Sunday, 19 07 2026
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ. ՆԳՆ
18:15
Թրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև Իրանը
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
17:45
WSJ. ԱՄՆ-ի հետ զինադադարի ընթացքում Իրանը նավթից 5-6 մլրդ դոլար է վաստակել
Լարսը բաց է
17:15
Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը
Ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:45
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած պատարագին
16:15
Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի
Ալիևը Պուտինին «պատերազմի» մարդ է անվանում
15:45
«Ոդիսական» նոր հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվում են Հունաստանում և Հայաստանում
Մանրամասներ` Երևանում տեղի ունեցած կրակոցներից
15:15
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրաերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի
14:45
Զումերների շնորհիվ Burberry-ի վաճառքներն առաջին եռամսյակում աճել են 5%-ով
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
14:15
«Աստղային պատերազմներ» ֆրանշիզի հերոս Լյուկ Սքայուոքերի թուրն աճուրդում վաճառվել է 3.75 մլն դոլարով
Սպանության, սպանության փորձի առթիվ քրեական վարույթով կա ձերբակալված. ՔԿ
13:45
Գիտնականները նոր մոլորակ են հայտնաբերել
Մեքենան ընկել է Հրազդան գետը
13:15
Մբապեն՝ ԱԱ-ի պատմության լավագույն ռմբարկու
VAZ մակնիշի ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին և ընկել Հրազդան գետը․ ՓԾ
12:45
41 հրթիռ Կիևի ուղղությամբ․ վնասվել է նաև Ադրբեջանի դեսպանատունը
«Մեր ժամանակների հերոսը-2026». Արմենուհի Հովսեփյան
12:15
ՌԴ-ն բալիստիկ հրթիռներով և ԱԹՍ-ներով զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին
Հրշեջ-փրկարարները մարել են Կապանի Բաղաբերդ թաղամասում բռնկված հրդեհը
11:45
Իրանական բանակը հարվածել է Քուվեյթում տեղակայված ամերիկյան ռազմաբազաներին
Ջրանջատում Երևանում
11:15
Մունդիալ-2026. 10 գոլ մեկ խաղում. Անգլիան երրորդ տեղի խաղում հաղթեց Ֆրանսիային

Իրարանցում կա իրենց մեջ, բուրգը փլվում է. Նանոր Սեֆիլյան. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը զրուցել է «Նոր Հայաստան» շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի կինը՝ Նանոր Սեֆիլյանի հետ:

Տիկին Սեֆիլյան, «Սասնա ծռեր» խմբի անդամների ընտանիքների հետ կապ պահո՞ւմ եք: Կա՞ն հետապնդումներ նրանց ընտանիքների նկատմամբ:

Ես գիտեմ, որ Վարուժանենց տուն էին գնացել, մյուսներին չգիտեմ: Հոգեպես պարզ է, որ բոլորն էլ վատ վիճակում են:

Ձեզ թույլ տալի՞ս են տեսակցել Սեֆիլյանի հետ:

Ոչ, արգելանք կա տեսակցությունների և հեռախոսազանգերի վրա: Փաստաբանի միջոցով ենք տեղեկանում՝ ինչպես է: Գիտենք, որ լավ է, դուխը շատ բարձր է:

Ի՞նչ է մտածում նա տեղի ունեցողի մասին: Ինչպիսի՞ հանգուցալուծում է տեսնում:

Չգիտեմ, էդպիսի հարցեր փաստաբանի միջոցով մենք չենք քննարկում:

Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը միջնորդություն էր իրականացնում «Սասնա ծռերի» և Սերժ Սարգսյանի բանակցություններում: Ինչպիսի՞ն է Ձեր տեսակետը Բալասանյանի միջնորդության վերաբերյալ:

Թող այս ամենը ավարտվի՝ տեսնենք ինչպես է ինքը փորձել հանգուցալուծել այս ամենը, կտեսնենք Բալասանյանի արածը: Սպասում եմ՝ տեսնեմ ինչ է դուրս գալու:

Իսկ դուք ի՞նչ եք սպասում տեսնել:

իշտն ասած ոչ մի բան չեմ ակնկալում: Ոչ մի լավ վերաբերմունք չեմ ակնկալում էս իշխանություններից: Էս բոլոր ծեծերը, ջարդերը ցույց են տալիս, որ եթե մարդ բարի կամքի դրսևորում ունենար, էդպես չէր վարվի այդ մարդկանց հետ, որ ընդհանրապես կապ էլ չունեն «Սասնա ծռերի» հետ: Ոստիկանությունն օրենք խախտելով ամեն ինչ անում է: Եթե ոստիկանն օրենք չի հարգում, թող չակնկալի, որ ցուցարարը կարող է օրենք հարգել:

Ձեր նկատմամբ կա՞ հետապնդում, երեխաների անվտանգության հետ կապված խնդիր առաջանո՞ւմ է:

Ես առողջական խնդիրներ ունեմ, չեմ գնացել ցույցերին, դրա համար չեմ զգացել իմ նկատմամբ որևէ հետապնդում: Ամեն դեպքում ուշադիր ենք երեխաների նկատմամբ:

«Սասնա ծռերի» գործունեությանը ինչպե՞ս եք վերաբերում: Հաջողվե՞ց ըստ ձեզ իրականացնել այն, ինչ նրանք ծրագրել էին, թե՞ սխալներ թույլ տրվեցին:

Ես կարող եմ մեկնաբանություն տալ, եթե իմանամ իրենք ինչ էին դրել իրենց մտքին:

Հայտնի է, որ 3 պահանջ ունեին, որոնցից որևէ մեկի իրականացմանը չհաջողվեց հասնել:

Չէ, չի հաջողվել ոչ մի բան: Ինձ թվում է՝ նրանց արածը ուղղակի հոգու ճիչ էր, որ այդպես արտահայտվեց: Կարևորը, որ այդ հոգու ճիչը կարողացան հայտնի դարձնել բոլորին: Հայաստանի մասշտաբով ամեն մարդ իմացավ, թե ինչ էր տեղի ունենում, և ինչու էր տեղի ունենում: Ես կարծում եմ՝ մեծ նվաճում էր այն, որ այս օպերացիայից հետո էդքան մեծաքանակ ժողովուրդ հավաքվեց հրապարակում:

Իսկ ի՞նչ եք կարծում, սկսված հրապարակային պայքարը շարունակություն կունենա՞:

Դե, նայած ինչ ընթացք կստանա, ով կղեկավարի: Մարդ չկա, որ այլևս ղեկավարի, ով բեմ է բարձրանում՝ բռնում տանում են:

Բայց «Սասնա ծռերն» ասում են, որ չեն ուզում միանձնյա ղեկավար լինի:

Մի ղեկավար թող չլինի, թող լինի ղեկավարների խումբ, որ եթե մեկին տանեն, մյուսները կարողանան շարունակել պայքարը:

Դուք տեսնո՞ւմ եք այն մարդկանց, որ կարող են առաջ տանել:

Ոչ, չեմ տեսնում:

Հրաժարականի դիմում ներկայացրեց ՀՀ գլխավոր դատախազը, աշխատանքից ազատվեց նաև ԱԱԾ քննչական վարչության պետը: Ի՞նչ եք կարծում՝ կապ ունե՞ն այս ազատումները «Սասնա ծռեր» խմբի հետ:

Ակնհայտ է, որ իրարանցում կա իրենց մեջ, բուրգը փլվում է: Այո պիտի փլվի, անպայման մի օր փլվելու է: Շատ հեռու չէ այդ օրը: Ես այդպես եմ կարծում»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում