Ռուսաստանը և ԱՄՆ-ն կարողացել են Սիրիրայի հարցով որոշ տարաձայնություններ հարթել, սակայն այդ հարցով լիովին համաձայնություն երկրների միջև չկա: Այդ մասին հայտնել է Պենտագոնի մամլո քարտուղար Պիտեր Կուկը, հայտնում է Gazeta.ru-ն:
«Որոշ տարաձայնություններ այդ քննարկումների ընթացքում (Ժնևում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի և Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի) պակասել են, սակայն, ինչպես հայտնել է պետքարտուղար Քերին, քննարկման համար հարցեր դեռևս մնում են: Ներկա պահին համաձայնություն չկա»,- հայտարարել է Կուկը:
Պետնագոնի պաշտոնական ներկայացուցիչ Միշել Բալդանսը նույնպես հիշեցրել է ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարտերի խոսքերն այն մասին, որ «Ռուսաստանի գործողությունները Սիրիայում սնում են քաղաքացիական պատերազմին և ավելացնում Սիրիայի ժողովրդի տառապանքը»: Նա ասել է, որ Պենտագոնը հավանություն է տալիս պետքարտուղար Քերիի ջանքերին, որը փորձում է ստիպել Ռուսաստանին և Սիրիայի ռեժիմին փոխել երկրում գործողությունների ուղղությունը և կրճատել բռնությունը: