Sunday, 12 07 2026
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին
19:30
Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
19:10
Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը

Սա ոչ միայն Ռիո դե Ժանեյրոն չէ, սա նույնիսկ Ռիո դե Ժանեյրոյի գոմն էլ չէ

Հայաստանի տնտեսական աղետալի վիճակի համար ՀՀԿ-ն չի պատրաստվում է հրաժարվել իշխանությունից, իսկ Հովիկ Աբրահամյանի ժառանգության համար նրա ընկեր և ժառանգորդ վարչապետ Կարեն Կարապետյանը չի պատրաստվում ներողություն խնդրել հասարակությունից։ Վարչապետի բոլոր հույսերը այժմ կապված է IT ոլորտի հետ։ Սկզբում այդպես չէր, հիմա IT սեկտորից արագ կարգով  երկրի իշխանությունը հեղափոխական փոփոխություններ է պահանջում։

Չէ, ինչպես ասում են՝ սա Ռիո դե Ժանեյրոն չէ, սա երևի Ռիո դե Ժանեյրոյի գոմն է, որտեղ ղեկավարությունը մարդկանց իսկապես դրել է անլեզու կենդանու տեղ և բանը հասցրել արդեն ցինիկ զավեշտի, այն դեպքում, երբ երկրում ահռելի չափերի է հասնում աղքատությունը, չքավորությունը, հասարակության առողջապահական խնդիրները, արտագաղթի ծավալները:

Հասարակությունը հիվանդանում է բառիս բուն իմաստով, մնում է սոված, երկիրը դատարկվում է, իսկ այդ ամենի մասին առարկայորեն մտածելու, կոռուպցիայի և հովանավորչության դեմն իրապես առնելու և պայքարելու, և այդ ամենի ուղղությամբ լուրջ քայլեր և ֆունդամենտալ միջոցառումներ իրականացնելու փոխարեն, իշխանությունը սկսել է իրեն պոլիտեխնիկի համալսարանի դասախոսի պես պահել:

Իհարկե, տեխնոլոգիական և մեթոդաբանական խնդիրները շատ կարևոր են և ազդում են IT արդյունքի վրա: Սակայն խնդիրն այն է, որ պետությունը պետք է զբաղվի ոչ թե դասախոսություն անելով, այլ իրականացնի քայլեր, որոնք Հայաստանում կնպաստեն IT ոլորտի վերելքին:

Իսկ դրա համար պետք է, որ իշխանությունը, քարոզչության փոխարեն, գերադասի զբաղվել կոնկրետ գործով, պայքարի շուկաներում տիրող մենաշնորհների դեմ, երբ մասնագետները ստիպված չեն լինի իրենց փակ բնակարաններում, հաստ վարագույրների ետևում ողջ գիշեր ԱՄՆ-ի հետ իրենց բիզնեսը վարել ՊԵԿ-ի աչքից հեռու, այլ անկաշկանդ կբացեն իրենց պատուհաններն ու դռները պետության առջև և ազատորեն կգործեն ցերեկը՝ իրենց հայրենիքում, իսկ գիշերը մարդավարի կքնեն։

Երբ երկրում կսկսեն գործել իրապես ազատ շուկայական սխեմաներ, այդ դեպքում նաև տեխնոլոգիական զարգացման և մեթոդաբանական աճի մասին մտածելու ժամանակ չի մնա, այն կզարգանա ըստ անհրաժեշտության։

Սա է իշխանության անելիքը` ապահովել նպաստավոր պայմաններ ցանկացած ոլորտի զարգացման համար, իսկ թե ինչպես զարգանալ՝ արդեն սուբյեկտներն իրենք ավելի լավ կգտնեն ճանապարհն ու ավելի արագ կանցնեն այդ ճանապարհով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում