Sunday, 12 07 2026
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին
19:30
Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
19:10
Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը

Անդրիաս Ղուկասյանն առաջարկում է, որ Շառլ Ազնավուրը երեք ամսով գլխավորի Հայաստանը

Անդրիաս Ղուկասյանը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.

«Հարգելի քաղաքացիներ

Քրեա-օլիգարխիկ ռեժիմից ազատվելու համար մեր հանրությունը պետք է ունենա հետևյալ չորս հարցերի հստակ պատասխանը:

Առաջին. Իսկապես հիմա անհրաժեշտ են արտահերթ նախագահական ընտրություններ: Բոլորին պարզ է, որ Ռուսաստանն Արցախի անվտանգությունն ապահովելու գործում ոչ միայն չի աջակցում Հայաստանին, այլև հակառակը` խախտելով մեր պետության հանդեպ ՀԱՊԿ կանոնադրության գլխավոր դրույթները և միջազգային հարաբերությունների տարրական կանոնները, աջակցում է Ադրբեջանին: Ակնհայտ է նաև, որ միջազգային ատյաններում սպասարկելով Ռուսաստանի շահերը` Հայաստանն աստիճանաբար զրկվում է քաղաքակիրթ պետությունների աջակցությունից և հայտնվում է մեկուսացման մեջ: Շարունակել նման արտաքին քաղաքականությունը` նշանակում է գիտակցաբար գնալ Ադրբեջանի առջև կապիտուլացիայի, Արցախի ինքնիշխանության կորստին ու հայաթափմանը: Արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելը վերջին հնարավորություն է շտկելու արտաքին քաղաքականությունը և դուրս գալու ստեղծված փակուղուց: Այդ ընտրությունները հանդիսանալով ժողովրդի ճշգրիտ քաղաքական արձագանքը քառօրյա պատերազմում բացահայտված անվտանգության համակարգի բացթողումներին, անկասկած, կապահովեն երկրի համար զարգացման նոր քաղաքակրթական ուղղություն:

Երկրորդ. Ինչո՞ւ է անհրաժեշտ ժողովրդի վստահության կառավարությունը: Արտահերթ ընտրությունները ոչնչով չեն տարբերվի հերթական շինծու ընտրություններից, եթե պետական վարչական ռեսուրսները շարունակեն մնալ ՀՀԿ-ի վերնախավի ձեռքում: Ազատ և արդար ընտրություններ անցկացնելու համար անհրաժեշտ է օրենքով սահմանված եռամսյա ժամկետում ընտրական ողջ գործընթացը և վարչական ռեսուրսը դնել այնպիսի կառավարության հսկողության տակ, որի անաչառության նկատմամբ հանրությունը չունի կասկածներ: Սա կարևոր պայման է Հայաստանում լեգիտիմ իշխանություն ձևավորելու համար: Այս եղանակով խնդիրը մեկ անգամ լուծելով` մենք կարող ենք մեր պետության առջև բացել իսկական ժողովրդավարության ճանապարհը:

Երրորդ. Ո՞վ կարող է գլխավորել այդ կառավարությունը: Մենք ունենք մի այնպիսի հանրահայտ անձնավորություն, ով անհերքելի հեղինակություն է Հայաստանում, Արցախում և Սփյուռքում: Նա Շարլ Ազնավուրն է, ով Հայաստանի համար ծանր օրերին եղել է մեր ժողովրդի կողքին և անշահախնդիր օգնություն ցուցաբերել: Ազնավուրը կարող է գլխավորել մեր պետությունն արտահերթ ընտրությունների անցկացման փուլում, որովհետև վեր է կանգնած հայաստանյան ներքին քաղաքական պայքարից, ունի մեծ միջազգային աջակցություն ազատ և արդար ընտրությունների խնդիրը լուծելու համար: Չեմ բացառում, որ կարող են լինել նաև այլ արժանի թեկնածուներ, բայց տվյալ դեպքում, գտնում եմ, որ Շարլ Ազնավուրի ներգրավումը լավագույն տարբերակն է Հայաստանը ճգնաժամից դուրս բերելու համար:

Չորորդ. Ինչպե՞ս հասնել այն բանին, որ Սերժ Սարգսյանը և վաչախումբն ընդունեն քաղաքացիական շարժման պահանջները: Դա կարող է տեղի ունենալ այն ժամանակ, երբ առկա կլինեն առնվազն երեք քաղաքական պայմաններ.

1) Բաղրամյան պողոտան պետք է հասանելի դառնա խաղաղ երթերի ու հավաքների համար, քաղաքացիական շարժումը պետք է վերացնի Ազգային ժողովի և Նախագահական նստավայրի մոտ երթեր ու հավաքներ անցկացնելու` գոյություն ունեցող արգելքը:
2) Ժողովրդի վստահության կառավարության ղեկավարի թեկնածուն պետք է արժանանա հանրության լայն աջակցությանը:

3) Հնարավորինս շատ կուսակցություններ պետք է միանան արտահերթ ընտրությունների անցկացման պահանջին:

Կարևոր եմ համարել հանրության հետ կիսվել այս մտքերով, որովհետև ժամանակն իրոք սուղ է, իսկ քաղաքացիական շարժման արդյունավետությունից, առանց չափազանցնելու, այսօր կախված է մեր հայրենիքի ճակատագիրը:

Միաժամանակ կոչ եմ անում քաղաքացիներին` ակտիվ մասնակցություն ունենալ սեպտեմբերի 2-ին Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքին: Եկել է ժողովրդի ցասումը մատուցելու պահը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում