Saturday, 11 07 2026
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին
19:30
Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
19:10
Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը

Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի պատվիրակությունը

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հոկտեմբերի 5-ին ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի պատվիրակությանը` օրենսդիր մարմնի փոխնախագահ Յոհաննես Զինգհամմերի գլխավորությամբ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Ողջունելով ներկայացուցչական պատվիրակության այցը Հայաստան` նախարար Նալբանդյանը նշեց, որ Գերմանիայի օրենսդիր մարմնի պատգամավորների հաճախակի այցելությունները Հայաստան վկայում են խորհրդարանական դիվանագիտության ակտիվության և դրա կարևորության մասին։

Էդվարդ Նալբանդյանն ընդգծել է, որ արդյունավետ փոխգործակցություն է հաստատվել ինչպես երկու երկրների գործադիր իշխանությունների, այնպես էլ` օրենսդիր մարմինների միջև։ Օգտվելով առիթից` նախարար Նալբանդյանը երախտագիտություն հայտնեց Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման վերաբերյալ Բունդեսթագի բանաձևի ընդունման և այդ հարցում գերմանացի օրենսդիրների ցուցաբերած սկզբունքային դիրքորոշման համար։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը գոհունակությամբ արձանագրեց նաև, որ Գերմանիան Հայաստանի երրորդ առևտրատնտեսական գործընկերն է և առաջինը՝ Եվրոպական միության անդամների շարքում։

Շնորհակալություն հայտնելով իր գլխավորած պատվիրակությանն ընդունելու համար` Յոհաննես Զինգհամմերը ներկայացրեց գերմանացի խորհրդարանականների այցելության նպատակները և ունեցած հանդիպումների արդյունքները։

Հյուրերի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրեց Հայաստան – Եվրոպական միություն հարաբերությունները, դրանց նոր իրավական հիմքի շուրջ ընթացող բանակցությունները։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն անդրադարձավ Մերձավոր Արևելքում առկա իրավիճակին, այդ տարածաշրջանում փոքրամասնությունների խնդիրներին, ահաբեկչության դեմ պայքարին, միգրացիոն հոսքերին, մի շարք այլ տարածաշրջանային գործընթացների վերաբերյալ Հայաստանի մոտեցումներին։

Էդվարդ Նալբանդյանը Բունդեսթագի պատվիրակությանը ներկայացրեց ս.թ. ապրիլին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքների վերացմանը և ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի առաջընթացին ուղղված Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող ջանքերը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում