Wednesday, 15 05 2024
Ավտովթար՝ Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհին․ կա 5 վիրավոր
00:45
«Այն, ինչ քանդեց Պուտինը, Ռուսաստանը պետք է վերականգնի»․ Բլինքեն
Նախկին փոխքաղաքապետից պահանջվում է Երևանում 3 տուն, ավելի քան 330 մլն. դրամ գումար
Գալստանյանին բացահայտ համակրում են Կրեմլի պրոպագանդիստները
«Հաշտարարները» թիրախավորել են սահմանազատման գործընթացը
Փաշինյանի պահած երազանքը. շտապո՞ւմ ենք ԵՄ
Գալստանյանը պատրաստվում է հանդիպել ՔՊ պատգամավորների հետ՝ «չնայած նրանք իրենց լավ չեն պահում»
Վրաստանը մեկուսանում է Արևմուտքից. արտաքին վեկտորի ընտրությունը ձևակերպված է
Ընդդիմադիր չորս քաղաքական ուժերը ձևավորեցին Ժողովրդավարական ուժերի միասնական հարթակ
Կայացել է «Հայաստան» հիմնադրամի նախկին տնօրենի ապօրինի գույքի բռնագանձման գործով քննությունը
Օբյեկտիվություն՝ լրագրողի միակ զենքը
Վրաստանն ընտրում է մեկուսացումը. իրավիճակը ծայրահեղ լարվել է
Մասիսում մահակներով հարվածել են ուղևորներին, վարորդն էլ ատրճանակից կրակոցներ է արձակել
Համաձայնվելով Մինսկի խումբը վերացնելու Ալիևի պահանջին՝ Հայաստանը կկրակի սեփական ոտքին
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Դանիայի խորհրդարանի՝ Ֆոլկետինգի խոսնակ Սյորեն Գադեի հետ
Հայաստանի և Հնդկաստանի ՊՆ-ները ստորագրել են արձանագրություն
Հայտնաբերվել է Սուրբ Աստվածածին եկեղեցու այգում գտնված նորածնի մայրը
Արմավիրի մարզի Դողս բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
22:45
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Վրաստանի իշխանություններին և հասարակությանը կոչ է արել երկխոսություն վարել
Ու՞մ ձեռքում է «վրացական աքցանը»
Ադրբեջանի դեմ փաթեթը կամաց-կամաց ձևավորվում է. Կոսովոյի գործընթացն է հիշեցնում
Գալստանյանը նախ պետք է պատասխանի հետևյալ հարցին՝ Քոչարյանը հանցագո՞րծ է, թե՞ ոչ
Պապոյանն ԱՄՆ-ում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
21:40
Աշխաբադում կկայանա ԱՊՀ կառավարության ղեկավարների խորհրդի նիստ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են ՀԱՄԱՍ-ի կենտրոնակայանին
Արարատի մարզի Մրգավան գյուղում ավտոմեքենա է կողաշրջվել
21:10
ԱՄՆ-ն Ուկրաինային մոտեցնում է ՆԱՏՕ-ին. Բլինքեն
Նիկոլ Փաշինյանի SOS ազդանշանը
20:50
Սլովակիան մերժել է ԵՄ-ի միգրացիոն պայմանագիրը
20:40
Օգոստոսի 12-ից կգործի Ռուսաստանից ուրանի ներկրման ԱՄՆ արգելքը

Քաղաքական դաշտը մերկացնող աշուն

Եթե նրա վերադարձի մտահոգության հիմքը դա է, ապա մենք այդ գործով կզբաղվենք. ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադարձի առիթով փորձել է նրան հանգստացնել ՀԱԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:

Խոսքը վերաբերում է Գագիկ Ծառուկյանի այն հայտարարությանը, որ եթե կարկառուն քաղաքական գործիչները չկարողանան խնդիրները լուծել և իրավիճակը փոխել, ապա ինքը կվերադառնա քաղաքականություն: Եվ ահա, Լևոն Զուրաբյանն ասում է, որ եթե նա մտահոգվում է, որ ոչ ոք չի կարողանա իրավիճակը փոխել, ապա իզուր թող չմտահոգվի՝ իրենք կզբաղվեն քաղաքականությամբ:

Եթե ՀԱԿ ներկայացուցիչը այս հայտարարությունն աներ, օրինակ, 2011 թվականին՝ քաղաքագիտական վերլուծությամբ զբաղվելու փոխարեն զբաղվելով քաղաքականությամբ, ապա հայտարարությունն անկասկած կունենար լիովին այլ կոնտեքստ, այլ արժեք և կշիռ: Սակայն երբ այսօր Ծառուկյանի վերադարձի առիթով նման հայտարարություն է անում մի ուժ, որը Գագիկ Ծառուկյանին հռչակել էր բուրժուադեմոկրատական հեղափոխության առաջնորդ, հայկական Իվանիշվիլի, հռչակել էր հայաստանածին և հայաստանակենտրոն, որը, ըստ էության, ստանձնել էր քաղաքականությունից և քաղաքական գործչի կերպարից և իմիջից բացարձակապես հեռու գործարարի քաղաքագիտական հովանավորությամբ՝ աջ ու ձախ պիտակավորելով բոլոր նրանց, ովքեր համարձակվում էին մատնանշել քաղաքականության և քաղաքագիտության տեսանկյունից այդ անոմալ երևույթը, ապա այստեղ, իհարկե, Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադարձի առումով մի եզրակացություն է մնում անել. եթե հայաստանյան քաղաքականության մեջ են նման ուժեր ու գործիչներ, ապա Գագիկ Ծառուկյանը կարող է սրտի ուզածի չափ մտնել ու ելնել քաղաքականություն:

Հայաստանում ընդունված և տարածված է տեսակետ, որ իշխանությունն ամեն ինչ արել է քաղաքական համակարգը հետևողականորեն արժեզրկելու, վարկաբեկելու, փոշիացնելու համար: Եվ սա, իհարկե, իրականություն է: Սակայն իրականություն է և այն, որ այս հարցում, որքան էլ տարօրինակ լինի, իշխանության թիվ մեկ գործընկերը եղել են ընդդիմադիր մի շարք ուժեր, որոնք պարզապես նպաստել են, որ այդ հարցում իշխանությունը շատ չչարչարվի:

Քաղաքականություն Գագիկ Ծառուկյանի վերադարձի պատմությունը հանրային և պետական տեսանկյունից իրենից հետաքրքրություն է ներկայացնում հենց այս առումով: Այդ վերադարձը ըստ էության բացահայտում է այն մեծ անպատասխանատվությունը, որ քաղաքական համակարգի և քաղաքականություն երևույթի հանդեպ ունեցել են ոչ միայն իշխանությունները, այլ նաև ընդդիմադիր ուժերը, ընդ որում՝ իրենց ժամանակին առաջատար և առաջնորդող ընդդիմադիր ուժերը:

Եվ նաև զարմանալի չէ, որ այդ կարգի առաջնորդությունները փակուղուց բացի՝ այլ տեղ չեն հանգեցրել՝ կամա, թե ակամա, վճարովի, թե այսպես կոչված՝ հասարակական հիմունքներով օգնելով իշխանությանը և քաղաքականությունից հանրային հիասթափության սահմանները ավելացնելով, լրացնելով այն տեղերը, որոնք միգուցե բաց էին մնացել քաղաքական համակարգը վարկաբեկելու, քաղաքական համակարգը կոտրելու և հասարակությանը քաղաքականությունից սիստեմատիկորեն կամ, այսպես ասած, ինստիտուցիոնալ կերպով օտարելու հարցում իշխանության գործադրած ջանքերից հետո:

 

Լուսանկարը՝  Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում