեկավարների խորհրդի նիստ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են ՀԱՄԱՍ-ի կենտրոնակայանին
Արարատի մարզի Մրգավան գյուղում ավտոմեքենա է կողաշրջվել
21:10
ԱՄՆ-ն Ուկրաինային մոտեցնում է ՆԱՏՕ-ին. Բլինքեն
Նիկոլ Փաշինյանի SOS ազդանշանը
20:50
Սլովակիան մերժել է ԵՄ-ի միգրացիոն պայմանագիրը
20:40
Օգոստոսի 12-ից կգործի Ռուսաստանից ուրանի ներկրման ԱՄՆ արգելքը
20:30
Փախստականները Լիբանանից վերադարձել են Սիրիա
20:20
Լեհաստանը կսկսի հետաքննել Ռուսաստանի ազդեցությունն իր քաղաքականության վրա

Կարեն Կարապետյանի «կոռուպցիան» չորս տարբերակների խաչմերուկում

Հայաստանում գործնականում անհնար է գտնել հանրային մի խումբ կամ շերտ, որն անկեղծորեն կհավատա, թե Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարությունն ի զորու կլինի պայքարել կոռուպցիայի դեմ: Ընդ որում՝ ի զորու լինելու խնդիրը ոչ թե պայմանավորված է ուժի բացակայությամբ, այլ առաջին հերթին մոտիվացիաների: Այստեղ անգամ ցանկության հարց էլ չէ, այլ մոտիվացիայի:

Իշխանության գործողությունները թերևս պետք է չափել հենց այս հասկացությամբ, այս դիտանկյունից: Իշխանությունը չի ցանկանում, իշխանությունը կա՛մ մոտիվացված է անել մի բան, կա՛մ մոտիվացված չէ: Իսկ մոտիվը, բնականաբար, գալիս է իշխանության պահպանման հրամայականից: Ընդ որում՝ դա է գրեթե բոլոր պետությունների իշխանությունների պարագայում, լինեն դրանք ժողովրդավարական, ավտորիտար, ամբողջատիրական, թե միապետական: Բոլոր դեպքերում իշխանությունը մոտիվացված է ինքզինքը պահելու, վերարտադրելու հարցում: Ամբողջ խնդիրը այն է, թե ինչպիսի խաղի կանոններ, համակեցության ինչպիսի համակարգ է գործում տվյալ երկրում: Դա կախված է նաև իշխանության, էլիտաների գիտակցությունից:

Բարձր գիտակցությամբ էլիտաները, դաս քաղելով պատմական փորձերից, չցանկանալով լինել կառափնարանի ռիսկի տիրույթում, գնում են խաղի այնպիսի կանոնների հաստատման, որոնք միգուցե զուտ իշխանությունը պահելու առումով երկաթե երաշխիքներ չունեն, սակայն միաժամանակ լինելով ավելի մեղմ ռեժիմ՝ չեն ստեղծում հանրային ատելության մթնոլորտ: Այսինքն՝ բարձր գիտակցությունը «կյանքը թանկ է» կամ «կյանքը մեկ անգամ է տրվում» փիլիսոփայությանը ստիպում է նայել այլ տեսանկյունից և՝ ոչ թե, ըստ այդմ, ուտել ինչքան հնարավոր է կամ վայելել, խժռել ինչքան հնարավոր է, այլ ապրել այնպես, որ հանուն անսահման ուտելու և վայելելու կյանքը չդնեն վաղաժամկետ ընդհատման ռիսկի տակ: Սա իրավիճակի, իհարկե, պայմանական նկարագրությունն է, բայց այդ գիտակցական տարբերությամբ են պայմանավորված պետությունների զարգացման աստիճանի տարբերությունները:

Հայաստանում իշխող էլիտան չունի այդ բարձր գիտակցությունը, հետևաբար այդ «էլիտայի» մոտիվները բոլորովին այլ են: Ըստ այդմ՝ դրանք հակասության մեջ են հակակոռուպցիոն պայքարի հետ: Ներդաշնակություն կարող է լինել այն դեպքում, երբ կոռուպցիայի դեմ չպայքարելու պարագայում ռիսկը ավելի մեծ լինի, քան կոռուպցիոն կառավարման պարագայում առկա ռիսկը: Հայաստանում իրավիճակի բալանսը դեռ շատ հեռու է այդ «ստատուս քվոյից», հետևաբար Հայաստանում իրավիճակը շատ հեռու է կոռուպցիայի դեմ պայքարի հավանականությունից: Իսկ ի՞նչը կարող է փոխել այդ բալանսը: Մի քանի բան:

Նախ՝ կարող է փոխել հասարակությունը, եթե այստեղ գիտակցական փոփոխություններ տեղի ունենան կոռուպցիայի ընկալման տեսանկյունից և կոռուպցիան ընկալվի նույն կերպ վտանգավոր մի բան, ինչպես արտաքին թշնամին: Այդ դեպքում, ինչպես արտաքին թշնամուն պատժելու համար է հանրությունը մի բռունցք դառնում մեկ-երկու օրում՝ ինչպես ցույց տվեց ապրիլյան պատերազմը, այդպես էլ մեկ բռունցք կդառնա կոռուպցիան հետ մղելու, կոռուպցիոն համակարգը քանդելու, պատասխանատվության ենթարկելու համար:

Այդ դեպքում իշխանությունն անկասկած կգնա հանրության հետ փոխզիջման՝ ակնկալելով գոնե հետիշխանական անվտանգություն, կամ պարզապես հասարակության հետ գնալով կառավարման արդարացիության սկզբունքների շուրջ նոր պայմանավորվածությունների: Կամ պարզապես պայմանավորվածությունների, որովհետև ներկայումս այդ տեսանկյունից գործում են զուտ ներիշխանական պայմանավորվածություններ՝ հասարակությունը դրանց սուբյեկտ չէ, այլ օբյեկտ:

Մյուս տարբերակն այն է, երբ իշխանությունը դառնում է զուտ տնտեսապես սնանկ՝ ավելի շուտ սնանկ է դառնում պետությունը, ու կա՛մ տեղի է ունենում սոցիալական բունտ, կա՛մ իշխանությունը ներքին պայմանավորվածության կամ բունտի միջոցով հանգում է որոշակի փոփոխության անհրաժեշտության և կոռուպցիայի դեմ «կոնյունկուրային» պայքարի մեթոդներով որոշակիորեն նյութական ռեսուրսներ ուղղում հանրային միջավայր, մակրոտնտեսական կայունացման համար: Հայաստանում իրավիճակը չի հասունացել այդ աստիճան, բայց շատ մոտ է դրան: Ընդ որում՝ այստեղ, իհարկե, կա դիլեմա և ընդհանուր եզր այդ տարբերակի և երրորդ տարբերակի միջև: Երրորդն այն է, երբ արտաքին գործընկերներն են օգնում ֆինանսական խնդիրների հարցում, բայց դնելով հակակոռուպցիոն պայմաններ:

Այժմ Հայաստանի վիճակը մոտեցել է այս սահմանագծին, թեև պարզ չէ, թե ի վերջո որը կընտրի համակարգը: Դա կախված է երևի նրանից, թե ինչ պայմաններով կհամաձայնեն օգնել արտաքին գործընկերները: Այստեղ կա Արևմուտքը և Ռուսաստանը: Ռուսաստանն ինքը ֆինանսատնտեսական ծանր կացության մեջ է, ավելի հավանական է Արևմուտքի օգնությունը: Բայց ի՞նչ պայմանով: ԱՄՆ դեսպանը, Եվրամիության դեսպանը բավական հստակ խոսում են, որ պայմանը կոռուպցիայի դեմ իրական պայքարն է: Ակնհայտ է, որ Հայաստանի իշխանությունը փորձում է համոզել, որ լինի «էվոլյուցիոն», այլ կերպ ասած՝ ժամանակի մեջ լղոզված պայքար: Կհաջողվի՞ համոզել, թե՞ Հայաստանի կառավարությունը, չընդունելով կտրուկ պայմանները, կորոշի ձեռքը տանել իր գրպանը: Բայց հատկապես ո՞ւմ գրպանը: Այստեղ էլ կա ներհամակարգային դիլեմա, որի լուծումն էլ ամենևին հեշտ չէ:

Եվ կա չորրորդ տարբերակը, երբ անկախ ամեն ինչից, արդեն աշխարհաքաղաքական նկատառումներով որևէ կենտրոն պարտադրում է Հայաստանում համակարգային որակական փոփոխություն, առանց արդեն որևէ պայմանի: Այս դեպքում սակայն, ակնհայտ է, որ Արևմուտք-Ռուսաստան դիմակայությունը դեռևս չի հասել այն բալանսին, որը թույլ կտա Արևմուտքին Հայաստանի իշխանության առաջ դնել այդպիսի պահանջներ: Ռուսաստանը դեռևս ի զորու է հանդիսանալ ներկայիս համակարգի գլխավոր հովանավոր: Չշփոթել Հայաստանի անվտանգության դաշնակից հանդիսանալու հետ: Համակարգն ու Հայաստանը տարբեր բաներ են:

Ստացվում է բավականին անելանելի իրավիճակ, յուրօրինակ խաչմերուկ, որտեղ պարզ չէ, թե կոռուպցիայի դեմ պայքարի հարցում ճանապարհներից որը կօգնի: Կարևոր նրբերանգ է այն, որ Հայաստանը չի կարող կանգնած մնալ խաչմերուկում, և կա՛մ ինքը պետք է առաջ շարժվի, կա՛մ ճանապարհները աստիճանաբար շարժվելու և օղակի մեջ են առնելու Հայաստանի համակարգը՝ պարտադրելով իրենցը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում