Sunday, 16 06 2024
Վարդենյաց լեռնանցքը երկկողմանի երթեւեկելի է
Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի գլխավոր նպատակը արյուն թափելն էր
Ճանապարհի երթեւեկությունը միակողմանի բացվել է
Ռեիսիի մահն «Ալիեւին ազատե՞լ է»
Վերամշակվող թափոնների տեսակավորման գործընթացն ընդլայնվում է
Վարդենյաց լեռնանցքի՝ Սալլի բնակավայրի հատվածում տեղի է ունեցել քարաթափում
Ռոստովի մեկուսարանում բանտարկյալները պատանդ են վերցրել քննչականի աշխատակիցներին
Տարվա երեք եղանակ, ժամանակի նույն պահին․ Սուրենյանը նկար է հրապարակել
Հրդեհ Գետամեջ գյուղում
Սյունիք գյուղից Կապան տանող 4 կմ երկարությամբ ճանապարհը հիմնանորոգվում է
Վարչապետը ծանոթացել է Կապանի թիվ 9 մանկապարտեզի շենքի վերակառուցման աշխատանքներին
Կապանում իրականացվում են Վաչագան գետի հունի մաքրման աշխատանքներ․ վարչապետ
ՀՀ ԶՈՒ-ն չի կրակել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
11:15
Գերմանիան ռազմական օգնության նոր փաթեթ է տրամադրել Ուկրաինային
11:00
Գերմանիայում ռեկորդային 35 տոննա կոկաին են առգրավել
10:45
Չինաստանը Վրաստանում նոր թունել կկառուցի
Պատերազմի գործը վստահվել է միայն գեներալներին. ինչու՞
10:24
Եվրահանձնաժողովը մաքսատուրքեր կսահմանի Չինաստանից էլեկտրական մեքենաների ներկրման համար
Գալստանյանը մի նպատակ ուներ՝ անել այն, ինչ չհաջողվեց 2020-ի նոյեմբերի 9-ին՝ հեղաշրջում
10:09
Օդի աղտոտվածությունը 135 միլիոն մարդու վաղաժամ մահվան պատճառ է դարձել. գիտնականներ
Ալիևը շեշտը դրել է շանտաժի վրա. չպետք է լեգիտիմացնել նրա պահանջները, որոնց նպատակը ՀՀ-ն զրոյացնելն է
09:45
Աշխարհում տարեկան 19 միլիոն մարդ է մահանում չորս տեսակի արտադրանքից
09:30
«Տանը մենակ» ֆիլմի տունը 5,25 մլն դոլարով գնորդ է գտել
Ղրղզստանում ուրանի հանքեր կբացեն
Հայկական խաչմերուկը պետք է զուգորդվի հայկական ողնաշարով
00:00
«Ուկիաինան չի գնա տարածքային զիջումների». Էրմակ
Գլենդելի քաղաքապետն այցելել է Գյումրի
ԱԽ քարտուղարը մասնակցում է «Ուկրաինայի խաղաղության բանաձև գագաթնաժողովին»

Ա՛յ Վահրամ Բաղդասարյանի բարեկամ, վճիռը հո շալվարի շղթա չի…

Հայաստանում շատ բան է թարս ու անարդար. մարդ կա` անհնարին բանը կարողանում է վերելակի կամ շալվարի շղթայի պես իջեցնել երբ ուզենա, մարդ էլ կա` հնարավորն ու օրինականը չի կարողանում անել: Կարծես թե այսպիսի հնարավորությունների շրջանակում են հայտնվել «Հարդ Լայթս» ընկերությունն ու շատ փաստաբաններ, ովքեր չեն կարողանում իրենց բողոքները հասցնել վճռաբեկ դատարան, իսկ ԱԺ նախկին պատգամավոր, վանաձորցի Վահրամ Բաղդասարյանի բարեկամը կարողացել է նույնիսկ օրինական ուժի մեջ մտած վճիռները «խալաստոյով» իջեցնել առաջին ատյանի դատարան: Եվ տպավորությունն այնպիսին է, որ Լոռու մարզի առաջին ատյանի դատարանը կարող է երրորդ վճիռը կայացնել և գլխիվայր շուռ տալով` այն լուծել հօգուտ Վահրամ Բաղդասարյանի բարեկամ Արարատի և նրա մայր Վարդուշի:

Ծխախոտի և թեյի ներմուծմամբ զբաղվող «Հարդ Լայթս» ՍՊ ընկերության տնօրեն Ռ.Ստեփանյանը, դիմել է Լոռու մարզի առաջին ատյանի դատարան և պահանջել է «Հին Կիրովական» ՍՊԸ-ից բռնագանձել իր մատակարարած մոտ 3.5 /3 մլն. 525 հազար/ միլիոն դրամի` 9980 տուփ ծխախոտի արժեքը, ինչպես նաև մոտ 1 մլն. /969 հազ.375/ դրամի տուժանքը, որն առաջացել է մինչև 2011-ի հունվարի 15-ը մայր գումարը չվճարելու արդյունքում /յուրաքանչյուր կետանց օրվա համար` 0,1 տոկոս/:

Մինչ դատարան դիմելը հայցվորը պատասխանողին է ուղարկել ծանուցում` մայր գումարն ու տուժանքը /ընդհանուր գումարը` 4.494.375 դրամ/ սեղմ ժամկետում ամբողջությամբ մարելու վերաբերյալ: Բայց նույնիսկ զգուշացումից հետո «Հին Կիրովական»-ի տնօրեն Վարդուշ Մխիթարյանը չի մարել պարտքը, և «Հարդ Լայթսը» մտել է Լոռու մարզի առաջին ատյանի դատարան` որպես ապացույց ներկայացնելով երկու ընկերությունների միջև 2010-ի ապրիլին կնքված առաքման պայմանագիրն ու մեկ օր անց մատակարարված ապրանքի հաշիվ-ապրանքագիրը:

Այստեղից էլ սկսվել են «հին կիրովականցիների»` փողը չտալու պատճառաբանություններն ու դատական «ռազվարոտները»: «Հին Կիրովական»-ի ներկայացուցիչը դատարանում նախ հայտնել է, թե կասկածում է, որ հայցվորի ներկայացրած 09.04.2010թ. հաշիվ-ապրանքագրի և 08.04.2010թ. պայմանագրի վրա դրված ստորագրությունները «Հին Կիրովական»-ի տնօրեն Վարդուշինն են: Ուստի, միջնորդել է դատաձեռագրաբանական փորձաքննություն նշանակել` պարզելու նշված փաստաթղթերի վրա դրված ստորագրությունների և կնիքի պատկանելությունը. արդյո՞ք այն «Հին Կիրովական» ՍՊԸ-ի կնիքն է, թե՞ կեղծված է: Այլ կերպ ասած` պատասխանող կողմը փորձել է հիմք ստեղծել` ապացուցելու, որ ապրանք չեն տվել իրենց, բայց գուցե կնիքն ու ստորագրությունները կեղծելով փորձում են գումար «պոկել» «Հին Կիրովականից»:

«Հարդ Լայթսի» ներկայացուցիչն էլ կռահել է պատասխանողի մտադրությունը և դատարանին պարզաբանում տալով` խնդրել մի քանի հարց էլ իրենց կողմից ուղղել փորձագետին: Նշել է, որ թեև փաստաթղթերի վրա դրված ստորագրությունները նման են Վարդուշի ստորագրություններին, կնիքներն էլ` նրա ընկերության կնիքներին, այդուհանդերձ խնդրել է փորձագետներին` այդ ստորագրությունները համեմատել նաև իրենց հետ պայմանագրային վեճ ունեցող Վարդուշ Մխիթարյանի որդու` «Սամվել և Արարատ» ՍՊԸ-ի տնօրեն Արարատ Թովմասյանի կողմից տարբեր փաստաթղթերի վրա դրված ստորագրությունների նմուշների հետ: Սակայն փորձաքննությունը ձգձգվել է, քանի որ «Հին Կիրովականի» տնօրեն Վարդուշը փորձագետներին չի ներկայացրել ընկերության կնիքը, որպեսզի հնարավոր լինի դրա նմուշները համեմատել փաստաթղթերի` խնդրո առարկա կնիքների հետ: Պատճառաբանել է, թե այլևս տնօրեն չի և իրավունք չունի կնիք տրամադրելու: Ի վերջո դատարանը պարտավորեցրել է «Հին Կիրովականին»` կնիքը տալ փորձագետներին:

«Փորձաքննությունների ազգային բյուրո»-ի անցկացրած դատաձեռագրաբանական փորձաքննության արդյունքում հաստատվել է, որ հետազոտված փաստթղթերում դրված կնիքները «Հին Կիրովական»-ինն են, իսկ դրանցում դրված ստորագրություները համընկնում են Արարատ Թովմասյանի ստորագրությունների հետ, վերջինս էլ պատասխանող ընկերության տնօրեն Վարդուշ Մխիթարյանի որդին է:

Այդ հանգամանքի պարզումից հետո Արարատ Թովմասյանը ևս ներգրավվել է որպես երկրորդ կողմ, իսկ դատավոր Գագիկ Հովհաննիսյանը ինքնաբացարկ է ներկայացրել` արդարացիորեն պատճառաբանելով, որ Արարատը իր ընկերոջ` Վահրամ Բաղդասարյանի բարեկամն է: Գործը փոխանցվել է նույն դատարանի դատավոր Նարինե Ավետիսյանին:

«Հին Կիրովականի» ներկայացուցիչը միջնորդել է դատաձեռագրաբանական կրկնակի փորձաքննություն նշանակել, բայց մերժվելուց հետո իր բացատրության մեջ նշել է. Արարատ Թովմասյանը չի եղել «Հին Կիրովական»-ի լիազորված կամ պատասխանատու անձը և իրավունք չուներ ապրանքագիրը ստորագրելու: Հայցվորն էլ պատասխանել է, որ եթե նա իրավունք չուներ, բայց նա է ընկերության անունից ստորագրել, կնքել փաստաթուղթը` նա էլ ստացել է ապրանքը, ուրեմն պետք է մայր գումարն ու տուգանքը բռնգանձվի «Հին Կիրովականից» և Արարատ Թովմասյանից` համապարտության կարգով, քանի որ այդ ամենի մեջ առկա է պատճառահետևանքային կապ: Հայցվորը մատնանշել է օրենքի այն դրույթը /քաղ օրի 1092 հոդ./, ըստ որի` «անձը, ով առանց օրենքով, այլ իրավական ակտերով կամ գործարքով սահմանված հիմքերի ուրիշ անձի (տուժողի) հաշվին ձեռք է բերել գույք կամ խնայել է այն (ձեռք բերողը), պարտավոր է տուժողին վերադարձնել անհիմն ձեռք բերած կամ խնայած գույքը (անհիմն հարստացումը)…»:

Պատասխանողը` «Հին Կիրովականի» ներկայացուցիչը առարկել է հայցի դեմ, խնդրել` մերժել ամբողջությամբ: Նշել է, որ իրենք ոչ պայմանագիր են ստորագրել, ոչ հաշիվ-ապրանքագիր, և ոչ էլ ապրանք են ստացել, քանի որ փաստաթղթերի ստորագրությունները Վարդուշինը չեն:

Երկրորդ պատասխանող Արարատ Թովմասյանն էլ չի ներկայացրել հայցադիմումի պատասխան, բայց դատաքննության ժամանակ առարկել է պահանջի դեմ. հայտնել է, որ շատ փաստաթղթեր է ստորագրել, երկար ժամանակ է անցել, չի հիշում, առաքման պայմանագիրը երևի թե ինքն է ստորագրել, իսկ հաշիվ ապրանքագիրն ինքը չի ստորագրել, չի կարող ասել, թե պատասխանող ընկերության կնիքը տվյալ օրը որտեղ է գտնվել:

Սակայն Լոռու մարզի առաջին ատյանի դատարանը, հիմնավոր է համարել հայցվորի փաստարկները և մատնանշելով մի քանի օրենքներ` պատճառաբանել. քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները ծագում են օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված հիմքերից, ինչպես նաև քաղաքացիների և իրավաբանական անձանց որոշակի գործողություններից: «Հին Կիրովականը» առաքման ապրանքագրով ստացել է 3,525 հազարի ապրանք, սակայն իր պարտականությունը չի կատարել` չի վճարել: և եթե Արարատ Թովմասյանն է պատասխանող «Հին Կիրովական» ընկերության տնօրենի անունից ստորագրել փաստաթղթեր և կնքել, ինչը հաստատվում է փորձաքննությամբ, ուրեմն նա հանդիսացել է ընկերության տնօրենի վստահված և լիազորված անձը, ում տնօրենը վստահել է նաև ընկերության կնիքը:

Դատարանն իր վերլուծություններում նշել է. տվյալ դեպքում` պատասխանող «Հին Կիրովական» ՍՊԸ-ի կողմից վկայակոչվել է փաստն այն մասին, որ պայմանագիրն ու հաշիվ ապրանքագիրը չի ստորագրվել իրավասու պաշտոնատար անձի կողմից, սակայն անտեսել է այն փաստը, որ պատասխանող Արարատ Թովմասյանը կարող էր հանդիսանալ ընկերության ներկայացուցիչը, ընկերության անունից կատարել ներկայացուցչություն, իսկ լիազորագիրը կարող էր պահպանվել պատասխանող ընկերության ներքին փաստաթղթերում և ընկերության տնօրենի կողմից ընկերության կնիքը երբևէ չէր վստահվի համապատասխան լիազորություններ չունեցող անձին: Եթե վստահվել է, գործարքն էլ ստորագրել լիազորություն չունեցող Արարատը, ապա նա գործել է ի շահ ընկերության, քանի որ կնքված գործարքով ընկերությունը ձեռք է բերել ապրանք` ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու և շահ ստանալու համար:

Դատարանը չի բացառել նաև օրենքի այն դրույթն ու իրավիճակը, որ Վարդուշը կարող էր իր որդուն լիազորություն չտալ, բայց հետագայում հավանություն տալ նրա կնքած գործարքին` կրելով դրանից առաջացած պարտականությունները: Իսկ եթե հետո հավանություն չի տվել` կնշանակի, որ Արարատը գործարքը կնքել է «ինքնագլուխ»` ի շահ իրեն և ինքն էլ պետք է կրեր գործարքից ծագած պարտավորությունները: Սակայն մայր ու տղա բազմանշանակ լռել են, թե իրենցից ով է «մեղավոր», ով է ում լիազորությունների շրջանակ ներխուժել. մա՞յրն է պարտադրել որդուն` նման գործարք կնքել, որ հետո «Հարդ Լայթսի» Ռևազի փողը չտա, թե՞ որդին է մոր կնիքը «գողացել» կամ անտեսել նրան` փորձելով այդկերպ վատություն անել իր հետ պայմանագրային վեճ ունեցող «Հարդ Լայթսին»: և քանի որ Ա. Թովմասյանը դատարանին չի ապացուցել, որ գործարքի կնքման մեջ ինքը մեղք չունի, այսինքն պարտավորված չի կնքել, ուրեմն նաև նա պետք է վճարի` համապարտության կարգով: և 2012-ի մայիսի 23-ին դատարանը բավարարել է «Հարդ Լայթսի» հայցը ամբողջությամբ և վճռել`

«Հին Կիրովական» ՍՊԸ-ից և Արարատ Թովմասյանից, համապարտության կարգով, հօգուտ «Հարդ Լայթս» ՍՊԸ-ի բռնագանձել 4.494.375 դրամ, որից 3.525.000 դրամ` չվճարված ապրանքի պարտքի գումար և 969.375 դրամ` հիմնական պարտքի գումարի նկատմամբ 15.04.2010թ.-ից մինչև 15.01.2011թ-ը հաշվարկված տուժանք: Պատասխանողներից պետք է բռնագանձվեր նաև փորձագետին հասանելիք և պետտուրքի գումարը:

«Այո` բարձրացնում եմ, այո` իջնում ա…»

Այստեղ ուշագրավ է, որ վճիռը չի բողոքարկվել, մտել է օրինական ուժի մեջ: Նույնիսկ կատարողական թերթ է տրվել վճիռն ի կատար ածելու համար, սակայն 6 ամիս անց, չգիտես ինչպես քաղաքացիական վերաքննիչ դատարանի` 2012թ-ի հոկտեմբերի 26-ի որոշմամբ, պատասխանողների բողոքը բավարարվել է, վճիռը բեկանվել և գործը կրկին պտտվել ու գնացել Լոռու մարզի առաջին ատյանի դատարան` այս անգամ դատավոր Ս. Երիցյանի վարույթ: Երկրորդ անգամ` 2013-ի մարտ ամսին Ս. Երիցյանը հայցը բավարարվել է, բայց` մասնակի. ուշացումով հիշել են և Ս. Երիցյանի վճռում տուժանքի չափը 969. 375 դրամից իջեցրել 352.500 դրամի` վկայակոչելով կողմերի միջև կնքված առաքման պայմանագրի 4.3 կետը. ըստ այդմ` ապրանքի վճարման ժամկետանցի դեպքում, «գնորդը» վճարում է տուգանք ապրանքի արժեքի 0.1 տոկոսի չափով, յուրաքանչյուր օրվա համար, սակայն չգերազանցելով գումարի 10 %-ը:

Երկրորդ դատավորը պատասխանողների ցանկից հանել է նաև Արարատին` չգիտես որտեղից կռահելով, որ նա գործարքը կնքել է ի շահ մոր «Հին Կիրովականի», ուստի միայն ընկերությունից պետք է բռնագանձվի այդ նվազեցված գումարը:

Ուշագրավ է գործի նյութերում նշված երկրորդ ծանուցումը. 2013-ին կայացված վճիռը չի բողոքարկվել ու մտել է օրինական ուժի մեջ: Սակայն կրկին գործում հայտնվել է վճռի առնչությամբ պատասխանողների բողոքները և գործը կրկին իջել է առաջին ատյան: Պատասխանող «Հին Կիրովականն» ու Արարատ Թովմասյանը կարծես շրջանցել են երկրորդ դատավորի դատական ակտը և բողոքն սկսել առաջին դատաքննության փաստարկներից. այն է` Նարինե Ավետիսյանի նախագահությամբ անցկացված դատաքննության ժամանակ կրկնակի փորձաքննություն ենք պահանջել, բայց դատարանը մերժել է այն և խախտել մեր դատավարական իրավունքները: Վերաքննիչ դատարանը կրկին հալած յուղի տեղ է ընդունել այս փաստարկը, ու թեև առաջին փորձաքննությունը տվել է առաջադրված բոլոր հարցերի պատասխանները, այդուհանդերձ, ամբողջությամբ բեկանել է առաջին դատավորի վճիռը և հետ ուղարկել Լոռու մարզի դատարան` ամբողջությամբ նոր քննության, որովհետև… Վահրամ Բաղդասարյանի բարեկամը կասկածել է փորձաքննության եզրակացության արժանահավատությանը: Ընդ որում վերաքննիչ դատարանը բեկանման հիմքում դրել է մի բան ևս, որին երկու դատավորներն էլ անդրադարձել են. նշել է, թե պետք է պարզեին` «Հին Կիրովականը» հավանություն տվե՞լ է «Հարդ Լայթսի» հետ Արարատի կնքած գործարքին, որպեսզի իմանային` ումից բռնագանձել գումարը: Այստեղ հարց է ծագում` դատավորներն ի՞նչ անեին, բռնեին տանջեի՞ն` պարտիզանի պես լռող Վարդուշին ու Արարատին, ով չի հիշում, թե ինչպես է մոր կնիքը հայտնվել իր ձեռքում, ստորագրությունն էլ` հօգուտ ընտանեկան բիզնեսի հաշիվ-ապրանքագրի ու պայմանագրի տակ:

Եվ ընդհանրապես, անհասկանալի է, թե ինչու է նշված, որ բողոքարկումներ չեն եղել և վճիռները մտել են օրինական ուժի մեջ մտած, բայց հետո տողատակերում կարդում ենք, որ և՛ պատասխանողն է բողոքարկել, և՛ հայցվոր «Հարդ Լայթսը»: Վերջինս` վերաքննիչ և վճռաբեկ բողոքներ է բերել, որոնք սակայն մերժվել են կամ վերադարձվել: Գործի նյութերում նաև ժամանակագրության, ամսաթվերի անհամապատասխանություն կա. գործը կարծես ավարտվել է վճռաբեկի` հայցվորի բողոքը վերադարձնելով` 2012-ի դեկտեմբերի 12-ին, սակայն այն կրկին հայտնվել է դատական ժամանակացույցի մեջ և շարունակվում է մինչ օրս: Ուստի չի բացառվում, որ երրորդ դատավորը քննի սույն գործը և այս անգամ «Հարդ Լայթսին» ընդհանրապես զրկի իր գումարը ստանալու հնարավորությունից, որովհետև Հայաստանում օրենքի փոխարեն կապերն են սովորաբար ամեն ինչ որոշում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում