Sunday, 12 07 2026
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին
19:30
Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
19:10
Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը

Ինչպես պաշտպանել շոու բիզնեսի աստղերին

Հայաստանում հեղինակային իրավունքը կարգավորվում է «Հեղինակային և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի, միջազգային պայմանագրերի, այդ թվում՝ Բեռնի կոնվենցիայի միջոցով:

«Հայաստանում օրենսդրությունը լիովին պաշտպանում է հեղինակին, իսկ ինչ վերաբերում է գործնականում կիրառությանը՝ մի քիչ բարդ է, որովհետև միակ կազմակերպությունը, որ զբաղվում է հեղինակների և հարակից իրավունքներով, «Հայհեղինակ»-ն է՝ երաժշտադրամատիկական ոլորտում, բայց մնացած ոլորտներում բացթողումներ շատ կան»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց հեղինակների շահերը և իրավունքները պաշտպանող «Հայհեղինակ» ՀԿ-ի իրավաբան Կարինե Պետրոսյանը:

Նրա խոսքերով՝ օրենքի կիրարկման նոր հրահանգ է տրվել, ըստ որի՝ օրենքի կիրարկումը հանձնվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Մտավոր սեփականության գործակալությանը: Նախկինում այդ գործառույթն իրականացնում էր «Հայհեղինակ» ՀԿ-ն:

«Մենք պայքարում ենք բոլոր օգտագործողների դեմ, որպեսզի վճարեն հեղինակային վարձատրությունը՝ օրենքով նախատեսված կարգով»,- նշեց իրավաբանը:

Հեղինակային վարձատրության չափը և վճարման կարգը սահմանվում է ՀՀ կառավարության որոշմամբ՝ յուրաքանչյուր օգտագործող (սրճարան, ռեստորան, բար կամ այլ ժամանցային վայր) պետք է կնքի պայմանագիր գույքային իրավունքները կոլեկտիվ հիմունքներով կառավարող կազմակերպության (այսինքն «Հայհեղինակ» ՀԿ-ի) հետ:

«Հեղինակային և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի համաձայն՝ հեղինակը բացառիկ իրավունք ունի օգտագործելու իր ստեղծագործությունը ցանկացած ձևով և եղանակով, ինչպես նաև թույլատրելու կամ արգելելու երրորդ անձանց՝ ստեղծագործության օգտագործումը, մասնավորապես՝ ստեղծագործության վերարտադրումը, ստեղծագործության տարածումը, ստեղծագործության բնօրինակը կամ օրինակները վարձույթով տալը, ստեղծագործության բնօրինակի կամ օրինակների փոխատվությունը, ստեղծագործության թարգմանումը, ստեղծագործության վերամշակումը, վերադաշնակումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ստեղծագործության հաղորդումը հանրությանը, հրապարակային կատարումը, հրապարակային ցուցադրումը, հեռարձակումը, հեռարձակման միաժամանակյա կամ հետագա վերահեռարձակումը, ստեղծագործության հաղորդումը մալուխով կամ համանման միջոցներով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող այլ ձևերով ու եղանակներով օգտագործումը:

Հեղինակն իրավունք ունի նաև արգելելու ստեղծագործության՝ առանց իր թույլտվության պատրաստված օրինակների ներմուծումը:

«Գրագողության դեպքում, կախված վնասի չափից, տուժողը կարող է կա՛մ քաղաքացիական, կա՛մ քրեական հայց ներկայացնել դատարան, որտեղ հեղինակին պատճառված վնասի գումարային չափից կախված՝ որոշվում է տուգանքի չափը՝ 500 հազարից մինչև 2 մլն-ի սահմաններում»,- տեղեկացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության Մտավոր սեփականության գործակալության հեղինակային և հարակից իրավունքների բաժնի պետ Սոնյա Վարդանյանը:

Նրա խոսքերով՝ հեղիանակային իրավունքը ստեղծագործություն ստեղծելու հետ է ծնվում: Դրա համար ո՛չ գրանցում է պետք, ո՛չ պետական կամ հասարակական մարմնում հաստատել: «Հեղինակային իրավունքի մասին» օրենքով՝ բոլոր իրավունքները ձեռք է բերում հեղինակը: Ուղղակի ապահովության համար հեղինակը կարող է ստեղծագործության մեկ օրինակ ի պահ թողնել «Հայհեղինակ» կազմակերպությունում:

«Ի պահ թողնելը դեր չի խաղում, մարդ կա, որ չգիտի այդ կազմակերպության մասին ու չի գրանցել իր ստեղծագործությունը, դա չի նշանակում, որ նա զրկվում է իր իրավունքից: Ամրագրված է ոչ միայն մեր «Հեղինակային իրավունքի մասին» օրենքում, այլ նաև Բեռնի կոնվենցիայում, միջազգային պայմանագրի դրույթ է: Եթե ուրիշ հեղինակ ասում է՝ ինքն է դա գրել, նա դեռ պետք է դատարանում ապացուցի, որ ինքն է եղել առաջին գրողը: Եթե երկու հոգուց յուրաքանչյուրը բացարձակ նույն ստեղծագործության մասին պնդում է, որ ինքն է հեղինակը, նշանակում է գողության դեպք կլինի, քանի որ չեն կարող երկու անկախ մարդ նույն բանը ստեղծել, որ բացարձակապես իրարից չեն տարբերվում»,- ասաց Սոնյա Վարդանյանը:

«Հսկիչ նշանների (դրոշմապիտակների) միջոցով մագնիսական, օպտիկական, թվային, լազերային և ցանկացած այլ տիպի էլեկտրոնային կրիչների պարտադիր դրոշմավորման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ մշակույթի, գրականության, գիտության, արվեստի բնագավառների ստեղծագործությունների հեղինակների, կատարողների, հնչյունագրեր արտադրողների, ֆիլմ արտադրողների, համակարգչային ծրագրեր և տվյալների բազաներ պատրաստողների ստեղծագործությունները, որոնք ամրագրված են էլեկտրոնային կրիչների վրա, պարտադիր պետք է դրոշմավորվեն:

Առանց հսկիչ նշանների՝ դրոշմապիտակների, արգելվում է ձայնասկավառակների և տեսասկավառակների վաճառքը:

«Եթե երգ է գրվում, խոսքերի հեղինակի հետ (եթե ողջ չէ, ապա ժառանգների հետ) կոմպոզիտորը պետք է պայմանագիր կնքի, որ ինքը նրա բանաստեղծության հիման վրա մեղեդի է ստեղծում, որպես երգ այդ ստեղծագործությունը գրանցում է համապատասխան կառույցում՝ «Հայհեղինակ»-ում: Երբ երգերը սկսում են ձայնագրվել ու հնչել հեռուստատեսությամբ, ռադիոյով կամ համերգներում, այդ դեպքում իրենք հոնորար ստանալու իրավունք ունեն, վարձատրություն են ստանում, երգի խոսքերի հեղինակին (եթե ողջ չէ, ապա ժառանգներին) էլ հատկացվում է իր բաժինը, հավասր երկու մասի են բաժանվում»,- նշեց Սոնյա Վարդանյանը:

Եթե ժառանգ չունի Հայաստանում, պետք է անպայման գտնեն ժառանգին ու պայմանագիր կնքեն, առանց պայմանագրի չեն կարող երգ ստեղծել հեղինակի խոսքերի հիման վրա: Դա հեղինակային իրավունքների խախտում է և պատասխանատվություն է սահմանվում, թեկուզ գտնվում է արտասահմանում, նրան հասանելիք գումարը փոխանցվում է այդ երկիր, այնտեղ իրեն գտնում և վճարում են:

«Ձայնասկավառակ կամ տեսասկավառակ արտադրել ցանկացողը պետք է գործակալություն ներկայացնի հեղինակի և կատարողի հետ կնքած պայմանագրերը՝ որպես հիմք, որ ինքը դա կենդանի երգից ձայնագրել է, առաջին արտադրողն է: Պայմանագրերը գործակալություն են ներկայացվում դիմումի հետ մեկտեղ, որից հետո ստանում է տեղեկանք, որ տեսասկավառակ և ձայնասկավառակ արտադրելու իրավունք ունի, որովհետև հեղինակների հետ պայմանավորվածություն կա օրենքի սահմաններում, որից հետո այդ տեղեկանքը ներկայացվում է հարկային մարմին՝ դրոշմապիտակ ձեռք բերելու համար: Առանց դրոշմապիտակի մեծ տուգանքներ են նախատեսված, և հսկողությունը դրված է հարկային մարմնի վրա»,- նշեց Սոնյա Վարդանյանը:

Լուսանկարը՝ esyes.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում