«Առաջին լրատվական»- ի զրուցակիցն է փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը:
–Պարոն Մեհրաբյան,«Համախմբում» կուսակցության առաջնորդ Վարդան Օսկանյանը հայտարարել է, որ հնարավոր է նախընտրական դաշինք կազմեն «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի և պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հետ: Հարց է առաջանում, թե այդ դաշինքը ո՞ր ընտրազանգվածի հետ է համագործակցելու, քանի որ արդեն կազմվել է Ն. Փաշինյան- Է.Մարության-Ա. Սարգսյան դաշինքը: Ի՞նչ կփոխի սա քաղաքական կյանքում, և արդյո՞ք չի ստացում, որ ընդդիմադիր ուժերն են միմյանց դեմ պայքարելու:
-Քանի դեռ պաշտոնապես չի հայտարարվել դաշինքի մասին, երևի թե դատողությունները կլինեն ենթադրություններ: Սակայն հայտարարության հետ կապված, պետք է ասել, որ այդ դաշինքը եթե կազմվի, հնարավոր չէ այն դնել նույն հարթության վրա, որի վրա է օրերս ստեղծված երեք կուսակցությունների՝ «Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների դաշինքը, շատ պարզ պատճառով. եթե այդ դաշինքը ձևավորվել է, որպեսզի մարտահրավեր ներկայացնի գործող համակարգին և ներկայացնի այլընտրանքային համակարգ, ապա ի՞նչ պետք է անի Վարդան Օսկանյանը, պարզ չէ, որովհետև ինչ խոստում էլ տա, միայն Մարտի 1-ի ձայնագրությունը բավարար է, որ ամեն ինչ պարզ դառնա: Հնարավոր չէ մի կողմից ընդդիմադիր դիրքերից խոսել, մյուս կողմից ուզենալ գործող համակարգի մաս հանդիսանալ և մարդկանց դնել հիմարի տեղ: Մարդիկ հիմար չեն, ով մտածում է, թե մարդիկ հիմար են, հիմարը նրանք են:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:









































