Sunday, 12 07 2026
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին
19:30
Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
19:10
Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը

Ավագ դպրոցները այս ընդհանուրի մեջ պետք է դառնան գերազանցության կենտրոններ. Լևոն Մկրտչյան

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում ավագ դպրոցների տնօրենների հետ հանդիպմամբ նախարար Լևոն Մկրտչյանն ամփոփել է օգոստոսյան խորհրդակցությունների շարքը:

ՀՀ ԿԳՆ լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ նախարարը տեղեկացրել է, որ խորհրդակցությանը հրավիրել է նաև Գնահատաման և թեստավորման կենտրոնի, Կրթության պետական տեսչության ներկայացուցիչներին և ակնկալում է առկա խնդիրների և դրանց լուծմանն ուղղված գործնական քննարկում: Նախարարի խոսքով՝ ավագ դպրոցներում առկա խնդիրների լուծումը հնարավոր չէ պատկերա ցնել՝ առանց դպրոցից դեպի բուհ անցման ձևաչափի:

«Մենք այսօր հանրապետությունում ունենք հանրակրթության երրորդ աստիճանն ապահովող մի քանի ձևեր՝ առանձնացված ավագ և միջնակարգ դպրոցներ, վարժարաններ, ՄԿՈՒ համակարգի հաստատություններ՝ քոլեջներ և ուսումնարաններ: Ավագ դպրոցները կայացման մի ճանապարհ ունեն՝ այս ընդհանուրի մեջ դառնալ գերազանցության կենտրոններ՝ դաշտում աշխատող մնացած հաստատությունների մեջ դառնալով առաջատար և նրանց տանելով իրենց հետևից: Ես հասկանում եմ, որ շատ դպրոցներ ունեն շենքային պայմանների չլուծված խնդիր, բայց միևնույնն է դա չի կարող հիմնավորում լինել»,- նշել է Լևոն Մկրտչյանն ու հավելել, որ այս տարվանից ուսումնական պլանում արդեն կատարվել են փոփոխություններ և 12-րդ դասարանի երկրորդ կիսամյակում ուսումնական ծրագիրը բեռնաթափվել է:

Նախարարի խոսքով՝ հետագայում կարող է 12-րդ դասարանն ամբողջությամբ բեռնաթափվել: Դրան հաջորդող հերթական քայլը լինելու է ավագ դպրոցներում կրեդիտային համակարգի ներդնումը, որն էլ հնարավորություն է տալու, հավաքած կրեդիտների հաշվին, բակալավրի կրթությունը ստանալ 3 տարվա ընթացքում:

Նախարարը նշել է, որ ավագ դպրոցներն աշխարհում ունեն մի քանի մոդել. օրինակ՝ անգլոսաքսոնական երկրներում անցումը հանրակրթությունից դեպի բուհ կատարվում է միջազգային բակալավրիատի համակարգի մոդելով, որը Հայաստանի մի քանի դպրոցում ևս տեղակայված է, երկրորդն անգլիական « A Level» ծրագիրն է, որը ենթադրում է Ա մակարդակի կրեդիտների կուտակմամբ ավագ դպրոցից անցում կատարել բուհ: Երրորդն ամերիկյան մոդելն է, որը ներդրվել է նաև Հայաստանի ավագ դպրոցների ստեղծման հիմքում և ենթադրում է ձևավորել անկախ մարմին: Հայաստանի պարագայում դա ԳԹԿ-ն է, որն իրականացնում է գ իտելիքների ստուգում՝ կենտրոնացված քննությունների միջոցով:

«Անկախ մոդելի ընտրությունից ավագ դպրոցի դերը շատ մեծ է. ավագ դպրոցը պետք է կարողանա դառնալ նախամասնագիտական կողմնորոշման վայր: Մեզ ի սկզբանե չհաջողվեց ստեղծել ուժեղ ավագ դպրոցներ և մենք զուգահեռաբար հատկապես գյուղական վայրերում պահպանեցինք նաև միջնակարգ դպրոցները: Դա բնավ չի նշանակում, թե ավագ դպրոցում ընդգրկված երեխան պետք է ավելի լայն հնարավորություններ ունենա, քան հեռավոր գյուղում ապրող երեխան: Հանրակրթության հիմնական խնդիրը հավասար հանրամատչելիության ապահովումն է: Միաժամ անակ նաև պարզ է, որ տարբեր պայմաններում գտնվող դպրոցների հանդեպ մենք, իբրև պետություն և կրթության քաղաքականության հիմնական պատասխանատու, չենք կարող նույն պահանջները դնել: Չի կարող 100 աշակերտ ունեցող դպրոցը դիտարկվել 1000 աշակերտ ունեցող դպրոցի հետ՝ նույն հարթության վրա: Մենք այսօր կանգնած ենք դպրոցների անձնագրավորման անհրաժեշտության առջև: Մեր բոլոր դպրոցները պետք է ունենան իրենց անձնագրերը, որտեղ կամրագրվեն տվյալ դպրոցի կարիքները, խնդիրներն ու նպատակը: Անձնագրում նաև պետք է տարանջատվի ավագ դպրոցի և միջնակարգ դպրոցի գործառույթները, որպես ի կարողանանք զարգացում ապահովել»,-իր խոսքում նշել է նախարարը՝ հավելելով, որ վերոնշյալն ապագայի խնդիր է, իսկ այս ուսումնական տարվանից ավագ դպրոցներին տրված է հնարավորություն ապացուցելու կրթության մրցունակությունը:

Հանդիպման ընթացքում ավագ դպրոցների տնօրենները նախարար Լևոն Մկրտչյանին ուղղել են մի շարք հարցեր, որոնք վերաբերել են չափորոշիչների ու կրթական ծրագրի փոփոխություններին, կրեդիտային համակարգի ներդրմանը, ավագ դպրոցներում աշակերտների հոսքի նվազմանը և մի շարք այլ խնդիրների:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում