Thursday, 16 07 2026
Մեղրաշատում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ
Դատապարտյալին այցելած փաստաբանի մոտից հայտնաբերվել են թաքցված արգելված իրեր
Շիրակի մարզպետը մարզում գործող պոլիկլինիկաների տնօրենների հետ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
Ամփոփվել են ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզի ստորաբաժանումների կիսամյակային արդյունքները․ մեկնարկել են ՆԳ նախարարի մարզային այցերը
Կասեցվել է Ստեփանավանի «88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները
Սևանա լճի հանրային լողափի տարածքում հեծանվանավակ է շրջվել. ջրափրկարարները 3 քաղաքացու է ափ դուրս բերել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է
Տիգրան Ավինյանը վաղը կլինի Արաբկիրում
Թեստավորումը հաղթահարած բազմաբնակարան շենքերի կառավարիչների առաջին խումբը վկայականներ է ստացել
21:30
ԵՄ-ն և Ուկրաինան համատեղ ԱԹՍ-ներ կարտադրեն
21:08
Ուկրաինայում ռուսական հարձակումներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Թրամփը կարտոնի՞, որ Ադրբեջանը Ռուսաստան-Իրան առանցքի կապող օղակ դառնա
20:50
Ուկրաինան տարեկան արտադրում է 10 միլիոն ԱԹՍ և առաջիկայում ցուցանիշը կհասցնի 20 միլիոնի. Զելենսկի
Անցկացվել է շախմատի հուշամրցաշար
Պեսկովը հերքել է Լիտվայի պնդումները, թե Մոսկվան հարձակումներ է պլանավորում Բալթյան երկրների վրա
Մայիսի 9-ի փողոցում 2020-ին տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
20:10
ՌԴ-ն ռուս և ամերիկացի տիեզերագնացների նոր անձնակազմ է ուղարկել Միջազգային տիեզերական կայան
ՀՀ օմբուդսմենը ԵՄ խորհրդարանի պատգամավորին է ներկայացրել ՀՀ-ում մարդու իրավունքներին առնչվող խնդիրները
Հունվար-հունիսին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել շուրջ 17 մլն դոլարի ապրանք
Կառավարությունն ԱԺ կներկայացնի TRIPP-ի վերաբերյալ օրինագիծը
19:30
Թուրքիայի արտգործնախարարը Կիևում կհանդիպի Ուկրաինայի նախագահի հետ
Անհամբեր սպասում եմ Հայաստանի հետ հարաբերություններն ամրապնդելու և երկրի եվրոպական օրակարգին աջակցելու համատեղ ջանքերի շարունակությանը. Կեստուտիս Բուդրիս
19:10
Թրամփը հայտարարել է, որ իր կարծիքով՝ Պուտինը պատրաստ է խաղաղության համաձայնագիր կնքել
Կանցկացվի «Գարեջրի օրեր» խորագրով ցուցահանդես-տոնավաճառ
18:50
ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների նոր ալիքը
ՀՀ նախագահն առանցնազրույց է ունեցել Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ
18:30
ԱՄՆ-ի 250-ամյակին նվիրված նոր հուշադրամները կկրեն Թրամփի պատկերը
Էստոնիայի դեսպանի հետ քննարկվել են թվայնացման և մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտներում ՀՀ օրակարգին աջակցելու հնարավորությունները

Լավ լուր՝ բյուջեի նախագծից հանվել է ազգային տուրքը Զորի Բալայանին. Զոհրաբյան

ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը ԱԺ-ում այսօր 2017թ. պետական բյուջեի քննարկման ժամանակ նշեց, որ բյուջեի քննարկումը բավականին ձանձրալի է, այնուհետև հայտարարեց՝ իր բնորոշմամբ՝  լավ լուր. «Եկող տարվա բյուջեի նախագծից հանվել է ազգային տուրքը Զորի Բալայանին՝ ՀՀ-ում ծովագնացության և նավատորմի զարգացման համար, ինչպես նաև՝ չենք ունենա հատկացումներ հայկական առաջին տիեզերագնաց արբանյակ սարքելու համար»:

Պատգամավորի խոսքով՝ եթե ներդրումներ չեղան եկող տարի, ապա բոլոր ծրագրերը կլինեն ձայն բարբառո. «Պարտք չենք կարող վերցնել մեր արտաքին պարտքը հատել է հոբելյանական հինգ միլիարդի սահմանը… Կոռուպցիայի դեմ պայքարը ևս տևեց հոբելյանական տասը օր, որից հետո համակարգերը վերադարձան հին, բարի ավանդույթներին»:

Զոհրաբյանի դիտարկմամբ՝ կառավարության հայտարարությունների մեջ քաղաքական կամք կա, սակայն գործողության մեջ դա չի երևում. «Կառավարությունը կարող է կտրել այս արատավոր ճյուղը, եթե չի կարող, ապա մենք պարբերաբար նույն հարցերի մասին ենք խոսելու»:

Նաիրա Զոհրաբյանը դիմեց մշակույթի նախարարին`ասելով, որ երբ նախարարը  նոր էր ստանձնում պաշտոնը, արեց հայտարարություններ, որոնք հույս ներշնչեցին, որ մշակույթը  «սեքընդ հենդ» վիճակից դուրս կբերվի: Պատգամավորը անդրադարձավ պետպատվերով տպվող գրականությանը` ասելով, որ, ցավոք, խոտան կամ աղբ գրականություն է տպվում: «Հորդորում եմ Ձեզ` մեկ-երկու տաղանդավոր գրողի հատկացնել պետական պատվերի միջոցները և ուշադրություն դարձնել երիտասարդ տաղանդավոր գրողներին»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Ն. Զոհրաբյանը հավելեց, որ ԲՀԿ-ն չի կարող կողմ լինել 2017թ. ներկայացված բյուջեին:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում