Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ադրբեջանական ներկայացուցչության աշխատակիցներն այցելել են հայ զինծառայող Արսեն Էդուարդի Բաղդասարյանին, ով 2014թ. դեկտեմբերի 26-ից հայտվել է գերության մեջ:
Ինչպես հայտնում է Sputnik գործակալության ադրբեջանական ծառայությունը, այցելությունը կայացել է օրեր առաջ: Հաղորդագրության համաձայն՝ գերին և իր ընտանիքի անդամները փոխանակվել են տեղեկություններով կոմիտեի աշխատակիցների միջոցով:
Հիեշնենք, որ 2015 թվականի մայիսին Գյանջայի ծանր հանցագործությունների գործերով դատարանը Բաղադասարյանին դատապարտել է 15 տարվա ազատազրկման՝ «դիվերսիոն գործողություններ կատարելու» մեղադրանքով։ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը հերքել է հայկական կողմի դիվերսիայի մասին տեղեկատվությունը՝ նշելով, որ Արսեն Բաղդասարյանը՝ հանդիսանալով ՊԲ պայմանագրային զինծառայող, պարբերաբար ինքնակամ լքել է իր մշտական տեղակայման վայրը, ինչի համար հրամանատարության որոշմամբ, կարգապահական խախտումներ կատարելու հիմնավորումով, ժամանակավորապես հեռացված է եղել ծառայությունից:







































