![](https://www.1in.am/assets/uploads/2016/08/1472146982_ayfon.jpg)
Վերջին տարիներին iPhone օգտագործողները անընդհատ բողոքել են սմարթֆոնի բազային տարբերակի ներքին հիշողության չափազանց փոքր ծավալից: Եվ այդ բողոքները բավականին խելամիտ են երևում: Ի վերջո 16 Գբ ներքին հիշողությունը ակնայտորեն չի համապատասխանում ժամանակակից իրականությանը և ավելի շատ հարմար է բյուջետային Android սարքերին:
Սակայն դատելով ամենից, Apple-ը որոշել է լսել բրենդի երկրպագուների բողոքները` մեծացնելով iPhone 7-ի նվազագույն հիշողության ծավալը մինչև 32 Գբ, բացի այդ առաջարկելով ներքին հիշողության 128 Գբ և 256 Գբ տարբերակներով սմարթֆոններ: Այդ նորամուծությունը անշուշտ դուր կգա նրանց, որոնք նկարում են շատ 4K հոլովակներ և տառապում են այն բանից, որ iPhone-ի հիշողության ծավալը խիստ սահմանափակ է: