Wednesday, 22 07 2026
Հայաստանի և Կանադայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է ծառայողական լիազորությունների չարաշահմամբ զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու մեջ
2026-ի հունիսի եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 748՝ նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 33 275-ով. ՊԵԿ
Քննչական կոմիտեի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին
Իջևանի Երիտասարդական փողոցում գազանջատում է
Ուկրաինան կրկին հրետակոծել է Wildberries-ի պահեստները
Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը
12:30
Չիլիում ձյան տեղումների և փոթորկի պատճառով 13 մարդ է զոհվել
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
12:10
Իրանն իր միջուկային օբյեկտներին հարվածները կհամարի պատերազմի ընդլայնում
Ալիևը ապալեգիտիմացրել է ռուս-գերմանական «գաղտնի» բանակցությունները
11:50
Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում
Օգոստոսի 2-ին կմեկնարկեն ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերը
11:30
Արաղչին պատմել է, որ հարվածի պահին Խամենեիի հետ եղել է նույն շենքում. Guardian
Փաստաբան Սիրանուշ Սահակյանը Բաքվում ապօրինի ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
11:10
Դոնալդ Թրամփը Ժոզեֆ Աունի հետ հանդիպմանը խոստացել է օգնել Լիբանանին
«Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ. ՇՎՏՄ
10:50
Գայանայում սուգ է հայտարարվել լաստանավի խորտակման տասնյակ զոհերի կապակցությամբ
«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի
10:30
ԱՄՆ-ն և Իրանը գիշերը նոր ինտենսիվ հարվածներ են փոխանակել
Քննարկվել են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները
10:10
Ուկրաինայի ԶՈւ նոր գլխավոր հրամանատար ունի
Ռուսաստանի հայությունը ոչ միայն Կրեմլի, այլև համայնքի չեկիստական առաջնորդների զոհն է
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ–անոթային դեղերին
Էրեբունի վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ռուսական բազայի հրամանատարը լկտի ձևով խոչընդոտել է արդարադատությանը. սսկված են
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Վաշինգտոնը հավատարիմ է դիվանագիտությանը. Ռուբիո
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ

Իսրայելը պետք է վերադառնա 1967 թ. սահմաններին. Օբամա

Երեկ, ելույթ ունենալով պետքարտուղարության աշխատակիցների առջև, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ներկայացրել է ԱՄՆ արտաքին քաղաքականության փոփոխությունները, որոնք վերաբերում են ԱՄՆ-արաբական երկրներ հարաբերություններին:

Մենք արդեն նշել ենք այն հիմնական ուղղությունները, որոնք ներկայացրել էր Օբաման: Նրա ելույթի կարևորագույն կետերից է եղել անդրադարձը արաբա-իսրայելական հակամարտությանը: «Վերջին շրջանում Մերձավոր Արևելքի վրա իջել է արաբա-իսրայելական հակամարտության շողքը: Իսրայելցի երեխաները վախենում են, որ իրենք կմահանան պայթեցվող ավտոբուսներում կամ հրթիռակոծության ժամանակ: Պաղեստինցիներն էլ տառապում են օկուպացիայից և իրավունքների խախտումից: Իմ վարչակազմը ամիսներ է ծախսել այս հակամարտությանը լուծում գտնելու համար: Արդյունքը հետևյալն է. բնակավայրերը շարունակում են կառուցվել, իսկ պաղեստինցիներն էլ շարունակում են գրոհել: Շատերն ասում են, թե խաղաղ գործընթացը մտել է փակուղի, սակայն ես դրա հետ համաձայն չեմ»,- ասել է Օբաման:

Օբաման հատուկ շեշտել է, որ Իսրայելի հետ հարաբերությունները ժամանակի փորձություն են անցել, սակայն պետք է արդար լինել և ասել, որ Իսրայելը չի կարող նման քաղաքականություն վարել: «… դրա հետևանքով հարյուրհազարավոր պաղեստինցիներ անարդարություն են զգում իրենց նկատմամբ և ապրում են աղքատության մեջ: Հրեական ժողովրդավարության մասին երազանքը չի կարող իրականություն դառնալ օկուպացիայի հաշվին»,- ասել է Օբաման:

Նա ասել է, որ Իսրայելը պետք է վերադառնա 1967 թ. սահմաններին՝ միաժամանակ հնարավորություն ունենալով պաշտպանել ինքն իրեն հարձակումներից և ահաբեկչական գործողություններից: Իսկ պաղեստինցիներն էլ պետք է ստեղծեն կենսունակ պետություն՝ իմանալով սեփական պետության սահմանները: «Երկարատև խաղաղությունը հնարավոր է միայն երկու ժողովուրդների համար երկու պետություն ստեղծելու դեպքում: Իսրայելը՝ հրեաների, իսկ Պաղեստինը՝ պաղեստինցիների: Այսպիսով պարզ է դառնում բանակցությունների թեման՝ անվտանգ դարձնել Իսրայելը և ստեղծել Պաղեստինի պետություն»,- նշել է ԱՄՆ նախագահը:

Նա առաջարկել է հետագային թողնել մի շարք հարցերի լուծումը, այդ թվում՝ Երուսաղեմի կարգավիճակի և փախստականների: Իսրայելը պետք է հասկանա, որ հրեական պետության ճանաչումը պետք է սկսվի տարածքների հարցում լոյալության դրսևորմամբ, իսկ «Ֆաթհ»-ն ու «Համաս»-ը պետք է ճանաչեն Իսրայելի՝ որպես պետության գոյության իրավունքը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում