Sunday, 12 07 2026
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին
19:30
Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
19:10
Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը

Իշխանության կառուցվածքը փոխվո՞ւմ է

Հուլիսյան զարգացումներից ի վեր Հայաստանում այնպիսի տպավորություն է, որ իշխանությունը կազմված է միայն ոստիկանությունից և ՀՀԿ խոսնակներից, մեկ էլ, իհարկե, ԱԱԾ-ն: Մինչդեռ բոլորին է հայտնի, որ Հայաստանի իշխանությունն առաջին հերթին կազմված է խոշոր կապիտալիստներից կամ պարզապես օլիգարխներից, որոնց մի զգալի մասը սերտ առնչություն ունեն քրեական աշխարհի հետ: Դա է Հայաստանի իշխանական իրական «պոլիտբյուրոն», որը ներքին քաղաքականության վերաբերյալ հարցերը որոշում է տարբեր հավաքների ընթացքում կամ, այսպես ասած, «սխոդկաների»:

Այս տեսանկյունից մենք տեսնում ենք, որ հուլիսի իրադարձություններից հետո Հայաստանի հասարակությանը իշխանությունները «ներկայանում» են առանց այդ սեգմենտի: Բնականաբար, հարց է առաջանում՝ սա ներքի՞ն որոշում է՝ հասարակությանն ավելի չգրգռելու համար, թե՞ սաբոտաժ, երբ օլիգարխիան հրաժարվում է ճակատային դիմակայության դուրս գալ հասարակության հետ, հրաժարվում է հասարակության ներքին լարումը մեղմելու կամ այդ լարմանը դիմադրելու, լիցքաթափելու համար օգտագործել իր ռեսուրսները:

Հայաստանի իշխանությունն այդ առումով թողնում է կաթվածահար համակարգի տպավորություն, և պարզապես որևէ բանականության չի ենթարկվում այն, որ բացի իրավապահ համակարգի կոշտ արձագանքներից և քայլերից՝ Հայաստանի իշխանական համակարգը հուլիսյան իրադարձություններում չի էլ փորձում հասարակությանն առաջարկել այլ լուծումներ, սոցիալական, տնտեսական հարթությունում կատարել քայլեր, որոնք այդ իմաստով կարող էին մեղմացուցիչ լինել, նպաստել հասարակական տարբեր շերտերի հանդարտեցմանը: Կամ էլ իշխանությունը համարում է, որ դրա կարիքը չկա, օլիգարխները անցկացնում են իրենց ամառային հանգիստը, չեն փորձում առանձնապես փոխել իրենց, նաև իրենց շրջանակների ռեժիմը՝ համարելով, որ ոստիկանության և իրավապահների ուժերը լիովին բավարար են իրավիճակը վերահսկելու համար, առավել ևս, որ խնդիրներն էլ այս կամ այն կերպ հիմնականում գտնվում են նրանց գործունեության դաշտում:

Թե հատկապես ինչի հետ գործ ունենք, այդ տարբերակներից որի հետ կամ գուցե բոլորովին այլ՝ չորրորդ, հինգերորդ տարբերակների հետ՝ բավական դժվար է ասել: Չի բացառվում, որ հուլիսի 17-ի ցնցումը բերել է իշխանության կառուցվածքի փոփոխության, և ոստիկանական պատնեշի հետևում տեղի է ունենում այդ փոփոխությունը, ինչի հետևանքով էլ իշխանությունը որևէ այլ դեմքով կամ «մարմնի որևէ այլ մասով» չի դրսևորվում, չի երևում հասարակությանը:

Այդ ֆոնին չափազանց շատ են գնահատականները իրականությունից իշխանության կտրվածության մասին: Իշխանության գործողությունները շատերը բացատրում են հենց այդ ոչ ադեկվատությամբ, կտրվածությամբ: Այդ բացատրությունների բուն հիմքը երևի թե այն է, որ մարդիկ ուղղակի չեն կարողանում պատկերացնել, որ այլ պատճառ կարող է լինել այդօրինակ անհամարժեք պահվածքի համար: Բայց դժբախտաբար, թե բարեբախտաբար, իրականությունից այդքան կտրվածության նշաններ առայժմ կարծես թե չկան:

Բանն այն է, որ եթե իշխանությունը կտրված է իրականությունից անհամարժեքության այդ աստիճանի չափ, բայց հասարակությունը չի կարողանում հեռացնել այդ իշխանությանը, ապա դա արդեն հղի է պետական անվտանգության լրջագույն սպառնալիքով: Եվ այդ իմաստով, իհարկե, բարեբախտաբար՝ խնդիրը իրականությունից կտրվածությունը չէ:

Իշխանությունը լավ է պատկերացնում իրականությունն ու սպառնալիքների չափը, և այդ իմաստով էլ, դժբախտաբար, դրանք այնքան չեն, որ իշխանությունը ստիպված լինի արդեն կա՛մ ներքին օրակարգում դնել ամբողջությամբ հանձնվելու կամ իր որևէ թևին հանձնելու հարցը՝ ոստիկանությունից բացի, կա՛մ ոստիկանության փոխարեն ստիպված լինի հասարակության հետ հարաբերվել այլ գործիքներով՝ առավել քաղաքակիրթ և երկխոսության միտված:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում