Tuesday, 28 05 2024
Չինաստանի ԱԳՆ-ն իր աջակցությունն է հայտնել Հայաստանին՝ ջրհեղեղի հետևանքները հաղթահարելու հարցում
Կիպրոսի ԱԳ նախարարությունը ցավակցել է Հայաստանում տեղի ունեցած ջրհեղեղի զոհերի ընտանիքներին
ՆԱՏՕ-ում պետք է իրենց հաշիվ տան, թե ինչի հետ են խաղում. Պուտին
Կապանի ու Ստեփանակերտի «քույր» հյուպատոսությունները
Սուրեն Պապիկյանը Բելգիայի փոխվարչապետի հետ քննարկել է պաշտպանության բնագավառում համագործակցության հնարավորությունը
Հայաստանը պարտավոր է խեղդել թուրքական սիմվոլիզմը. դրա ետևում ռուսական գաղութատիրությունն է
Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը երբեք չի հրաժարվել Ուկրաինայի հարցով բանակցություններից
15-ամյա դեռահասին ծեծել են նրա 5 հասակակիցները
ՀՀ-ում Բելգիայի Թագավորության դեսպանը շնորհավորել է Հանրապետության տոնի առթիվ
Էստոնիայի ԱԳ նախարարը շնորհավորել է հայ ժողովրդին Հանրապետության օրվա առթիվ
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Եթովպիային Ազգային օրվա կապակցությամբ
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Իսրայելական տանկերը հասել են Ռաֆահ քաղաքի կենտրոն․ Reuters
Ռուսաստանը և Իրանը կշարունակեն համագործակցությունն ամենաբարձր մակարդակով. Շոյգու
19:30
Մոհամմադ Բաքեր Քալիբաֆը վերընտրվել է Իրանի խորհրդարանի նախագահի պաշտոնում
19:20
Գրոսին առայժմ անհնար է համարել Զապորոժիեի ԱԷԿ-ի վերագործարկումը
Հայաստանի բարձրագույն ղեկավարությունն այցելել է Սարդարապատի հուշահամալիր
19:00
Փարիզում Օլիմպիական խաղերի ժամանակ հանցագործության աճ են ակնկալում
18:50
Իրանը Ռուսաստանից 15 ուղղաթիռ կգնի
18:40
Բելգիան և Ուկրաինան անվտանգության երկկողմ համաձայնագիր են ստորագրել
18:30
Ռուսաստանն Ուկրաինայում ամսական 24.000 զինվոր է կորցնում. Շոլց
18:10
Նորվեգական «Equinor»-ը 1,1 մլրդ կներդնի նոր գազային հանքավայրի վրա
Ծանր մարտահրավեր եւ լուրջ քննություն
17:50
Բելգիան Ուկրաինային 30 F-16 կործանիչ կփոխանցի
Մեհրաբյան Online
17:40
Գերմանիան և Իտալիան դեմ են արևմտյան զենքով ՌԴ պահեստներն հարվածներին
17:30
Եվրախորհուրդը երկարաձգել է Սիրիայի դեմ պատժամիջոցները
17:20
Նորվեգիան, Իսպանիան և Իռլանդիան պաշտոնապես ճանաչել են Պաղեստին պետությունը
Հանրապետությունը պիտի կերտվի ժողովրդի, ոչ թե իրեն վերնախավ համարող խմբերի պատկերացումներին համահունչ
Վաղը հավաքվում ենք Սուրբ Աննայի բակում, անելիքներ կան՝ չենք ասի, որ չգիտես՝ չես վախենում. Գալստանյան

Հովիկ Աբրահամյանը հանդիպեց Եժի Բուզեկի հետ

Մայիսի 18-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցավ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի և պաշտոնական այցով Հայաստան ժամանած Եվրախորհրդարանի նախագահ Եժի Բուզեկի հանդիպումը:

Ողջունելով հյուրին՝ ՀՀ Ազգային ժողովի նախագահը համոզմունք հայտնեց, որ պարոն Բուզեկի այցը Հայաստան լրացուցիչ խթան կհանդիսանա Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացման և ակտիվացման համար: Հովիկ Աբրահամյանը ջերմությամբ հիշեց Եժի Բուզեկի հետ վերջերս կայացած հանդիպումը Բրյուսելում՝ ԵՎՐԱՆԵՍԹ-ի խորհրդարանական վեհաժողովի հիմնադիր նիստին մասնակցելու այցի շրջանակներում:

ԱԺ նախագահը շնորհակալություն հայտնեց Հայաստանի հանդեպ Եվրախորհրդարանի կողմից ցուցաբերած հետաքրքրության համար, հատկապես Եվրոպական հարևանության արևելյան քաղաքականության զեկույցի կապակցությամբ, որը որակական նոր աստիճանի է բարձրացնում Հայաստան-Եվրամիություն համագործակցությունը, ինչպես նաև բարձր գնահատեց Եվրախորհրդարանի նախագահի անձնական ներգրավվածությունը Արևելյան գործընկերության և ԵՎՐԱՆԵՍԹ-ի հիմնադրման գործընթացում: Ողջունելով ԵՎՐԱՆԵՍԹ-ի ԽՎ-ի ստեղծումը՝ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ այդ կազմակերպությունը կարող է դառնալ այն հարթակը, որը հնարավորություն կտա հասնել փոխվստահության մթնոլորտի ու տարածաշրջանային համագործակցության հաստատմանը:

Եվրախորհրդարանի նախագահ Եժի Բուզեկը շնորհակալություն հայտնելով հրավերի և ջերմ ընդունելության համար՝ կարևոր համարեց Հայաստանի պատվիրակության՝ բարձր մակարդակով ներկայացված լինելը ԵՎՐԱՆԵՍԹ-ի խորհրդարանական վեհաժողովի հիմնադիր նիստին և ողջունեց այն մեծ ուշադրությունն ու կարևորությունը, որը Հայաստանը ցուցաբերում է այդ կառույցի նկատմամբ, ինչը թույլ կտա շատ հարցեր լուծել տարածաջրջանում, ներառյալ առկա խնդիրները:

Եվրախորհրդարանի նախագահն ասաց, որ ԵՎՐԱՆԵՍԹ-ը ստեղծվել է բարելավելու հարաբերությունները ԵՄ-ի և Արևելյան Եվրոպայի հարևանությամբ գտնվող երկրների հետ, նշելով, որ Հայաստանն իր դերակատարությամբ կարևոր երկիր է տարածաջրջանում:

ԵԺի Բուզեկը ողջունեց բոլոր կուսակցությունների ներկայացուցիչների ընդգրկված լինելը ԵՄ-ի հետ բանակցություններ վարող հայաստանյան պատվիրակության կազմում և հույս հայտնեց, որ նման լավ բանակցություններ տեղի կունենան նաև իշխանությունների և ընդդիմության միջև:

ՀՀ ԱԺ նախագահը փաստեց, որ եվրոպական կառույցներին ինտեգրվելու ուղղությունը Հայաստանի արտաքին քաղաքականության գերակայություններից է և անդրադարձավ Հայաստանում իրականացվող բարեփոխումների ընթացքին, իշխանությունների կողմից ձեռնարկող քայլերին, այդ թվում՝ ընտրական օրենսդրության բարելավմանը: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ իշխանությունները Հայաստանը տեսնում են եվրոպական ընտանիքում, ունեն քաղաքական կամք՝ իրականացնել բարեփոխումներ, և գործընթացները դարձնել համահունչ եվրոպական չափանիշներին:

Պատահական չէ, որ Հայաստանը ողջունեց Արևելյան գործընկերության հաստատումը և ԵՎՐԱՆԵՍԹ-ի ԽՎ-ի ստեղծումը, առաջինն էր, որ ողջունեց Եվրամիության հետ խորհրդարանական այս ձևաչափով համագործակցության գաղափարը: Հովիկ Աբրահամայնը նշեց, որ պետք է զերծ պահել ԵՎՐԱՆԵՍԹ-ը անիմաստ մեղադրանքների հարթակ դարձնելու ջանքերից: Մինչդեռ ադրբեջանական կողմը ԵՎՐԱՆԵՍԹ-ի ԽՎ-ի հիմնադիր նիստում ունեցած իր ելույթով փորձեց օգտագործել այս միջազգային հարթակը և խեղաթյուրել իրականությունը ԼՂ հակամարտության վերաբերյալ:

Եվրախորհրդարանի նախագահը շնորհակալություն հայտնեց հանգամանալից տեղեկատվության համար, մասնավորապես կարևորելով Ընտրական օրենսգրքի նախագծի լայն քննարկման փաստը: Նա նշեց, որ Եվրախորհրդարանը պատրաստ է գալիք խորհրդարանական ընտրություններին դիտորդական հանձնախումբ ուղարկել:

Անդրադարձ կատարվեց նաև ԼՂ հակամարտությանը և հայ-թուրքական հարաբերություններին: ԵԺի Բուզեկը վստահություն հայտնեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունն ի վերջո կհանգեցնի ԼՂ հարցի լուծմանը, միաժամանակ կարևորելով նաև շփումները հակամարտող կողմերի միջև:

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ հիմնախնդիրը պետք է կարգավորվի միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում, խաղաղ բանակցային ճանապարհով: Մինչդեռ Ադրբեջանն իր ռազմատենչ հայտարարություններով, դիպուկահարների կրակոցներով, հարցի լուծման համար այլ ձևաչափերի ձգտելով հիմք է տալիս մտածել, որ նա չի ցանկանում խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով: Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ խնդիրը լուծում ունի մասնավորապես ԵԱՀԽ Հելսինկիի Եզրափակիչ ակտում ամրագրված միջազգային իրավունքի՝ ազգերի ինքնորոշման, տարածքային ամբողջականության և ուժի չկիրառման սկզբունքների հիման վրա:

Հանդիպմանը կարևորվեց նաև երկկողմ համագործակցության խորացումն ու կապերի զարգացումը եվրոպական կառույցների և Հայաստանի միջև:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում