Thursday, 02 05 2024
Զինված հարձակում՝ Երևանում․ հայտնաբերվել է մարտական ատրճանակ
Քյոխը մանրամասներ է պատմում 44-օրյա պատերազմից
Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ հարաբերվում է՝ առանց նախկին վախերի
Ավտոմեքենան արագ վարելու պատճառով կանխել են մի խումբ անձանց միջև վրեժխնդրությունը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նիստ
Վրաստանում հաղթում է «հակահեղափոխությունը»
4 զինծառայողի մահվան պատճառ դարձած «Ուրալի» վարորդը կալանավորվել է
00:30
Վրաստանի վարչապետին դուր չի եկել ԱՄՆ-ի պահանջը
Ֆորպոստի գաղափարը պետք է քրեականացվի. մաքրե՛ք Ավգյան ախոռները
Հայ պատգամավորները սենատորներին են ներկայացրել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը
Քաղաքացիները չեն կարողացել անցնել վարարած գետը
Կիպրոսի ԱԳՆ-ն ողջունում է սահմանազատման ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի ձեռնարկած դրական քայլերը
Մաշտոցի պողոտայում բախվել են թիվ 18 և 1 երթուղիներն սպասարկող ավտոբուսները. կա վիրավոր
Երևանում ստեղծվել են ուսանողական կամավորական փրկարարական կազմավորումներ․ ուսանողները զինվում են փրկարարական գիտելիքներով
Բելգորոդում հրթիռի նախազգուշացման ազդանշան է միացել
Թուրքիան մտադիր չէ S-400 հակաօդային պաշտպանության համակարգեր փոխանցել Ուկրաինային
Բաքուն կրոնապետությու՞ն է «ստեղծում»
Հրվ. Կովկասում տեղի է ունենում ԽՍՀՄ փլուզման երկրորդ փուլը
Մոսկվայից ուղարկված լրտեսներ կան․ պետք է խոհեմ գտնվել
Ծեծելո՞վ են ցրել ցուցարարներին. սահմանազատում Կիրանցում
Գյուղի մատուռի հարևանությամբ մահացու վրաերթի է ենթարկել 9-ամյա երեխայի
Հայաստանի մերկությունը
Երգիչները պետք է եկամտահարկ վճարեն և այս քաղաքականությունը պետք է ընդլայնվի. Փաշինյան
Կիրանցից՝ Թբիլիսի. բոլորը բոլորի դեմ. ով է քաոսի շահառուն
Լևոն Քոչարյանի օգնականը 2 ամսով կալանավորվել է
Դատախազությունը Թոխմախի Մհերից պահանջում է բռնագանձել 23 անշարժ գույք, 10 մլրդ դրամ, և այլն
Փաշինյանի սահմանազատմանը Ալիևը պատասխանում է «Արևմտյան Ադրբեջանով»
Յոթ հարյուր հազար ԱՄՆ դոլարի ներդրում, հիսուն նոր աշխատատեղ. Էկոնոմիկայի նախարարը մասնակցել է «Կապանտեքս»-ի բացմանը
Հայաստանի վերջին միակողմանի զիջումը
Պուտինը մեդալ է շնորհել «Կրոկուս»–ի ահաբեկչության ժամանակ մարդկանց կյանքեր փրկած դեռահասներին

Մի ազգային հերոսը նախաձեռնեց ու բացեց մյուս ազգային հերոսի արձանը

Նոյեմբերի 11-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ երջանկահիշատակ Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի արձանի բացման արարողությունը: Արձանը կանգնեցվել է միջխորհրդարանական համագործակցության հայ-ռուսական հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովի նախաձեռնությամբ: Քանդակագործն է ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ Ֆրիդրիխ Սողոյանը:
Հանդիսությանը ներկա էին Մայր Աթոռի միաբանները, հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի անդամները, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը, պետական այրեր, մշակույթի գործիչներ, Էջմիածնի բազում բնակիչներ:
Արարողությունը բացվեց Մայր Աթոռի միաբան Տ. Պարթև աբեղա Բարսեղյանի խոսքով, որի ավարտին տիար Նիկոլայ Ռիժկովը ու տիար Ֆրիդրիխ Սողոյանը հրավիրվեցին հանդիսավոր կերպով կատարելու Վազգեն Ա Հայրապետի հիշատակը հավերժացնող արձանի բացումը: Այնուհետև Մայր Աթոռի միաբանության անունից տիար Ռիժկովին երախտագիտություն հայտնեց Տ. Նաթան եպիսկոպոս Հովհաննիսյանը` նաև անդրադառնալով երջանկահիշատակ Հայրապետի մեծ վաստակին և իրականացրած մարդասիրական ու խաղաղասիրական առաքելությանը, ինչպես նաև կարևոր դերակատարությանը հայ-ռուսական բարեկամության ամրապնդման գործում:
Այս առիթով հայրապետական իր օրհնության խոսքն ասաց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: §Խոնարհում բերելով Վազգեն Ա երանաշնորհ Հայրապետի հիշատակի առջև` մեր գնահատանքն ենք բերում մեր ժողովրդի մեծ բարեկամ Ն. Ռիժկովին ու քանդակագործ Ֆ.Սողոյանին և աղոթք բարձրացնում առ Աստված, որ Տերը մեր ժողովրդի զավակաց հոգիներում աճեցնի հայոց երջանկահիշատակ Հայրապետի սերմանած հունդերը¦, – նշեց Նորին Սրբությունը:
Շնորհավորական և երախտագիտության խոսքեր ասացին նաև միջխորհրդարանական համագործակցության հայ-ռուսական հանձնաժողովի համանախագահ Արամ Սաֆարյանը և Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը:
Վերջում արձանի բացման կապակցությամբ ներկաներին շնորհավորեց Նիկոլայ Ռիժկովը: Իր խոսքում նա անդրադարձավ 1988թ. երկրաշարժի աղետալի օրերին իր հանդիպումներին Վազգեն Ա Հայրապետի հետ, ով այդ ծանր շրջանում հավատ ու հույս էր ներշնչում աղետյալ ժողովրդին: Այդ նկատառումով արձանի տեղադրումը տիար Ռիժկովը նկատեց ոչ թե ընծա, այլ պարտականություն մեծանուն Հայրապետի հիշատակի առջև:
Արարողության ավարտին Վեհարանում Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց միջխորհրդարանական համագործակցության հայ-ռուսական հանձնաժողովի անդամներին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում