Հյուսիսային Օսիայում տասնյակ վարորդներ չեն կարողանում անցնել ռուս-վրացական սահմանով: Վերին Լարսի անցակետը, չնայած աշխատանքի շուրջօրյա ռեժիմին, չի կարողանում սպասարկել ավտոմեքենաների մեծ հոսքը:
Ինչպես հաղորդում է Vesti-ն, Հայաստանի, Վրաստանի քաղաքացիները, ռուս զբոսաշրջիկները օրերով սպասում են սահմանի վրա: Վարորդների նյարդերը տեղի են տալիս, ինչի պատճառով վիճաբանություններ են ծագում:
Նկարիչ Արուժան Սիմոնյանն ըստ երևույթին ամենահանգիստ մարդն է սահմանի վրա: Անվերջանալի խցանման մեջ նա նկարում է:
«Տեսեք, թե ինչ հերթ, ժամանակ կա, ես էլ նկարում եմ»,- ասել է նա:
Հաղորդվում է, որ Վերին Լարսի անցակետով օրական անցնում է ավելի քան 1500 մեքենա:
Անձնագրային բաժնում մեկ ուղևորին սպասարկելու համար պահանջվում է մինչև 3 րոպե, այսինքն՝ մեկ մեքենան` մինչև 15 րոպե: Սահմանապահներն անում են հնարավորը՝ ձևակերպումներն արագացնելու համար










































