Saturday, 11 07 2026
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին
19:30
Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
19:10
Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը

Տարոն Մարգարյանը շնորհակալագրեր է հանձնել «Լավագույն մարզական ընտանիք 2016» մրցույթի մասնակից Երևանի ընտանիքներին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը քաղաքապետարանում հյուրընկալել է ՀՀ Նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք 2016» մրցույթի հանրապետական փուլին մասնակցած և հաղթողի գավաթը նվաճած Երևանի թիմի ընտանիքներին: Մեկ անգամ ևս շնորհավորելով նրանց` քաղաքապետը շնորհակալություն է հայտնել հաղթական գավաթը հերթական անգամ Երևան բերելու համար, ընդգծելով, որ հաջողության հիմնական գրավականը ամուր ընտանիքն ու հաղթանակի մեծ ձգտումն է:

«Արդեն բարի ավանդույթ է դարձել ՀՀ Նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթում Երևանի թիմի հաղթական գավաթով վերադարձից հետո մեր այս հանդիպումները: Եվ այդ ավանդույթը ձևավորել եք դուք՝ ձեր ընտանիքներով, ձեր մարզասեր երեխաներով: Հենց ձեր շնորհիվ է, որ արդեն չորրորդ տարին անընդմեջ Երևանը ճանաչվում է լավագույնը, ինչով հպարտանում ենք բոլորս: Նաև հպարտ ենք, որ ունենք նման մարզասեր ընտանիքներ, որոնք սիրում են իրենց քաղաքը, աշխատանքը, սիրում են առողջ ապրելակերպն ու երևանցիներին պարգևում են նման հաղթանակներ: Բոլոր երևանցիների ու Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անունից շնորհավորում եմ բոլորիդ և վստահեցնում եմ, որ մենք միշտ լինելու ենք ձեր ընտանիքների կողքին ու անելու ենք ամեն ինչ, որ երևանյան մարզասեր ընտանիքների թիվն ավելանա», – ընդգծել է Տարոն Մարգարյանն ու հավելել, որ Երևանի քաղաքապետարանը շարունակելու է համայնքային մարզադպրոցների պայմանների բարելավման և մայրաքաղաքում մարզական կյանքի աշխուժացմանն ուղղված հետևողական քաղաքականությունը:

ՀՀ Նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք» հանրապետական մրցույթի եզրափակիչ փուլում մայրաքաղաք Երևանի մարզական պատիվը բարձր պահելու համար մրցույթին մասնակցած բոլոր ընտանիքները պարգևատրվել են Երևանի քաղաքապետի շնորհակալագրերով և հուշանվերներով: Թիմի մասնակցությունը լավագույնս ապահովելու համար Երևանի քաղաքապետի շնորհակալագրի են արժանացել նաև մարզիչները, ինչպես նաև Երևանի մարզական պատվիրակության ներկայացուցիչ Արա Բաղրամյանը:

Արդեն 12-րդ տարին անընդմեջ մրցույթին մասնակցող Սանթրոսյանների ընտանիքը, որն այդ բոլոր տարիներին եղել է Երևանի թիմի ավագն ու այսուհետ էլ չի մասնակցելու մրցույթին, հանդիսավոր արարողության շրջանակում թիմի ավագի խորհրդանշական թևկապը փոխանցել է Մարգարյանների ընտանիքին:

Հանդիպման ավարտին ՀՀ Նախագահի մրցանակ գավաթը հերթական անգամ ի պահ է տրվել Երևանի քաղաքապետարանին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում