Sunday, 19 07 2026
16:45
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած պատարագին
16:15
Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի
Ալիևը Պուտինին «պատերազմի» մարդ է անվանում
15:45
«Ոդիսական» նոր հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվում են Հունաստանում և Հայաստանում
Մանրամասներ` Երևանում տեղի ունեցած կրակոցներից
15:15
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրաերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի
14:45
Զումերների շնորհիվ Burberry-ի վաճառքներն առաջին եռամսյակում աճել են 5%-ով
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
14:15
«Աստղային պատերազմներ» ֆրանշիզի հերոս Լյուկ Սքայուոքերի թուրն աճուրդում վաճառվել է 3.75 մլն դոլարով
Սպանության, սպանության փորձի առթիվ քրեական վարույթով կա ձերբակալված. ՔԿ
13:45
Գիտնականները նոր մոլորակ են հայտնաբերել
Մեքենան ընկել է Հրազդան գետը
13:15
Մբապեն՝ ԱԱ-ի պատմության լավագույն ռմբարկու
VAZ մակնիշի ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին և ընկել Հրազդան գետը․ ՓԾ
12:45
41 հրթիռ Կիևի ուղղությամբ․ վնասվել է նաև Ադրբեջանի դեսպանատունը
«Մեր ժամանակների հերոսը-2026». Արմենուհի Հովսեփյան
12:15
ՌԴ-ն բալիստիկ հրթիռներով և ԱԹՍ-ներով զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին
Հրշեջ-փրկարարները մարել են Կապանի Բաղաբերդ թաղամասում բռնկված հրդեհը
11:45
Իրանական բանակը հարվածել է Քուվեյթում տեղակայված ամերիկյան ռազմաբազաներին
Ջրանջատում Երևանում
11:15
Մունդիալ-2026. 10 գոլ մեկ խաղում. Անգլիան երրորդ տեղի խաղում հաղթեց Ֆրանսիային
Սպասվում է կարճատև անձրև
10:45
ԱՄՆ-ն նոր ավիահարվածներ է իրականացրել Իրանի նկատմամբ
Իշխանությունը խելքը գլուխը պիտի հավաքի. գնում է իրավական մազոխիզմի ճանապարհով ու քաշվում ցեխը
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին
Միայն Ծառուկյանի հարցը չէ, լուրջ համակարգային գործընթացի անհրաժեշտություն կա
Հեծանվային զբոսանք՝ 30 կմ. վարչապետ
Ռուսաստանում միգրատներին ստիպելու են հեռախոս գնել

Ոչ միայն ՀԱՊԿ-ի, այլ նաև ԵվրԱզԷՍի մասով սկսվել է խոշոր մկնավազք

«Առաջին լրատվական»- ի զրուցակիցն է հրապարակախոս, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը:

-Տիկին Սեդրակյան, ընդհանուր առմամբ՝ ինչպե՞ս եք գնահատում Երևանում կայացած ՀԱՊԿ գաթնաժողովը, որտեղ, ըստ էության, հետաձգվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության հարցը:

-Ես կարծում եմ՝ համաժողովի ձեռնարկման առաջին պահից սկսվեց Հայաստանին անտեսելու գործընթացը, որը դրսևորվեց մի քանի պարամետրերով: Առաջինը՝ Նազարբաևը չեկավ, որպեսզի ապացուցի թուրքական գործընկերների հետ համերաշխությունը, հետո հանկարծ աուլիսի ժամանակ հանկարծակի տապալվեց Լուկաշենկոյի ասուլիսը, հետո չընտրվեց քարտուղարը և ակնհայտ էր, որ ընտրության հնարավորության մասին մեզ չէին զգուշացրել, այլապես ՀՀ նախագահը այդպես չէր արձագանքի, ավելի վստահ և ավելի տեղեկացված տոնով կխոսեր, բայց ասուլիսի ժամանակ ակնհայտ էր, որ դա տհաճ նորություն էր Հայաստանի իշխանությունների համար: Սակայն մի կողմից էլ կարելի է հուսադրել, որովհետև ՀԱՊԿ-ն արհեստական կառույց է, չունի միակենտրոն գործողությունների համակարգ, չունի ֆինանսավորման աղբյուր, բոլոր զենքերի վերաբերյալ ռուսական մոդելներն արդեն ապացուցում են իրենց բլեֆը, վերջին ապացույցն այն էր, որ Ռուսաստանի առաջխաղացումը Սիրիայում ընդհատված է, որը ցույց է տալիս, որ այդ գովական Ռուսաստանի զենքն ու զրահը նույնիսկ Ռուասաստանի նախահարձակ լինելու դեպքում չեն աշխատում, այսինքն՝ ՀԱՊԿ-ը ֆորմալ կառույց է և նրա կազմում Հայաստանի գտնվելը տառացիորեն ոչ մի օգուտ չի ունեցել, բայց արդեն կարող է վնաս ունենալ: Հենց Հայաստանում տեղի ունեցած համաժողովի եզրակացության վերաբերյալ եմ ուզում խոսել, որտեղ ճանաչել են, որ ՆԱՏՕ-ն և Արևմտյան գործընկերությունը առաջնահերթ վտանգ է ներկայացնում ՀԱՊԿ-ի և ՀԱՊԿ անդամ երկրների համար: Ի՞նչ է դա նշանակում: Հայաստանը, մոռանալով որ ինքնիշխան պետություն է, և գուցե մի քիչ ճիշտ լինի, որ ճիշտ պետական քաղաքականություն դրսևորենք, դրա փոխարեն հռչակում ենք, որ մենք թշնամի ենք աշխարհի ամենահզոր ռազմական և պաշտպանական ալյանսին:

Եթե Ռուսաստանի ռազմական պոտենցիալի մասին խոսենք, ես կուզենայի նշել, որ Ռուսաստանի ռազմական պոտենցիալը, այնուամենայիվ, տնտեսական պոտենցիալի ածանցյալն է, իսկ վերջերս հաշվարկված տվյալներով՝ Ռուսաստանի բյուջեն Մեքսիկայի բյուջեին հավասար է:

-Վասիլևը Երևանում հայտարարեց, որ Հայաստանը, Ռուսաստանը և ՀԱՊԿ կազմակերպության մյուս անդամները ԱՄՆ-ի հակահրթիռային պաշտպանության համակարգը ճանաչում են որպես սպառնալիք իրենց անվտագությանը: Ի՞նչ վտանգներ եք տեսնում Հայաստանի արտաքին քաղաքականության առումով:

-Եկեք վտանգը մի կողմ դնենք: Ո՞վ է տալու փողը. այսինքն՝ եթե մենք մի երկիր, մի այլյանս՝ արևմտյան քաղաքակիրթ միությունների ալյանսը և հակահրթիռային համակարգը ճանաչում ենք որպես մեզ համար պոտենցիալ վտանգ, ապա ենթադրվում է, որ վտանգակիրը չի կարող լինել Հայաստանի համար ներդրող: Այդ պարագայում ո՞վ կարող է լինել Հայաստանի համար ներդրող՝ կործանվող այս տնտեսական համակարգում: Դա ամենակարևոր խնդիրներից մեկն է, և Հայաստանի վտանգներից մեկը տնտեսական ռեսուրսներից զրկվելու հնարավորությունն է: Եղածն արդեն մսխվել է, այս կիսամեռ պետությունը ոչ թե ոտքի կանգնեցնելու, այլ գուցե կիսամեռ պահելու համար պետք է ներդրումներ լինեն: Ռուսաստանի տնտեսությունը միգուցե ավելի վատ վիճակում է, քան Հայաստանի տնտեսությունը: Ո՞վ է լինելու Հայաստանի դոնորը. այս հարցի շուրջ մտածո՞ւմ են արդյոք մեր պաշտոնյաները: Վտանգը չի կարող լինել դոնոր, և դա Հայաստանի համար թիվ մեկ վտանգն է՝ մենք զրկվում ենք մեր տնտեսական ֆինանսավորման հնարավորություններից, էլ չեմ խոսում անվտանգության երաշխիքների մասին:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում