Tuesday, 28 05 2024
Չինաստանի ԱԳՆ-ն իր աջակցությունն է հայտնել Հայաստանին՝ ջրհեղեղի հետևանքները հաղթահարելու հարցում
Կիպրոսի ԱԳ նախարարությունը ցավակցել է Հայաստանում տեղի ունեցած ջրհեղեղի զոհերի ընտանիքներին
ՆԱՏՕ-ում պետք է իրենց հաշիվ տան, թե ինչի հետ են խաղում. Պուտին
Կապանի ու Ստեփանակերտի «քույր» հյուպատոսությունները
Սուրեն Պապիկյանը Բելգիայի փոխվարչապետի հետ քննարկել է պաշտպանության բնագավառում համագործակցության հնարավորությունը
Հայաստանը պարտավոր է խեղդել թուրքական սիմվոլիզմը. դրա ետևում ռուսական գաղութատիրությունն է
Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը երբեք չի հրաժարվել Ուկրաինայի հարցով բանակցություններից
15-ամյա դեռահասին ծեծել են նրա 5 հասակակիցները
ՀՀ-ում Բելգիայի Թագավորության դեսպանը շնորհավորել է Հանրապետության տոնի առթիվ
Էստոնիայի ԱԳ նախարարը շնորհավորել է հայ ժողովրդին Հանրապետության օրվա առթիվ
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Եթովպիային Ազգային օրվա կապակցությամբ
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Իսրայելական տանկերը հասել են Ռաֆահ քաղաքի կենտրոն․ Reuters
Ռուսաստանը և Իրանը կշարունակեն համագործակցությունն ամենաբարձր մակարդակով. Շոյգու
19:30
Մոհամմադ Բաքեր Քալիբաֆը վերընտրվել է Իրանի խորհրդարանի նախագահի պաշտոնում
19:20
Գրոսին առայժմ անհնար է համարել Զապորոժիեի ԱԷԿ-ի վերագործարկումը
Հայաստանի բարձրագույն ղեկավարությունն այցելել է Սարդարապատի հուշահամալիր
19:00
Փարիզում Օլիմպիական խաղերի ժամանակ հանցագործության աճ են ակնկալում
18:50
Իրանը Ռուսաստանից 15 ուղղաթիռ կգնի
18:40
Բելգիան և Ուկրաինան անվտանգության երկկողմ համաձայնագիր են ստորագրել
18:30
Ռուսաստանն Ուկրաինայում ամսական 24.000 զինվոր է կորցնում. Շոլց
18:10
Նորվեգական «Equinor»-ը 1,1 մլրդ կներդնի նոր գազային հանքավայրի վրա
Ծանր մարտահրավեր եւ լուրջ քննություն
17:50
Բելգիան Ուկրաինային 30 F-16 կործանիչ կփոխանցի
Մեհրաբյան Online
17:40
Գերմանիան և Իտալիան դեմ են արևմտյան զենքով ՌԴ պահեստներն հարվածներին
17:30
Եվրախորհուրդը երկարաձգել է Սիրիայի դեմ պատժամիջոցները
17:20
Նորվեգիան, Իսպանիան և Իռլանդիան պաշտոնապես ճանաչել են Պաղեստին պետությունը
Հանրապետությունը պիտի կերտվի ժողովրդի, ոչ թե իրեն վերնախավ համարող խմբերի պատկերացումներին համահունչ
Վաղը հավաքվում ենք Սուրբ Աննայի բակում, անելիքներ կան՝ չենք ասի, որ չգիտես՝ չես վախենում. Գալստանյան

Գրավի աննախադեպ մեծ չափն էլ դատարանը չգնահատեց. Կարո Եղնուկյանը կմնա կալանքի տակ

Վերաքննիչ դատարանը հոկտեմբերի 24-ին քննում էր «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանի գործով երկու բողոք: Առաջինը՝ կալանքի երկարացման վերաբերյալ էր, երկրորդը՝ խափանման միջոցը գրավով փոխելու: Դատարանը երկու բողոքն էլ մերժել է:

Կարո Եղնուկյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը լրագրողների հետ զրույցի ընթացքում ասաց, որ դատական նիստի ընթացքում Կարո Եղնուկյանը ելույթ է ունեցել. «Ասաց, որ մենք կարծես շրջապտույտ ենք կատարում: Նա դատարանին ասաց, թե ամեն անգամ, երբ մենք ասում ենք, որն է նյութը, երբ գալիս եք դատարան, հայտարարություն եք անում, խնդրում ենք մատնանշել, միշտ քննիչները խուսափում են, ասում են՝ նախաքննական գաղտնիք է:

Ասաց, որ ԱՄՆ-ում կիրառություն կա, երբ քննիչն ասում է՝ նախաքննական գաղտնիք է, ապա դատարանը գոնե պետք է համոզվի, որ նման նյութ կա: Ասաց, եթե քննիչն անգամ բանավոր Ձեզ կասի, թե որ նյութն է նախաքննական գաղտնիք, որ ըստ էության, իմ դեմ ցուցմունք է տրված, խնդրում ենք, որպեսզի քննիչը կամ դատախազը դատարանին առանց բարձրախոսերի ասի, որպեսզի գոնե դատարանի մոտ նման համոզմունք առաջանա, հետո նոր գրավի դիմաց ազատ արձակելը մերժի:

Դատախազը ասաց, որ դա նախաքննական գաղտնիք է, նախաքննական գաղտնիքները մենք չենք հրապարակում:

Որևէ նյութ չկար, որ Կարո Եղնուկյանը կարող է խոչընդոտել նախաքննությանը, որևէ նյութ չկար, որ Կարո Եղնուկյանը կարող էր չներկայանալ: Ամեն դեպքում՝ առկա էր պատգամավորների, բազմաթիվ հայտնի անձանց, այդ թվում՝ երկու նախկին Մարդու իրավունքի պաշտպանների միջնորդությունները, որոնք բոլորն անտեսվեցին, և նաև գրավի աննախադեպ մեծ չափը (1 միլիոն դոլար) որևէ ձեւով չգնահատվեց, հաշվի չառնվեց:

Մեր կարծիքով՝ ակնհայտ անօրինական մոտեցում էր սա, քաղաքական մոտեցում է սա, և Եղնուկյանն իրեն համարում է քաղբանտարկյալ»:

Տիգրան Հայրապետյանը հավելեց, որ պատրաստվում է բողոք ներկայացնել. «Եղնուկյանը առաջարկում է չսպասել Վճռաբեկ դատարանին, հիմա արդեն եվրոպական դատարան բողոք ներկայացնել: Հնարավոր է՝ առանց Վճռաբեկ դատարան դիմելու դիմենք Եվրոպական դատարան»:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում