Ամերիկյան The Wall Street Journal պարբերականի փոխանցմամբ՝ ամերիկյան Caelus Energy քիչ հայտնի էներգետիկ ընկերությունը հայտարարել է Ալյասկայում խոշոր նավթահանք հայտնաբերելու մասին:
Caelus Energy ընկերությունը հայտնել է, որ նավթահանքը հայտնաբերվել է Հյուսիսային բևեռի շրջանից 480 կիլոմետր հեռավորության վրա գտնվող շելֆում: Նա հուսով է, որ նավթահանքում հնարավոր կլինի արդյունահանել 1.8-2.4 միլիարդ բարել նավթ:
Ընկերության գործադիր տնօրեն Ջեյմս Մյուսելմանը հայտարարել է, որ դա հեշտ չի լինի, սակայն նման նախագծեր աշխարհում կան: Ընկերությունը մտադիր է կառուցել 125 մղոնանոց (200 կիլոմետր) խողովակաշար՝ արդյունահանվելիք նավթի փոխադրման համար:
Խողովակաշարի կառուցումը գնահատվում է 800 միլիոն դոլար: Նախագիծն ըստ ամենայնի զգալի աջակցություն կստանա պետության կողմից:








































