Հյուսիսատլանտյան դաշինքը չի դիտարկում իր զինվորականներին Եգիպտոս ուղարկելու և ցանկացած այլ ուժային գործողությունների հնարավորությունը՝ կապված երկրում դիմակայության սրման հետ:
Այս մասին հայտնել է Բրյուսելի բարձրաստիճան դիվանագիտական աղբյուրը՝ նշելով, որ այդ երկիրը գտնվում է դաշինքի պատասխանատվության շրջանակներից դուրս:
Ինչ վերաբերում է այդ երկրում օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների ու զբոսաշրջիկների անվտանգության ապահովմանը, դիվանագետն ընդգծել է, որ դա Եգիպտոսի իշխանությունների առաջնահերթ պարտականությունն է:
Նրա գնահատմամբ՝ զինվորականներ ուղարկելու անհրաժեշտություն դեռևս չկա, սակայն դաշինքը պատրաստ է անել անհրաժեշտ ամեն ինչ՝ իր անդամ երկրներին և նրանց քաղաքացիներին պաշտպանելու համար, փոխանցում է ITAR-TASS-ը:
«Եգիպտոսում տիրող իրավիճակը կքննարկվի Հյուսիսատլանտյան խորհրդում դեսպանների մակարդակով, սակայն ներկայումս դաշինքը չի ծրագրում արտահերթ հանդիպումներ կամ խորհրդակցություններ անցկացնել»,- ասել է նա:- «ՆԱՏՕ-ն իր դերը չի տեսնում այդ հակամարտության կարգավորման գործում, որը պետք է կատարվի քաղաքական, այլ ոչ թե ուժային սցենարով»:










































