Նորֆոլք կոմսության Կոնհեմ գյուղում տեղի է ունեցել խխունջների մրցարշավ: Ինչպես հաղորդում է The Guardian-ը, մրցույթի հաղթող է ճանաչվել վեցամյա Սյու Ռայդերի Ռեյսեր անունով խխունջը, որը 33 սմ-ը հաղթահարել է 3 րոպե 20 վայրկյանում: Մրցարշավին մասնակցել է 200 խխունջ:
Այս մրցույթն անցկացվում է 1960-ական թթ. սկսած: Մրցույթի մասնակիցները կարող են բերել իրենց սեփական խխունջը կամ տեղում ընտրել իրենց հավանած խխունջին: