Sunday, 19 07 2026
Իրանում «ռուս-ամերիկյան պրոքսի պատերազմ» է
12,720 տեղից զբաղեցվել է շուրջ 9,600-ը․ բուհական ընդունելության արդյունքները
23:50
Հորդանանում Իրանի հարվածի հետևանքով զոհվել է ԱՄՆ 2 զինծառայող
Երաժշտություն և հրավառություն․ Թալինում անցկացվել է «Ֆեստիվառ»-ի առաջին համերգը
Ղազախստանի «վարդագույն լիճը»՝ հատուկ պահպանության ներքո
Կրակոցներ՝ Մուրացան փողոցում. կա զոհ
23:10
Sotheby’s-ի աճուրդում վաճառքի կհանվի պատմության ամենաթանկ դինոզավրերից մեկը
Այգեշատում 36-ամյա վարորդն ավտովթարից հետո վրաերթի է ենթարկել 11-ամյա հետիոտնի
22:50
Իրանի առաջնորդը կասկածի տակ է դրել ԱՄՆ նախագահի ստորագրության վստահելիությունը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա․ Պապոյան
22:30
ԱՄՆ-ի հնարավոր հարվածի դեպքում կոչ է արվել տարհանել Դուբայի և Աբու Դաբիի օդանավակայանները
Մուրացանի փողոցում դի է հայտանբերվել․ ՆԳՆ
Նյու Յորքում քննարկում են Նեթանյահուի հնարավոր ձերբակալությունը
«Ֆեստիվառի» տոնական մեծ համերգը` Թալինում
21:50
Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին են ներկայացվել COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու անելիքները. ԱԳՆ խոսնակ
21:30
Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին
Թոխմախի գերեզմանոցում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի. shamshyan.com
21:10
Կոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսից
Ռուսաստան-Չինաստան ռազմավարական դաշնակցությունը «ճեղք» է տալիս
20:50
Իրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի
20:30
Քուվեյթը հայտնել է նավթային օբյեկտի վրա Իրանի հարձակման մասին
Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ՔԿ
Թուրքիայի ԱԳ նախարարը Կատարում կքննարկի Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
19:50
Օլիմպոսը՝ Համաշխարհային ժառանգության կարգավիճակի ճանապարհին
Հիշարժան օր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում
19:30
Իրանը դադարեցրել է Միացյալ Նահանգների հետ հուշագրով ստանձնած պարտավորությունների կատարումը
Միջին նորոգման աշխատանքներ՝ Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ

Կրթության նախարարն ընունել է ՌԴ նախագահի ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյին

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության նախագահի միջազգային և մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյին, ՌԴ դեսպանատան հատուկ հանձնարարություններով խորհրդական Օլեգ Շապովալովին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարությունից, հանդիպմանը մասնակցել է նաև միջազգային մշակութային-հումանիտար համագործակցության հարցերով ՀՀ նախագահի խորհրդական Արմեն Սմբատյանը: Ողջունելով հյուրերին` նախարարը նշել է, որ թեպետ Ռուսաստանի հետ կրթամշակութային ոլորտում պատմականորեն գոյություն ունեցող բարեկամական հարաբերություններին, այդուհանդերձ այսօր երիտասարդների մոտ առկա են որոշակի խնդիրներ, ինչպես ռուսաց լեզվի իմացության, այնպես էլ ժամանակակից մասնագիտական գրականության հասանելիության առումով:

Միխայիլ Շվիդկոյը ՀՀ ԿԳ նախարարին է փոխանցել ՌԴ կրթության և գիտության նախարար Օլգա Վասիլևայի ողջույնը` կրթության ոլորտում առկա համագործակցության զարգացման և խորացման ուղղությամբ: ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչը պատրաստակամություն է հայտնել հայկական կողմին աջակցել ռուսաց լեզուն որպես օտար լեզու դասավանդման մեթոդական ձեռնարկների մշակման, ուսուցիչների վերապատրաստման և ոլորտում իրականացվելիք համատեղ այլ ծրագրերում: Նախարար Լևոն Մկրտչյանը հյուրերին տեղեկացրել է, որ Հայաստանն այս տարվանից անդամակցում է եվրոպական «Հորիզոն 20 20» գիտական ցանցին, այդ համատեքստում նա առաջարկել է վերականգնել նաև գիտության ոլորտում նախկինում եղած փոխգործակցությունը` շեշտը դնելով բնական գիտությունների վրա:

Նախարարի խոսքերով «Հորիզոն 2020» ցանցի ընձեռած հնարավորությունները թույլ են տալիս իրականացնել գիտական, նորարարական հետազոտություններ` ներգրավելով տարածաշրջանում բարձր որակավորում ունեցող հետազոտողներին ու գիտահետազոտական ենթակառուցվածքներին: Հանդիպման ընթացքում քննարկվել են ռուսաց լեզվի խորացված ուսուցման, կրթական հաստատությունների միջև համագործակցության, ուսանողների գարծնական պարապմունքների կազմակերպման, ինչպես նաև կրթության և գիտության ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում