Saturday, 27 04 2024
Հայոց ցեղասպանության լիարժեք ճանաչման համար միջազգային պայքարը կշարունակվի մինչև դրա վերջնական հատուցումը․ Պրոկոպիոս Պավլոպուլոս
Սյունիքի մարզում իրանական ավտոբուսի վթարի զոհերի թիվն ավելանում է. նոր մանրամասներ ՆԳՆ-ից
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար
23:15
Մեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային
Վրաստանը եվրոպական ճանապարհից շեղվելու նպատակ չունի. Իրակլի Ղարիբաշվիլի
Մենք կանգնած ենք «հայրենիք» և «պետություն» հասկացությունների նույնականացման անհրաժեշտության առաջ
Քաղաքացու օրվա առթիվ վարչապետը հանդես է եկել բանախոսությամբ
Նիկոլ Փաշինյանն այցելել է Բերդկունք ամրոց
Վարչապետը Գավառում ծանոթացել է կրթամշակութային հաստատությունների սաների աշխատանքներին
Իսկ եթե Ռուսաստանն է Հարավային Կովկասում «միջազգային իմպերիալիզմի դեմ երկրորդ ճակատ ստեղծու՞մ»
Այս ամենը ունի զուգահեռներ Կարսը հանձնող բոլշեվիկյան տականքի հետ
Եկեղեցին իրավունք չունի սահմանազատման պրոցեսին միջամտել․ քաղաքացիական պատերազմ են հրահրում
Գլենդելում էլ են հայեր ապրում, իմ հայրենի՞քն է. Նիկոլ Փաշինյան
3 զոհ, 6 տուժած․ Սյունիքում ավտոբուսը գլորվել է ձորը
Սահմանազատումը բախվում է անվտանգային խնդիրների. անկայունություն կարող է բերել, ոչ թե՝ խաղաղություն
Էրդողանը «ոտքը կախ է գցում». մաքոքի արագացող պտույտները
Գավառի կենտրոնական հրապարակում ծանոթացել է կրթամշակութային հաստատությունների սաների ձեռքի աշխատանքներին
20:30
Կուբայում մահացած կանադացու մարմինը սխալմամբ ուղարկել են Ռուսաստան
Քաղաքացու օրվա կապակցությամբ ՀՀ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար
19:45
Մեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային
14,000 ծառ՝ Հայաստանի երեք մարզում իրականացված համապետական ծառատունկի ընթացքում
Վրաստանը եվրոպական ճանապարհից շեղվելու նպատակ չունի. Իրակլի Ղարիբաշվիլի
ՀՀ ԱԳՆ-ը շնորհավորել է Հարավաֆրիկյան Հանրապետությանն՝ Ազատության օրվա կապակցությամբ
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիդեռլանդների թագավորին
Շուշիում ադրբեջանցի սակրավոր է վիրվորվել
Այլընտրանքը հավերժ պատերազմն է. ուռա-հայրենասիրությունից գիտակցաբար ենք հրաժարվել
Վահանավանքի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար. կան տուժածներ
Պուտինն ու Ալիևը ձեռք-ձեռքի տված շարունակելու են կծոտել Հայաստանը

ՀՀ ԱԻ նախարարությունը կընդլայնի Միացյալ Թագավորության հետ համագործակցությունը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանը սեպտեմբերի 29-ին հանդիպել է Հարավային Կովկասում Միացյալ Թագավորության պաշտպանության գծով կցորդ Դեյվ Էթլին և 6-րդ հետևակային գումարտակի հրամանատար , գնդապետ Ջոն Փինհեյլին: Հանդիպման նպատակն էր քննարկել Միացյալ Թա գավորության հետ ՀՀ ԱԻՆ հետագա համագործակցության հնարավոր նոր ուղիները: Այս մասին տեղեկացել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, որի հաղորդագրության մեջ նաև նշված է. «Ողջունելով հյուրերին` Ն. Գրիգորյանը կարևորեց Միացյալ Թագավորության հետ բարձր մակարդակի համագործակցության անհրաժեշտությունը, որը հնարավորություն կտա սահմանել փոխգործակցության բոլոր հնարավորությունները: Նա նշեց բրիտանական ճանաչված փորձը՝ ռիսկի գնահատման, ճգնաժամերի արդյունավետ արձագանքման պլանավորման, ինչպես նաև՝ ռազմավարական մշակումների և բոլոր դերակատարների ներգրավման ոլորտներում:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ գնդապետ Ջոն Փինհեյլին նշեց, որ իր կառույցի գլխավոր գործառույթներից է արտակարգ իրավիճակներում անհրաժեշտ բոլոր ուժերի համակարգումն ու մոբիլիզացումը, և այդ ոլորտում Անգլիայի ունեցած փորձը կարող է ՀՀ ԱԻՆ-ի հետ համագործակցության նոր ուղիներ ձևավորել :

Հյուրերն իրենց գոհունակությունը հայտնեցին նաև Երևանում նախորդ տարի անցկացված Հանրային իրազեկման 3-րդ միջազգային համաժողովին մասնակցության համար և ցանկություն հայտնեցին այս տարի ևս ներկա գտնվել 4-րդ միջազգային համաժողովին: Առաջիկա ամսվա ընթացքում կմշակվեն համագործակցության հնարավոր բոլոր ուղիները:

Հանդիպման ավարտին հյուրերը շրջեցին նորագույն սարքավորումներով հագեցած ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում և ծանոթացան դրա գործունեության սկզբունքներին, ազդարարման, արձագանքման ու մշտադիտարկման լայն հնարավորություններին և «911» ծառայությանը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում