Sunday, 19 07 2026
Բաքուն խոստովանեց, որ նոյեմբերի 9-ի 9-րդ կետը Սյունիքի օտարման մասին է․ սպառնալիքը վերջնականապես կանխվա՞ծ է
Գողթանիկի ջրվեժից դուրս է բերվել 21-ամյա երիտասարդի դին
Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ կան զոհեր և վիրավորներ
Երևանցիները սիրում են իրենց քաղաքը
19:45
Ոչնչացվել է Ուկրաինայի ԶՈՒ համար պաշտպանիչ միջոցներ արտադրող գործարանը
Վթարային ջրանջատում` Արաբկիր վարչական շրջանում
19:15
Էլբրուսում վերելքի ժամանակ ալպինիստ է զոհվել
Մհեր Գրիգորյանը արձակուրդ կգնա
18:45
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ. ՆԳՆ
18:15
Թրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև Իրանը
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
17:45
WSJ. ԱՄՆ-ի հետ զինադադարի ընթացքում Իրանը նավթից 5-6 մլրդ դոլար է վաստակել
Լարսը բաց է
17:15
Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը
Ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:45
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած պատարագին
16:15
Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի
Ալիևը Պուտինին «պատերազմի» մարդ է անվանում
15:45
«Ոդիսական» նոր հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվում են Հունաստանում և Հայաստանում
Մանրամասներ` Երևանում տեղի ունեցած կրակոցներից
15:15
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրաերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի
14:45
Զումերների շնորհիվ Burberry-ի վաճառքներն առաջին եռամսյակում աճել են 5%-ով
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
14:15
«Աստղային պատերազմներ» ֆրանշիզի հերոս Լյուկ Սքայուոքերի թուրն աճուրդում վաճառվել է 3.75 մլն դոլարով
Սպանության, սպանության փորձի առթիվ քրեական վարույթով կա ձերբակալված. ՔԿ
13:45
Գիտնականները նոր մոլորակ են հայտնաբերել
Մեքենան ընկել է Հրազդան գետը

Հայ ուսուցիչը Թուրքիայում ազատվել է աշխատանքից գյուլենականների հետ կապ ունենալու պատճառաբանությամբ

Թուրքիայում հուլիսի 15-ի զինվորական հեղաշրջման փորձից հետո աշխատանքից հեռացվել են Ստամբուլի քաղաքապետարանի՝ մշակույթի և մասնագիտական կրթության դասընթացների մի շարք աշխատակիցներ։ Նրանց թվում է նաև հայազգի Արի Հերգելը, ով արդեն ութ տարի է` դասավանդում է այդտեղ որպես կիթառի ուսուցիչ: Այս մասին տեղեկացնում է «Ակոս» պարբերականը:

Հերգելն աշխատանքից հեռացվելու մասին տեղեկացվել է բջջային հաղորդագրության միջոցով, որում նշված է եղել, թե դա Ֆեթուլլահ Գյուլենի հետ առնչություն ունենալու պատճառով է, և որ աշխատանքից հեռացվում են ապօրինի կառույցների հետ ուղղակի կամ անուղղակի կապ ունեցողները:

«Ինձ ուղարկված հաղորդագրության մեջ նշվում է, որ աշխատանքից հեռացվել եմ Ֆեթուլլահ Գյուլենի ահաբեկչական խմբավորման հետ առնչություն ունենալու պատճառով։ Սակայն ո՛չ եկած ծանուցման մեջ, ո՛չ դեմ առ դեմ ունեցած հանդիպումներում և ո՛չ էլ հեռախոսազրույցների ժամանակ չկարողացա ճշտել, թե ինչի հիման վրա է որոշվել, որ ես առնչություն ունեմ նշված խմբավորման հետ»,- ասել է Արի Հերգելը: Նա ընդգծել է, որ նույն պատճառաբանությամբ մի շարք այլ աշխատակիցներ ևս հեռացվել են աշխատանքից․«Դատական գործ հարուցելու համար անհրաժեշտ ծանուցումը վերցնելու նպատակով գնացի կենտրոն, որտեղ հանդիպեցի տասնյակ մարդկանց, ովքեր եկել էին նույն ծանուցման համար։ Նրանք բոլորը աշխատանքից հեռացվել են նույն պատճառաբանությամբ»:

Հերգելը հայտնել է, որ դիմելու է դատարան անօրինական զարգացումները կանխելու համար։ «Եթե հաշվի առնենք այն, թե ինչ է տեղի ունենում հիմա, ապա հստակ է, որ իմ աշխատանքից հեռացվելը շատ կարևոր դեպք չէ։ Ես ի վիճակի եմ տնտեսական այս բացը լրացնել։ Սակայն հանդիպել եմ շատ մարդկանց, ովքեր ավելի վատ վիճակում են, ում համար սա միակ եկամտի աղբյուրն էր։ Նրանց համար դրությունն ավելի կենսական նշանակություն ունի։ Ինձ համար կարևոր է իմ անվան վրայից ջնջել այս կեղտաբիծը և դատարանի միջոցով կանխել ապօրինի զարգացումները»,- նշել է Արի Հեգելը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում