Daily Mail-ի փոխանցմամբ՝ Կանադայի Տորոնտո քաղաքի բնակիչը Instagram սոցցանցի օգտատերերին միավորել է #cellulitesaturday (#ցելյուլիտշաբաթ) հեշթեգի օգնությամբ։
Համացանցում հայտնվել է մոտ 100 լուսանկար, որոնցում կանայք ցուցադրում են իրենց մաշկի ծալքերը։ Առաջինն իր նմանատիպ լուսանկարները սկսել է բեռնել կանադուհի բլոգեր Քենզի Բրենան, որը կանանց կոչ է արել չքաշվել սեփական մարմնից։
Նրա էջի թարմացումներին հետևում է ավելի քան 27.000 օգտատեր։ Բրենան ընդգծել է, որ կանանց 90 տոկոսն ունի ցելյուլիտ և սեփական անձի հանդեպ ազնիվ չէ ֆոտոշոփի օգնությամբ այն թաքցնելը։
Բրենան գրել է, որ ցելյուլիտից ձերբազատվելու միակ եղանակը նիհարելն է և օգտատերերին կոչ է արել հասկանալ, որ քսուքների և նման այլ միջոցների օգնությամբ հնարավոր չէ լուծել մաշկի խնդիրները։


















































