Կառավարության կազմում վերջերս փոփոխություններ տեղի ունեցան, նոր նախարարներ նշանակվեցին. «Առաջին լրատվական»- ի՝ Երևանում անցկացված հարցախույզի ընթացքում անդրադառնալով հարցին, թե նոր կառավարությունից ինչ ակնկալիքներ ունեն, շատերը նշեցին, որ մեծ սպասումներ չունեն:
«Ցանկություն ունեմ, որ լավ լինի, բայց չեմ հավատում, որ լավ կլինի, ոովհետև ոչ մի փոփոխություն չեմ տեսնում, ընդամենը ֆիգուրների տեղափոփոխություն է կատարվում, ոչ մի ռեալ փոփոխություն չեմ ակնկալում »,- նշեց բնակիչներից մեկը:
Անդրադառնալով նոր վարչապետի նշանակմանը, երևանցիներից մեկն ասաց. ««Վարորդին» չպետք է փոխեին, այլ «մարշրուտը», այս հսկա բանակի մեջ նա ի՞նչ կարող է անել, մի 6 ամսից կհոգնի, կմնա այն, ինչ կա, սպասումներ չունեմ»:
Մանրամասները՝ տեսանյութում: