Saturday, 11 07 2026
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին
19:30
Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
19:10
Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը

Տարոն Մարգարյանի նկատմամբ կարգապահական վարույթ չի հարուցվի. ՀՔԱՎԳ

2016 թ. նոյեմբերի 15-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դիմել է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով՝ պահանջելով կարգապահական պատասխանատվության ենթարկել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ Երևան քաղաքի՝ սույն թվականի հոկտեմբերի 26-ին կայացած ավագանու նիստի ընթացքում ավագանու անդամ Անահիտ Բախշյանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու՝ նրա խոսքն արհամարհական ձևով ընդհատելու և վերջինիս հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցնելու համար:

Հիշեցնենք՝ նիստի ընթացքում, երբ Անահիտ Բախշյանը փորձել է մեկնաբանություն ստանալ Երևան քաղաքի Դավիթաշեն համայնքի Տիգրան Սարգսյան փողոցի գազոնների վերացման 20 քմ մակերեսով նախագծման թույլտվության վերաբերյալ, մասնավորապես՝ թե ինչու է շինթույլտվությամբ տարածքը որակվել որպես հարթ և անբարեկարգ, իսկ լուսանկարներն այլ բան են փաստում, Տարոն Մարգարյանը հակադարձել է՝ «Այո, լավ ենք արել, տվել ենք ու էլի տալու ենք: Ու ինչքան զոհվածի ընտանիք կա, իրանց կողքին եմ լինելու, ինչքան էլ փորձեք նախանձաբար, ինչքան էլ փորձեք նման անբարոյականներին լսելով մամուլում արտահայտվել, որ իրենք են ուզում»: Ապա երբ Ա. Բախշյանը փորձել է արձագանքել, քաղաքապետը կրկին ընդհատել է նրան՝ «Ձեր ձենին կարոտ չենք։ Հերիք եղավ զոհվածների ընտանիքների վրա Ձեր փիառից խոսաք»:

Տարոն Մարգարյանի վարքը հակասում է «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի պահանջներին, որով, ի թիվս այլ դրույթների, սահմանվում է, որ հանրային ծառայողը և բարձրաստիճան պաշտոնատար անձը պետք է  ամենուր և ցանկացած գործունեությամբ զբաղվելիս դրսևորի իր պաշտոնին վայել վարքագիծ և հարգալից վերաբերմունք ցուցաբերի բոլոր այն անձանց նկատմամբ, որոնց հետ շփվում է իր լիազորություններն իրականացնելիս:

Չնայած նրան, որ նույն օրենքի 44-րդ հոդվածը հստակ սահմանում է էթիկայի հանձնաժողովի կողմից էթիկայի կանոնների խախտման վերաբերյալ վարույթ հարուցելու հիմքերը, այն է՝ որևէ անձի դիմումի հիման վրա, իր նախաձեռնությամբ, բարձրաստիճան պաշտոնատար անձի դիմումի հիման վրա` իր կողմից էթիկայի կանոնների խախտման հարցը ստուգելու հարցով, Հանձնաժողովը, այս անգամ էլ կամայականորեն մեկնաբանելով օրենքը, 2016 թ. նոյեմբերի 28-ի որոշմամբ մերժել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի դիմումը՝ պնդելով, որ հանձնաժողովը չի կարող վարույթ հարուցել, քանի դեռ չի ստացել կոնկրետ անձից կամ անձանց խմբից կոնկրետ դեպքին վերաբերող դիմում՝ հղում կատարելով Հանձնաժողովի մեկ այլ որոշման:

Նշենք, որ Հանձնաժողովը նույն դիրքորոշումն էր հայտնել  լրագրող Սիրանույշ Պապյանին վիրավորելու համար ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի դիմումի առնչությամբ:

ՀՔԱՎ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում